1 շաբաթ է՝ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ հետևում է քաղաքապետարանի 220 համայնքային ծառայող

Արդեն մեկ շաբաթ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ միասին հետևում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Համատեղ միջոցառումներում ներգրավված է շուրջ 220 համայնքային ծառայող: 

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կարելի է ասել՝ ամբողջ ստորաբաժանումները ներգրավված են, հիմնականում՝ հասարակական կարգի պահպանության ծառայությունը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, առևտրի վարչությունը, ինչպես նաև՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

«Վարչական շրջանի տարածքը բաժանված է՝ ըստ հասցեների, աշխատողները ոստիկանության հետ առավոտից մինչև ուշ գիշեր պտտվում են, հորդորում քաղաքացիներին կրել դիմակ, և դրանով փրկել այլոց կյանքերը»,- ասել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը:

«Օրական հինգ աշխատակից աջակցում է ոստիկանության ծառայությանը, ոստիկանների հետ շրջում են այգիներում, բակերում և մարդաշատ այլ վայրերում, որտեղ հնարավոր է՝ լինեն դեպքեր, որ մարդիկ չեն կրում դիմակներ»,- նշել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Հայաստանում բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Շրջայցի ընթացքում մեր նկարահանող խումբը դիմակ կրելու պահանջը չկատարելու մի շարք պատճառաբանություններ լսեց:

«Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները պատշաճ կերպով կրեն դիմակները թե՛ բաց տարածքում, թե՛ փակ տարածքում, որպեսզի վարակի տարածումը մենք կարողանանք կանխել, իրենք իրենց կամքով, այնպես չլինի, որ ոստիկանությանը տեսնեն նոր դիմակները կրեն»,- նկատել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի տեղակալ Լևոն Մանուկյանը:

«Պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ տուգանի քաղաքացուն: Այս մեխանիզմը կիրառվում է զուտ նրա համար, որ մարդիկ, այո՛, նաև գիտակցելով, որ կարող են տուգանվել և անգամ, եթե չեն գերադասում մտածել իրենց առողջության մասին, գոնե ֆինանսական խնդիր առաջանալու պատճառով կրեն դիմակներ»,- նշել է Ռազմիկ Մկրտչյանը:

Մայրաքաղաքում քիչ չէին նաև հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիները:
«Համայնքի աշխատակիցների հետ միասին, համատեղ ուժերով իրականացնում ենք ծառայություն: Բակային տարածքներում ծառայություն իրականացնելով՝ մենք դրական արդյունքների հասանք, և քաղաքացիները պատկերացրին, որ պետք է կրեն դիմակներ»,- նշել  է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վահան Բաղյանը:

Հանրային առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների նպատակը համավարակը միասնական ուժերով հաղթահարելն է:

Տեսանյութը՝ այստեղ:

Տպել
1010 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)