Արթուր Դավթյանն Արցախում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազի եւ դատախազության աշխատակիցների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:

Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:
 
Կայացած խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանն ընտրվելու և ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Մհեր Աղաջանյանին, ինչպես նաև նորանշանակ գլխավոր դատախազի տեղակալներին՝ հաջողություն մաղթելով նրանց իրենց դժվարին ու պատասխանատու աշխատանքում:
 
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ղեկավար կազմի ձևավորումը նոր շունչ կհաղորդի Արցախի դատախազությանը իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս:
ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է հայկական երկրորդ հանրապետության դատախազական համակարգի բարեփոխումների այն տեսլականն ու գաղափարները, որն ունի ԱՀ նոր գլխավոր դատախազը, և որի շուրջ իրենք ունեցել են համատեղ քննարկումներ:
 
Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով նպաստել ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին:
 
Նա բարձր է գնահատել հատկապես Արցախում կայացած համապետական վերջին ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացման առումով Արցախի դատախազության կազմակերպված և համակարգված գործունեությունը, որը մեծապես նպաստել է Արցախում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, արցախցիների ազատ ու անկաշկանդ կամարտահայտմանը: Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել ոչ միայն Արցախի մյուս իրավապահ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազության փորձի փոխանցման նպատակով նախապես իրականացված համատեղ միջոցառումներով, ինչը լավ օրինակ է նաև այլ ոլորտներում կիրառելու և հաջողություններ արձանագրելու համար:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում դատախազության գործունեությանն անմիջականորեն առնչվող օրենսդրական դաշտերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդաշնակության, միասնականության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ձևավորված կառուցակարգերի և ավանդույթների շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
 
ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են հայկական երկու պետություններում իրավակարգի ամրապնդմանը, իրավական անվտանգության և քրեական վարույթի օրինականության երաշխավորմանը, հանցավորության դեմ համատեղ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետության բարձրացմանը և իրենց բնօրրանում հայ ժողովրդի ազատ, ստեղծագործ ու հնարավորինս անվտանգ կենսագործունեությանը: 
Տպել
224 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)