650 հոգի գտնվում է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում․ Արսեն Թորոսյան

Երեկ արձանագրվել է 593 դեպք՝ 2100 թեստից, այսինքն՝ սկզբունքորեն տոկոսային առումով էական փոփոխություն չկա։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար, եղել է 6 մահ կորոնավիրուսից եւ 4 հոգի մահացել է կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից։ Բուժված քաղաքացիների թիվը՝ 473։ Ընդհանուր թվերը ստացվում են 26 հազար 658 դեպք մինչ օրս արձանագրված, 459 մահ։ Ընդհանուր բուժվածների թիվը 15 հազար 36 է»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով զբաղվող առողջապահական համակարգում զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը։

«Այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են։ Իհարկե, կան 1-2 տեղեր բոլոր տեղերում, եւ մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի։ Նրանցից 44-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, նաեւ շարունակվում է նոր հզորությունների մեծացումը։ Ես այսօր ինքս էլ գնալու եմ՝ տեսնելու Սպիտակի եւ Մարտունու բժշկական կենտրոնների ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու թե՛ անհրաժեշտ սարքավորումներով եւ թե՛ ամենակարեւորը այս պահին՝ թթվածնային հագեցվածությամբ»,- նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց նաեւ, թե քանի քաղաքացի է սպասում հոսպիտալացման. «Առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք սպասող ընդամենը 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության եւ 7-ը՝ թեթեւ։ Մնացած՝ եւս մոտ 80 հոգի սպասում է տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ Այս առումով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է, իսկ ընդհանուր կարծում եմ, որ պետք է նույն կերպ շարունակենք»։

Թորոսյանն ընդգծեց՝ ապացուցողական բազան իրենց որդեգրած կանոնների պահպանման արդյունքների առումով օրեցօր շատանում է։

«Նույնիսկ նույն երկրի մասշտաբով, օրինակ՝ ԱՄՆ տարբեր նահանգներում, որտեղ դիմակների կրումը կա՛մ պարտադիր է, կա՛մ պարզապես խորհուրդ է տրվում, հետազոտողները ակնհայտ շարունակում են տարբերություններ արձանագրել։ Որտեղ այդ ամենը պարտադիր է, լավ պահպանվում է, կայունացում եւ թվերի իջեցում է նկատվում, որտեղ դա պարզապես խորհուրդ է տրվում կամ նորմալ չի պահպանվում, չի նկատվում։ Հետեւաբար մեր գործողությունները պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը»,- ասաց նախարարը։  

Տպել
2305 դիտում

Կարմիր խաչի ՄԿ-ն լրացուցիչ 400-500 մարդ կուղարկի Ղարաբաղ, կավելանա նաեւ բյուջեն. Մաուրեր

Ծովասար գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Արմեն Սարգսյանն այց է կատարել Հաշիմյան Թագավորություն

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Ինյառիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը Ղարաբաղի հարցով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատարների համար

Չպետք չէ մոռանալ, որ գերիների փոխանակման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից. ԱՀ ՄԻՊ

Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ Կառավարությունը ձեր կողքին է, ձեր ցավով ապրողն է. վարչապետ (տեսանյութ)

Վերադարձող փախստականները, պահպանվող դիրքերն ու հանձնված բնակավայրերը. միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Կորոնավիրուսի ծանր դեպքերի վարման համար Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության թիմի չորս անդամ գործուղվել է Հայաստան

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Չեմպիոնը հաղթեց գավաթակրին. «Արարատ-Արմենիան» բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ