Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

«Գյումրի»  բժշկական կենտրոնը տրիաժ ծառայության համար կստանա պետակամ ֆինանսավորում: Անկախ այն հանգամանքից, որ ԲԿ-ն արդեն 1.5 ամիս է՝ այդ գործունեությունն իրականացնում է, որոշումը նոր է կայացվել:

Մինչ այս, բուժկենտրոնում ծանր վիճակով հայտնված քաղաքացիները թեստավորվել, սպասարկվել, ախտորոշվել են: Դրական արդյունքի պարագայում տեղափոխվել են կորոնավիրուսային բուժմամբ զբաղվող հաստատությունները: Նման քաղաքացիների 80 տոկոսը, սակայն, ԲԿ-ում ստացած ծառայության դիմաց  որևէ վճարում չի արել: Հիմա պետությունը կվճարի: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Միջանկյալ բաժանմունքը, որը բժշկական կենտրոնը բացել է կարիքից և խիստ անհրաժեշտությունից ելնելով, սեփական ուժերով էլ կահավորել է: 15 մահճակալանոց մեկուսարան, թթվածնային սարքերով հագեցած: Առողջապահության նախարարությունը ԲԿ-ին ոչ մահճակալներ է տրամադրելու, ոչ այլ բուժսարքավորում ու գույք: Զուտ հիվանդների հետ կապված ֆինանսական ծախսն է հոգալու:

Մինչ այս արված ծախսերի հետ նախարարությունը գործ չի ունենա: Այն, ինչը 1.5 ամիս «Գյումրի» ԲԿ-ն արել է, հավելյալ ֆինանսավորում չի ենթադրում: Պետպատվերը նոր դեպքերի համար է:

Նախարարությունը ֆինանսավորումից բացի, ԲԿ-ին խոստացել է տրամադրել նաև պաշտպանիչ միջոցներ:

«Այսինքն, մենք էլի մեր նույն աշխատանքն ենք շարունակում, բայց այս անգամ արդեն պետությունը վճարում է հիվանդների համար: Այն հիվանդները, որոնք կընդունվեն այդ բաժանմունք, կթեստավորվեն: Եթե պատասխանը եղավ բացասական, կմնան, մեր մոտ բժշկական կենտրոնում կբուժվեն, իսկ Covid-ի դրական պատասխան ունեցող կուղարկվի կամ Գյումրու ինֆեկցիոն, կամ Երևան: «Գյումրի» ԲԿ-ն Covid բուժող հիվանդանոց չէ»,- բացատրեց ԲԿ-ի տնօրենը:

Ըստ Արմեն Իսահակյանի, մերժվել է «Գյումրի» ԲԿ-ի հարակից տարածքում մոդուլային տրիաժային ծառայության հիմնման առաջարկը: Գտել են, որ տարածքը, շինարարության հետ կապված անհարմարավետ է, նպատակահարմար չէ:

«Շիրակի մարզպետին առաջարկել են ներկայացնել այլ տարբերակ՝ ելնելով գաղափարի կարևորությունից»,- ասաց Արմեն Իսահակյանը:

Տպել
1217 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ