Ֆրանսահայ քաղաքապետը, համաճարակի պայմաններում ընտրություններն ու«Կանաչներ»-ի պատմական հաղթանակը

Կիրակի օրը Ֆրանսիայի 4827 գյուղական ու քաղաքային համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Քաղաքապետի ընտրություններ էին նաեւ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում՝ այդ թվում մայրաքաղաք Փարիզում:  Երկուշաբթի վաղ առավոտից արդեն, ընտրությունների արդյունքների վերջնական մշակումից հետո հայտնի դարձան նոր քաղաքապետերի ու վարչական այլ hամայնքների ղեկավարների անունները:

Ի թիվս այլոց, հայտնի դարձավ, որ հայկական ծագումով ֆրանսուհի քաղաքական գործիչ, իրավաբան եւ բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:  Նա ընտրություններում գլխավորում էր Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է նշել կլիման, բնության պահպանությունն ու անհավասարության դեմ պայքարը։

Ժաննա Բարսեղյանն առաջադրվել էր որպես Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու այս տարվա հունվարին, դեռ նախընտրական քարոզարշավի սկզբում նա քարոզարշավի լիդերներից մեկն էր, ուներ բազմաթիվ աջակիցներ:

Ժաննա Բարսեղյանը

Ստրասբուրգում կիրակի օրը համայնքների մի մասում կայացել է  ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլը եղել էր այս տարվա մարտի 15-ին: Այդ ժամանակ, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 7 թեկնածուների մեջ երկրորդ փուլ անցան նրանցից 3-ը: ժաննա Բարսեղյանն առաջատարն էր, ստացել էր ընտրողների ձայների 27,87 տոկոսը:  Նրա հետ միասին ընտրությունների երկրորդ փուլ էին անցել եւս 2 թեկնածուներ՝ հավաքելով մոտ 10-ական տոկոս ձայներ: ժաննա Բարսեղյանի համար սա  առաջին  հաղթանակն էր, նա զգալի առաջատար էր մյուս թեկնածուների համեմատ, սակայն արդյունքների ամփոփումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում նա իր հաղթանակն ընդունել էր չափազանց զուսպ՝ առանց «ուռա»  բացականչությունների եւ ինքնագովեստի.

«Այս հաղթանակը ցույց է տալիս, որ ստրասբուրգցիները ցանկանում են պատասխանատու լինել բնապահպանության մասին հարցերում»,-ասել էր նա:

Ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվեց՝ աշխարհում ու Ֆրանսիայում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ժաննա Բարսեղյանը մինչեւ ընտրությունների օրն էլ շարունակում էր մնալ թեկնածուներից ամենաառաջատարը՝ գրեթե բոլոր հարցումներում ու կանխատեսումներում:

Ֆրանսահայ թեկնածուի հետ միասին երկրորդ փուլում պայքարում էին 2 թեկնածուներ: Նրանցից մեկը Ստրասբուրգի հեռացող քաղաքապետ Ռոլան Ռիսի առաջին օգնական, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած իշխող կուսակցության թեկնածու Ալեն Ֆոնտանելն էր, մյուսը՝ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Կատրին Թրաուտմանն էր:

Ալեն Ֆոնտանելը

Կատրին Թրաուտմանը

Ժաննա Բարսեղյանը կիրակի կայացած երկրորդ փուլի ընտրություններում հաղթեց՝ ստանալով ընտրողների 42.5 տոկոս քվեն: Ֆոնտանելը ստացել էր ձայների 34,3 տոկոսը, Թրաուտմանը՝ 23,2 տոկոս:

«Ստրասբուրգը, որը համարվում է եվրոպական մայրաքաղաք, պատրաստ է փոխել ժամանակաշրջանը, փոխել հայացքները»,-ասել է նա՝ հաղթանակից հետո ունեցած իր ելույթում:

Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է, ծնվել է Փարիզում, 21 տարեկանում տեղափոխվել է Ստրասբուրգ: Հատկանշական է, որ ֆրանսահայուհին 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, ՀՀ խորհրդարան ընտրված առաջին 3 կին պատգամավորներից մեկի՝ Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին է:

Ժաննա Բարսեղյանը՝ հաղթանակի մասին իմանալուց հետո

Ի դեպ, «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը պատմական հաղթանակ է տոնել միանգամից մի քանի ֆրանսիական խոշոր քաղաքներում: 40 տարվա մեջ առաջին անգամ այս ուժը կարողացել է փոխել ընտրությունների ընթացքը եւ հանդես գալ առաջատարի դիրքերից:

«Կանաչներ»-ը մեծ հաղթանակ են տարել Լիոնում, որտեղ իրենց թեկնածու Գրեգորի Դուսեն ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը: Բորդոյում հաղթել է կուսակցության թեկնածու Պիեր Հուրմիկը:  Կուսակցությունն առաջատար է նաեւ Թուրում, Մարսելում, Բեզանսոնում եւ Անսում:

Հատկանշական է նաեւ, որ Ֆրանսիայի 10 ամենախոշոր քաղաքներից 5-ում քաղաքապետներ են ընտրվել կին թեկնածուները: Այսուհետ կանայք կգլխավորեն քաղաքագլխի պաշտոնները մայրաքաղաք Փարիզում, ինչպես նաեւ Մարսելում, Լիլլում, Նանտում եւ Ստրասբուրգում: Ընդ որում, կիրակի օրը ֆրանսիական Բեզանսոնում, Բիարրիցում, Մարսելում, Պերիգեում եւ Պուատյեում կին քաղաքապետեր են ընտրվել պատմության մեջ առաջին անգամ:

Փարիզի երկարամյա քաղաքապետ Անն Իդալգոն հաղթանակ է տոնել հերթական անգամ՝ ստանալով ընտրողների ձայների 48,7 տոկոսը: 

Կիրակնօրյա ՏԻՄ ընտրությունները Ֆրանսիայում կայացել են անվտանգության միջոցառումների խիստ պահպանման պայմաններում, թեպետ գրանցվել է  մասնակցության ցածր ցուցանիշ:

Տեսանյութում՝ Ժաննա Բարսեղյանի հուզմունքն ու ելույթը՝ ընտրվելուց հետո

Տպել
864 դիտում

Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Տավուշի մարզպետը 2019-ին վաճառել է իր ավտոմեքենան․ որքան եկամուտ է նա ստացել նույն տարում

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված սուբվենցիոն 24 ծրագիր

Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում

Կհիմնանորոգվի Ծաղկուտի համայնքային կենտրոնը

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը․ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հայտարարած խիստ նկատողությունը

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Հեռավար դասերի լավ կողմերից է ստեղծագործական ազատությունը, վատերից՝ խիտ դասացուցակը և ծնողների անհարկի միջամտությունները

Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 խնամյալ է հիվանդանոցում մահացել. կորոնավիրուսի նոր դեպքեր հաստատությունում չեն հայտնաբերվել

Տրդատ Սարգսյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը. սաների թիվը կավելանա 40-ով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են