Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված 17 բժիշկներն էլ առողջացել են: Բացառությամբ 3-ի, մյուսները վերադարձել են աշխատանքի: 3 մասնագետ դեռ տնային բուժման կարիք ունի:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Այս պահին ոչ մի հիվանդ բժիշկ, բուժքույր կամ բուժանձնակազմի այլ անդամ կենտրոնը չունի:

Բուժհաստատությունն, ըստ Արմեն Իսահակյանի, աստիճանաբար  կվերսկսի պլանային վիրահատությունները, որոնք դադարեցվել էին արտակարգ դրության հայտարարումից ի վեր:

Պլանային ինչպես վճարովի վիրահատությունները չեն իրականացվել, այնպես էլ պետպատվերի շրջանակնեում իրականացման ենթակաները: Միայն անհետաձգելի վիրահատություններ են կատարվել մինչ օրս: Սա լուրջ  ֆինանսական խնդիրներ է հարուցել բուժկենտրոնում:

«30 տոկոս ցուցանիշով ենք աշխատել: Մնացածը բաց է եղել: Օրինակ, մինչև 50-60 մլն դրամի վճարովի ծառայությունն իջել է 7-ից 12 մլն-ի:  Դա միայն վճարովի ծառայությունն է, էլ չեմ ասում, պետպատվերի շրջանակներում պլանային վիրահատությունները: Հիմա բոլորը կսկենք, բայց կամաց-կամաց»,- ասաց Արմեն Իսահակյանը:

Բժշկական կենտրոնի ներսում խիստ կարանտին է սահմանված: Հիվանդներին խնամողների թիվը հասցված է նվազագույնի, բացառվում է ելումուտը շենք:

«Հիվանդի հետ ներս մտած խնամակալը  դուրս գալ չի կարողանա: Կմնա մինչև հիվանդի դուրս գրվելը: Կարանտինն առավելագույն խստությամբ է պահպանվում»,- ընդգծեց տնօրենը:

Տպել
758 դիտում

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ