Երբ դիմորդները թթվածնի պակաս են զգում, ԳԹԿ աշխատակցի հետ դուրս են գալիս օդ շնչելու. այսօր անցկացվեց 3-րդ քննությունը

Երեւանի Ա․ Մարգարյանի անվան հ․29 ավագ դպրոցում մուտքն այսօր դիմակներով էր ու առանց ջերմության․ դիմորդները եկել էին՝ մասնակցելու այս տարվա ամենամեծ միասնական քննությանը։ Այն մաթեմատիկա առարկայից էր։

Առավոտյան ժամը 8:15-ին դպրոցի մուտքի մոտ սոցիալական հեռավորությամբ հերթ էր։ Ներկաները մեկ-մեկ առաջ էին գնում, ախտահանում ձեռքերն ու ջերմաչափվում, քննական կենտրոնի ղեկավարն էլ՝ շարունակ կրկնում․ «Իրարից հեռու կանգնե՛ք, դիմակն այնպես կրեք՝ քիթը ծածկի»։

Ի տարբերություն դիմորդների՝ նրանց ծնողները, որ մի փոքր հեռու էին կանգնած, ավելի քիչ էին պահում սոցիալական հեռավորությունն ու ուշադիր հետեւում էին՝ իրենց երեխան մտավ քննական կեննտրոն, թե ոչ։ Իրավիճակը մի փոքր անց սկսեցին կարգավորել ոստիկանները։

Դպրոցի ներսում, բացի մուտքի մոտ տեղադրված ախտահանիչ սարքից, կային եւս մի քանիսը՝ տարբեր պատերին փակցված։

Քննական կենտրոնի ղեկավար Նվարդ Հովսեփյանի խոսքով՝ այս տարվա բարդությունն այն է, որ երեխաները մի փոքր ընկճված են դիմակի, օդի պակասի պատճառով, սակայն մթնոլորտը ջերմ է. երբ թթվածնի հետ կապված խնդիր են ունենում, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) աշխատակցի հետ միասին մի պահ դուրս են գալիս, օդ շնչում։

Նա հավելեց, որ մաթեմատիկայի քննությունն ընդհանրապես բարդ է, քննություն հանձնողները շատ են ու հիմնականում տղաներ, այսօր էլ հավելյալ աշխատանք կա, պետք է ուշադիր լինեն, որ հակահամաճարակային կանոնները պահպանվեն։ Դիմորդները դրանք պահում են ու բարձր պատասխանատվությամբ մոտենում արտակարգ իրավիճակին։

Դռան առաջ հերթի մեջ էր նաեւ մի կատու, որը, ի տարբերություն դիմորդների, ոստիկանների հորդորներին չէր ուզում հետեւել ու փորձում էր ամեն գնով մուտք գործել դպրոց։

Ջերմաչափող բժշկի խոսքով՝ այնտեղ էներգետիկան լավն է, դրա համար էլ ուզում է մտնել, կատուներն այդպիսին են։ Հարցին, թե դիմորդները ո՞նց են կարգը պահում, կարճ պատասխանեց․ «Նրանք մաթեմատիկներ են»։

Հայտագրված 120 հոգուց հ.29 դպրոցում ներկա էին 118-ը, ոչ ոքի մոտ բարձր ջերմություն չարձանագրվեց։

Ինչպես նշեց Նվարդ Հովսեփյանը, նախորդ քննությանը նման դեպք եղել էր, հավանաբար պատճառն արեւի տակ կանգնելն էր, մի քիչ սպասել են, 2-րդ, 3-րդ անգամ երբ դիմորդի ջերմությունը նորմալ է եղել, թողել են ներս։

Դպրոցում 3 քննասենյակ կար, յուրաքանչյուրում՝ 40 հոգի։ Քննասենյակները երեկ ախտահանվել էին։ Բոլոր դիմորդները թեեւ եկել էին դիմակներով, սակայն դրանցից տուփով դրված էին նաեւ սեղանին։ Աշխատակիցներից մեկը նշեց, որ ցանկացողները կարող են տեղում փոխել իրենց դիմակը։ Տեղադրված էին նաեւ դիմակի եւ ձեռնոցների համար նախատեսված աղբարկղեր։ Աշխատակիցները ոչ միայն դիմակով, այլեւ ձեռնոցներով էին։

Քննություն հանձնողների սեղանին այսօր բացի ձեւաթղթից, թեստից ու ջրից, նաեւ հաշվիչ էր առկա։

Ժամը 9:15 աշխատակիցը կարդաց կարգն ու նայելով ներկաներին՝ արդեն հասկացավ քննությունն ինչպես է անցնելու, կազմակերպչի կարծիքով՝ հանգիստ: Մյուս աշխատակիցն էլ, նայելով 2-րդ նստարանին նստած տղային, ասաց․ «Ոնց որ քեզ հետ ուրախ է անցնելու»։ Պատասխանը դիմորդի ժպիտն էր։

Նստածները լուռ էին, հանգիստ: Արդյոք վախենո՞ւմ են՝ հարցին բացասական պատասխան տվեցին։

Քննությունը, որի տեւողությունը 3 ժամ է, սկսվեց ժամը 9:30։ Այդ ժամանակ քննական կենտրոնի տարածքում ոչ մի ծնող չկար, ոստիկանները նույնիսկ ինձնից՝ լրագրողից, հավելյալ ճշտեցին․ «Հո ծնող չե՞ք»։

Մի քանի րոպե անց դարպասներից ներս մտավ ծնողների առաջին զույգը եւ բակում դրված էկրանից հետեւեց քննության ընթացքին։ Իրենցից հետո ցանկացողները զույգերով իջնում էին, սակայն հիմնականում չէին գտնում իրենց երեխաներին։

Քննասենյակից ու քննական կենտրոնից մի փոքր հեռու՝ 4 ոստիկան, մոտ 15 ծնող, որոնք հիմնականում պահպանում էին կարգը, ես ու այն կատուն, որ այդպես էլ ներս չմտավ, լսում էինք հարեւան կիսադատարկ սրճարանից հնչող իտալացի երգիչ Ալ Բանոյի «Ֆելիչիտա»-ն։

Հավաքված ծնողները խոսում էին բուհ ընդունվելու միավորների, սովորելու մասին՝ խոստովանելով՝ այսօր իրենք ավելի են լարվում, քան քննություն հանձնողները։

Ի դեպ, դիմորդներից շատերը լսել էին նախարար Արայիկ Հարությունյանի հորդորն ու միայնակ եկել քննության, կային նաեւ մեկ կամ երկու ծնողի ուղեկցությամբ եկողներ։

Ժամը 10:49-ին դուրս եկավ առաջին հանձնողը, ձեռքերի մի քիչ դողով միանգամից բացեց լրացրած ձեւաթուղթը: Իր կարծիքով՝ վատ չի գրել, այլ՝ նորմալ: Պնդումների փնջում արած նշումներն էր կասկածում։ Ասաց, որ ներսում խիստ էր, ամեն մեկն իր գրավորն էր գրում։

Շուտով մի քանիսը եւս դուրս եկան, ծնողների հարցը մեկն էր․ «Ո՞ր պնդումն էր ընկել, ամբողջը շտեմարանի՞ց էր»։

Հնչած պատասխաններն էլ կարճ ու կոնկրետ էին․ նորմալ է անցել, լարվածություն եղել է, բարդ բաներ կային։

Ընթացքում ոստիկանները մեկ-երկու անգամ նկատողություն արեցին դիմակը պատշաճ չկրելու համար, իսկ դիմորդների դուրս գալու ժամանակ՝ նաեւ իրար գլխի հավաքվելու։

Նշենք, որ այսօր միասնական 3-րդ քննությունն էր, հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 էր, ընդհանուր 47 քննական կենտրոնից գործում էր 46-ը։

Տպել
1782 դիտում

1353 արտակարգ դեպք և պատահար, 30 զոհ, 4106 տուժած. ԱԻՆ-ն ամփոփել է հուլիս ամսվա կատարած աշխատանքները

Խոշոր ավտովթար 4 ավտոմեքենայի մասնակցությամբ. վիրավորների թվում հղի կին կա

ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը

Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Երկու նախադպրոցական կրթական կենտրոն Սարատովկա և Շնող բնակավայրերում

Օգոստոսի 5-8-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 102 դեպք

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու. ԱՍՀՆ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց և կանանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

Օգոստոսի 7-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,7 հազար ուղևոր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար

Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված

Առաջիկայում պարեկային ծառայությունը կգործի նաև Գեղարքունիքում, Տավուշում, Արագածոտնում և Կոտայքում (տեսանյութ)

Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 է

Դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են. կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ժամանակին արձագանքել ծանուցումներին

Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Հրդեհ տասնութ հարկանի շենքի մալուխների հորանում․ տարհանվել է 85 քաղաքացի

Ահազանգեր՝ մայրաքաղաքի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանի վաճառքի մասին

Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ

Արսեն Մակվեցյանը՝ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 վիրավորից մեկը երեխա է

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Հոսանքազրկումներ՝ Երևանում և 7 մարզերում

Հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Օդանավերի սղություն է. «Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է, թե ինչու են չվերթներն ուշացել

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթեցին Իսրայելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին

Արցախի պետնախարարը Ստեփանակերտում շրջել է աշխատանքի տոնավաճառի տաղավարներով

Դիլիջանում սկսվել են Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները (տեսանյութ)

Անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ

Մեկնարկել է Ստեփանակերտի դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները․ ստացվել է 6 ահազանգ

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հրադադարի հերթական խախտման համար. ԱՄՆ կոնգրեսական

Հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին