Եվրամիությունը սահմանել է այն երկրների ցանկը, որոնց համար հուլիսի 1-ից կբացվեն սահմանները

Հուլիսի 1-ից Եվրամիությունը սկսելու է արտաքին սահմանները բացելու գործընթացը: Այսօր հրապարակվել է այն երկրների վերջնական ցանկը, որոնց բնակիչներին թույլատրվում է հատել ԵՄ երկրների սահմանները: Այդ ցանկում ներառվել է 14 երկիր: Հայաստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ԵՄ-ի ցանկում չկա: Չկան նաեւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Այս մասին ասվում  է Եվրամիության խորհրդի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը կարող է դառնալ Եվրամիության տարածք մուտք գործելու առումով թույլատրելի երկրներից 15-րդը, եթե իր կողմից պատրաստակամություն հայտնի բացել իր արտաքին սահմանները Եմ անդամ երկրների քաղաքացիների համար:

«ԵՄ խորհուրդը այսօր հաստատեց առաջարկությունները՝ միության տարածք  ոչ պարտադիր սկզբունքով ուղեւորությունների սահմանափակումները փուլային կերպով դադարեցնելու վերաբերյալ: Տեղաշարժի սահմանափակումները պետք է հանվեն փաստաթղթում նշված պետությունների համար, այդ ցուցակը կթարմացվի երկու շաբաթը մեկ անգամ: Հուլիսի 1-ից միության անդամ երկրները պետք է սկսեն հեռացնել արտաքին սահմանների տեղաշարժի սահմանափակումները  հետեւյալ երկրներից ժամանող բնակիչների համար. Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Թայլանդ, Թունիս եւ Ուրուգվայ: Չինաստանի դեպքում գործում է փոխադարձության սկզբունքը»,-ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Այս ցուցակը, սակայն, չի պարտադրում Եվրամիության բոլոր անդամներին սկսել բացել իրենց սահմանները՝ բոլոր հիշատակված երկրների համար միաժամանակ եւ միանգամից: Եվրամիության անդամներից ցանկացած երկիր իրավունք ունի հետաձգել իր սահմանների բացումը ցանկում հիշատակված երկրներից ցանկացածի համար կամ բացել, այնուհետ կրկին փակել սահմանները, եթե նման կերպ թելադրի հետագա իրավիճակը: Յուրաքանչյուր երկիր կարող է նաեւ ընտրել սահմանների փուլային բացման տարբերակը՝ օրինակ,  առանձին ոլորտների քաղաքացիների համար: Միակ բանը, որ իրավունք չունեն անել ԵՄ անդամ երկրները՝ միանձնյա որոշմամբ սահմանները բացելն է այն քաղաքացիների համար, որոնք ներկայացված չեն վարակի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների վերը նշված ցուցակում:

Փաստաթղթում էլ հստակեցվում է, որ այն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չէ, սակայն բոլոր ԵՄ անդամ երկրները պատասխանատու են փաստաթղթով սահմանվածի իրականացման համար: Եվրամիության անդամները նաեւ իրավունք չունեն ցանկից դուրս որեւէ երկրի համար բացառություններ անել՝ մինչեւ որ պայմանավորվածություն ձեռք չբերվի ԵՄ մյուս գործընկերների հետ:

ԵՄ խորհուրդը պարզաբանել է, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել անվտանգ երկրների ցուցակը կազմելիս:

  1. Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի քանակն է նշանակություն ունեցել.  100 հազար մարդու հաշվով վարակվածության թիվը 14 օրվա ընթացքում  չպետք է գերազանցի ԵՄ միջին ցուցանիշը: Հաշվարկն արվել է 2020 թվականի հունիսի 15-ից սկսած: ԵՄ խորհուրդը, այնուամենայնիվ, վարակման դեպքերի հստակ թվեր չի նշել:
  2. Յուրաքանչյուր երկրում պետք է  գրանցված լինի կորոնավիրուսի վարակի տարածման տեմպի զգալի նվազում վերջին 14 օրերի ընթացքում՝ նախորդող  հաշվետու ժամանակահատվածի համեմատ:
  3. Այս նախապայմանն իրենից ներկայացնում է ԵՄ անդամների ընդհանուր գնահատականը՝ երրորդ երկրների համաճարակային իրավիճակին: Խոսքը արված թեստավորումների, կոնտակտավորներին հետեւելու, բուժման հետեւողականության եւ հուսալիության մասին է: Այս տեղեկությունների ուսումնասիրությամբ զբաղվում են ԵՄ առաքելությունները տարբեր պետություններում:

Շենգենյան համաձայնագրի համաձայն ՝ սահմանները բացելու կամ փակելու վերաբերյալ որոշումները կայացնում են ոչ թե Եվրամիության ինստիտուտների, այլ ԵՄ յուրաքանչյուր անդամ  երկրի կառավարությունների կողմից ինքնուրույն: Սակայն ներկայիս պայմաններում Եվրահանձնաժողովը պահանջեց, որպեսզի պետությունները որոշեն երրորդ երկրների ընդհանուր շրջանակը, որոնց հետ կվերսկսվեն նախկին շփումները: ԵՀ-ն կարծում է, որ հակառակ դեպքում միության անդամ երկրները կարող են կրկին սկսել փակել սահմանները Շենգենի ներսում, եթե հաշվի առնեն, որ իրենց հարեւանները սահմաններ են բացել այն երկրների հետ, որոնք դեռեւս համաճարակաբանական տեսանկյունից վտանգ են ներկայացնում:

 ԵՄ երկրները սկսեցին միակողմանիորեն եւ առանց միմյանց հետ համակարգելու փակել սահմանները արտաքին աշխարհի հետ մարտի սկզբից:

Տպել
2363 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են