«Դատական նիստի բնականոն ընթացքը չի ապահովվել». Հովհաննես Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաներից Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով դատախազների այն պնդմանը, թե այսօր բարձրացված հարցը հերթական միջոցն էր նիստը ձգձգելու, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նույնիսկ այդպես է, դա պաշտպանական կողմի դիտավորությունը չէ.

«Եթե դատարանն իր առջեւ նման խնդիր դրել է, ապա, այո՛, գուցե չի ցանկանում նիստերն անցկացնել, որովհետեւ սա այնպիսի պարզ հարց էր, որ կարիք չկար, որ ինչ-որ մեկը տեղից ելներ, միջնորդեր ապահովել տեխնիկական նվազագույն պայմանները»:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստի ողջ ընթացքում քննարկվեց նիստերի դահլիճում սոցիալական հեռավորություն պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցը, ինչից հետո նիստը հետաձգվեց:

«Ընդհանրապես, այսօրվա քննարկումը դատարանում չպիտի տեղի ունենար, ես համաձայն եմ, դատարանը, դատական դեպարտամենտը պարտավոր են ապահովել բոլոր դատական նիստերի, հատկապես հնչողություն ունեցող եւ հատկապես բազմանդամ նիստերի բնականոն ընթացքը, իսկ դա չի ապահովվել»,- ասաց Խուդոյանը:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի համաճարակի հայտարարումից հետո իրենք ունեցել են 3 դատական նիստ. «Դրանցից մեկը եղել է այն ժամանակ, երբ վիրուսը դեռ լայն տարածում չուներ, մեկը եղել է մայիսի 8-ին, որին քննարկել ենք խափանման միջոցի հարց եւ այդ նիստով էլ արձանագրել ենք, որ կա վարակի ռիսկ, սակայն քանի որ նաեւ այդ ռիսկը մեղմելու համար էր խափանման միջոցի հարցը քննարկվում, հարկադրված մասնակցել ենք այդ դատական նիստին, այնուհետեւ եղել է նախորդ շաբաթվա նիստը, որի ընթացքում խնդրել եմ դատարանին մինչեւ հաջորդ դատական նիստը ապահովել պայմաններ, որին մեղադրող կողմը չմիացավ, իսկ դատարանն ինձ համար անհասկանալի պատճառով հարցի քննարկումը հետաձգեց, սակայն դա նիստին քննարկելու հարց չէր»:

Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ դատախազները, փաստացի ունենալով հնարավորություն իրարից հեռու նստելու, դա չեն անում. «Գիտե՞ք՝ ինչի համար, որովհետեւ դատավարությունը դինամիկ երեւույթ է, իրենք անընդհատ իրար հետ քննարկում են, դրա համար է, որ չեն ուզում իրարից հեռու նստել»: Ըստ Վարդեւանյանի՝ տուժողների դիրքորոշում հայտնելը դինամիկ գործընթաց չէ, եւ ավելի նպատակահարմար կլինի, որ ապակիների մյուս կողմում նստեն հենց նրանք:

Նշենք, որ ապակիների մյուս կողմում նստելու առաջարկ այսօր արեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ եթե իրենցից մի քանիսը տեղափոխվի դահլիճի մյուս՝ ապակիներից այն կողմ գտնվող հատված, դա լրացուցիչ անհարմարություն է լինելու իրենց համար, ինչին իրենք դեմ չեն, բայց պնդում են, որ այդ անհարմարությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի կողմերի միջեւ: Ալումյանն առաջարկեց, որ այդ դեպքում մեղադրողներից մեկը եւս տեղափոխվի մյուս հատված, ինչին մեղադրող կողմն առարկեց՝ ասելով, որ պաշտպանները չպիտի որոշեն, թե իրենք որտեղ նստեն:

Տպել
421 դիտում

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումն ու ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարեւոր գործընթացի մեկնարկ․ Ռուբինյան

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Մենք միասնական մարմին ենք, ես զգում եմ մեր արյունը, որը հոսում է իմ երակներով․ Տ․ Սպիվակովան Արցախի մասին ֆիլմ է նկարել

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանը

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է

Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ. Արցախի ՄԻՊ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք. գրանցվել է 41 մահ

Շուշիում Ադրբեջանի հարվածների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ-երը միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ՝ ցույց տալու ադրբեջանի վայրագությունները

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նյութական մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը (լուսանկարներ)

Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ կիրառում է արգելված եւ քիմիական զենքի տարրեր

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են․ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը