Ես 95 տարեկան պապիկ եմ, բայց դեռ զինվոր եմ. գյումրեցի վետերանները հոբելյանական հուշամեդալներ ու դրամական պարգև ստացան

17 տարեկան էր, բանակ գնալու տարիքին, երբ սկսվեց Մեծ հայրենականը: Նախկին զինվոր 95-ամյա Մնացական Ջանոյանն այսօր արդեն անցած-գնացած ռազմաճակատային թոհուբոհը հիշում է տասնամյակների հեռվից: Երկար ու ձիգ այդ տարիները մտքերը չեն մշուշել: Սոված են մնացել, վիրավորվել, ընկել ու բարձրացել, ընկեր ու հարազատ կորցրել մարտի դաշտում:  

«6 տարի եմ ծառայել, ծառայություն չէր, այլ կյանքի կռիվ: Մեր կյանքով պայքարել ենք հանուն հաղթանակի, հանուն այսօրվա»,- դողդոջ ձայնով, աչքերում հավաքված արցունքի կաթիլիներում խտացված կարոտով՝ այսօր հիշում է Մնացական պապիկը:

Մնացականը մեկն է Մեծ հայրենականի կենդանի վկաներից, որոնք ապրում են Շիրակի մարզում: Այսօր նա ու նախկին զինակից ընկեր-վետերանները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առիթով հոբելյանական հուշամեդալներ և 30.500 դրամ պարգև ստացան:

Այս արարողությունն ավելի վաղ էր նախատեսված և պետք է անցկացվեր դեռ մայիսի 9-ին: Մոսկվայում կայանալիք շքերթին էլ 5 հայ վետերան էր հրավիրված, յուրաքանչյուրը՝ իր ուղեկցի հետ: «Համավարակը, սակայն, ծրագրերը խառնեց, ամեն ինչ մնաց, բայց էլ սպասելու ժամանակ չկա: Մեր վետերանները 90-95 տարեկանն անց մարդիկ են, հասկանալի է, որ մահանում են, և ես որոշեցի մեծ պատասխանատվություն վերցնել վրաս ու յուրաքանչյուրի նվերն իրեն հասցնել: Թեկուզ դիմակով և սոցիալական հեռավորությունը պահած, բայց սկսել ենք այս գործն արդեն: ՊՆ-ն ինձ մեքենա է տրամադրել՝ այս մեծ առաքելության համար»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը:

Երեկ եղել են Գեղարքունիքի մարզում, հերթն այսօր Շիրակինն էր: Սկսել էին Արթիկից ու հասել Գյումրի: Գյումրիում 11 վետերան ստացավ հուշամեդալն ու պարգևը, Ախուրյանում՝ 3-ը, Արթիկում՝ 6-ը, Աշոցքում՝ 1-ը:

2020 թվականի մայիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում այս պահին ապրում է Մեծ հայրենականի 262 վետերան: Պատերազմին 10.000 կին է մասնակցել, մնացել են 30-35-ը:

Հայ վետերանները, որոնք ապրում են այստեղ, ըստ պատասխանատուների, չունեն որևէ խնդիր: Պետությունը նրանց նկատմամբ ուշադիր է, ցանկացած կարիքին արձագանքում, հետամուտ է լինում:

Հայաստանաբնակ վետերանները ԽՍՀՄ նախկին երկրների իրենց ընկերներից միակն են, որոնք ամեն ամսի պտվովճար են ստանում: Նախկին 50.000 դրամն արդեն դարձել է 100.000: Այս գումարը վետերան տատիկ-պապիկները ստանում են անկախ իրենց թոշակից:

Այս տարի Մեծ հայրենականի հաղթանակի 75-ամյակի առիթով նրանցից յուրաքանչյուրին պաշտպանության նախարարությունը, ըստ Սիմոն Եսայանի, 300.000 դրամ միանվագ դրամական պարգև է տվել:

Տպել
376 դիտում

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ