Մենք Կառավարությունից ֆինանսական աջակցություն չենք խնդրում ներկա իրավիճակում, այլ աջակցության կարիք ունենք. Հ/Ը տնօրեն

Կառավարության նախորդ շաբաթվա նիստում քննարկման էր դրվել հեռուստառադիոընկերություններին 76,5 մլն դրամ հատկացնելու հարցը՝ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար:

Լոռու մարզի «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը դրական է համարում Կառավարության՝ հեռուստառադիոընկերությունների խնդիրներին ուշադրություն դարձնելը, սակայն կարծում է, որ կոնկրետ մարզային հեռուստաընկերությունների հարցով անհրաժեշտ է կատարել մասնագիտական հետազոտություն հեռուստաընկերությունների մասնակցությամբ՝ խորապես ուսումնասիրելով խնդիրները, որոնք այսօր ծառացած են մարզային հեռուստաընկերությունների առջև:

Իսկ խնդիրները սկսվել են նախկին իշխանությունների օրոք ու հասել մինչեւ այսօր: «Հունիսի 25-ի Կառավարության նիստին ներկայացված էր նաեւ հեռուստաընկերություններին դրամական աջակցություն ցուցաբերելու հարցը: Հունիսի 24-ի երեկոյան համացանցում հայտնվեց նախագիծը, որտեղ դրված էր նաեւ, թե ում որքան աջակցություն կցուցաբերվի: Մինչ Կառավարության նիստը մտածում էինք, թե Կառավարությունը ինչ-որ կերպ մեզ էլ կաջակցի: Կառավարության նիստում այդ հարցը հանվեց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կարեն Արշակյանը:

Մարզային հեռուստաընկերության տնօրենն ասում է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրենք բացարձակապես անվճար եթեր են հեռարձակել ու հեռարձակում են Կառավարության ու այլ գերատեսչությունների տրամադրած սոցիալական հոլովակներն ու հայտարարությունները և ոչ միայն. «Որպես մարզային հեռուստաընկերություն՝ չենք սահմանափակվել միայն մարզի տարածքում հեռարձակվելով: Թեպետ Լոռու մարզի հեռուստաընկերությունն ենք, բայց կանք նաև բազմաթիվ կաբելային հեռուստակոնտենտներում, բացի դա, ունենք օնլայն հեռարձակում, կարող են մեզ ամբողջ աշխարհում դիտել: Մեր հաղորդումները հեռարձակում ենք ուղիղ եթերով, մեզ դիտում են աշխարհի կաբելային տարբեր օպերատորների շնորհիվ, որոնք հեռարձակում են մեր ՀԸ-ն իրենց կոնտենտում, կան հավելվածներ, որտեղ ևս ընդգրկված ենք, ՀՀ տարածքում գործող բջջային կապի օպերատորներց մեկի հեռուստակոնտենտում»:

Արշակյանն ասում է՝ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ գովազդային շուկան վերջին ամիսներին կրճատվել է 95 տոկոսով, ու, չնայած այս ամենին, ի պատիվ իրենց, շարունակել են աշխատել, տեղեկություն տրամադրել հեռուստալսարանին. «Մենք հիմա գոյատեւում ենք՝ պայմանավորված մի քանի կարճաժամկետ պայմանագրերով»: Կարեն Արշակյանն ասում է՝ տարիներ շարունակ նախկին իշխանությունների օրոք բարձրաձայնել են խնդիրները, սակայն իրենց ո՛չ դիմումներին, ո՛չ բողոքներին, ո՛չ էլ խնդրանքներին որեւէ ուշադրություն չի դարձվել:

Անդրադառնալով Կառավարության՝ հեռուստառադիոընկերություններին տրվող աջակցությանն ու դրա չափին՝ Կարեն Արշակյանն ասում է. «Մենք Կառավարությունից ֆինանսական աջակցություն չենք խնդրում ներկա իրավիճակում, մենք մեր աշխատանքով կարող ենք հաղթահարել դժվարությունները, պարզապես խնդրանք-առաջարկ, որ «Ֆորտունա» հեռուստաընկերության նկատմամբ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի նախկին ղեկավարության՝ ոչ մասնագիտական մոտեցումների արդյունքում առաջացած պարտավորությունների մասով կատարվի վերահաշվարկ՝ հաշվի առնելով մեր ներկայացվող փաստարկները, որոնք պատրաստ եմ ներկայացնել առավելագույն մանրամասնությամբ»,- հավելեց մարզային հեռուստաընկերության տնօրենը:

Տպել
2009 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում