Արտակարգ պայմաններում վերջին արտակարգ քննությունը․ հ. 62 դպրոցում ոչ մի դիմորդի մոտ բարձր ջերմություն չարձանագրվեց

Ջերմաչափում, սոցիալական հեռավորություն, ձեռքերի ախտահանում․ արտակարգ դրության ժամանակ քննություններն էլ արտակարգ պայմաններում են անցնում։ Մայրաքաղաքի ու մարզերի 32 քննական կենտրոններում այսօր անցկացվեց միասնական վերջին քննությունը։ Այն հայոց լեզու եւ հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից էր։

Երեւանի Թաթուլ Կրպեյանի անվան հ. 62 ավագ դպրոցի դարպասների մոտ առավոտյան դիմորդների հերթ էր, քննություն հանձնողները սոցիալական հեռավորությունը պահում էին՝ կանգնելով իրարից հեռու ընդգծված կարմիր գծանշումների վրա։

Այստեղ առավոտյան ժամը 8։15 արդեն սկսել էին ընդունել դիմորդներին։ Աշխատակիցների խոսքով՝ շուտ են սկսել, որ շուտ էլ ավարտեն, թե չէ քննություն հանձնողներն արեւի տակ կկանգնեն, ու հնարավոր է՝ ջերմությունը բարձր ցույց տա, իսկ մուտքն առանց ջերմության է։

Դիմորդները հերթով ջերմաչափվում էին, եթե ամեն ինչ նորմալ էր, առաջ անցնում, ախտահանում ձեռքերը։ Մասնագետներն էլ հարցնում՝ արդյոք կցանկանա՞ դիմակ վերցնել։ Սա, ի դեպ, թողնվում է դիմորդի ցանկությանը։ Եթե նոր է դրել իր դիմակը եւ չի ուզում փոխել, կարող է չվերցնել։ Աշխատակիցների խոսքով՝ ընթացքում եղել են բազմաթիվ դիմորդներ, որ նոր դիմակ են վերցրել։ Օգտագործված դիմակի, նաեւ գրիչների համար էլ հենց մուտքի մոտ եւ քննասենյակներում տեղադրված էին հատուկ աղբարկղեր։

Նշված քայլերն անցնելուց հետո դիմորդը ներկայացնում էր համապատասխան փաստաթուղթն ու մտնում քննասենյակ։ Այս հաստատությունում հավաքվել էին հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն հանձնողները։

Քննական կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս տարվա քննությունը թեկուզ եւ այն յուրաքանչյուր դիմորդի համար միայն մեկն է, իր բարդություններն ունի։ Երեխաները հուզվում են: Չնայած նրանց ծնողները՝ ավելի շատ։ Բազմիցս նշվել է, որ մեկ հոգի ուղեկցի դիմորդին, սակայն, ըստ նրա, լինում է՝ մի քանի հոգով են գալիս, կուտակումներն էլ կարգավորում են ոստիկանները։

Նշենք, որ, լինելով այդ տարածքում, նկատեցինք, որ որոշ դիմորդների ուղեկցելու, այսպես ասած, ոգեւորելու եկել էին մի քանի հոգով, սակայն կային նաեւ դիմորդներ, որոնք մենակ էին կամ բակում իրենց մեկ հոգի էր սպասում։

«Դահլիճում սոցիալական հեռավորությունը պահելով, նստարաններն իրարից հեռու են դրված, երեխաները կոկիկ նստում են, ամբողջ քննության ընթացքում զուսպ են ու խելոք, փորձում են կարգ ու կանոնով առաջնորդվել։ Դա նաեւ նրանից է, որ հասկանում են՝ 2-րդ անգամ քննություն հանձնելու հնարավորություն չունեն»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Նա հավելեց՝ ամեն բան անում են, որ երեխաների համար էլ լավ լինի։ Օրինակ՝ նախորդ քննությունների ժամանակ եղել են դեպքեր, որ դիմորդը եկել ու պոլիկլինիկայից փաստաթուղթ է ներկայացրել, որ քիթը վիրահատել է ու այժմ դիմակով չի կարող նստել։ Նրան թույլ են տվել քննությանը մասնակցել առանց դիմակի:

Հ. 62 ավագ դպրոցում 4 քննասենյակ էր առկա, առաջին մեծ դահլիճում նստել էին 40 հոգի, համեմատաբար ավելի փոքր 2 տարածքներում՝ 20-ական եւ վերջինում՝ 17։

Քննասենյակում աշխատակիցներից նշեցին, որ այնքան էլ բարդ չէ նոր կանոններով աշխատելը։ Ընթացքում էլ, եթե քննություն հանձնողներից մեկն իրեն վատ է զգում, թույլ են տալիս դուրս գալ, օդ շնչել։

Դիմորդները թեեւ մի փոքր լարվել էին, որ հանկարծ ջերմություն չունենան, սակայն տեղում նստած հանգիստ էին, նրանցից մեկի խոսքով՝ դժվարը ներս մտնելն էր։

Դպրոցում ժամը 9-ը չեղած՝ արդեն լռություն էր, բոլոր դիմորդները նստած էին։ Նախապես հայտագրված 97-ից 96-ն այսօր ներկա էր, ոչ ոքի մոտ բարձր ջերմություն չարձանագրվեց։ Ջերմությունը ստուգող բժշկի խոսքով՝ նախորդ քննությանը բացականերն ավելի շատ էին, նաեւ արձանագրվել էր մի փոքր բարձր ջերմություն, սպասել էին, նորից չափել, ցածր էր եղել, եւ դիմորդը ներս էր մտել։

ժամը 09:30 սկսվեց քննությունը, քննական կենտրոնի տարածքում ծնողներ չկային։ Ցանկացողները դարպասներից դուրս կամ դպրոցի հետեւի հատվածում էին սպասում, որտեղ էլ տեղադրված էր էկրանը։ Ծնողները մոտենում, փորձում էին գտնել իրենց դիմորդին, սակայն հիմնականում՝ ապարդյուն։

5 ոստիկան հսկում էր թե՛ դարպասներից դուրս, թե՛ հետեւի հատվածում, որ կուտակումներ չլինեն, ծնողներն էլ նրանց պատմում էին, թե, օրինակ, անցած տարի այս հատվածում որքա՜ն մեքենա, ծնող, աղմուկ կար։

Մեկ ժամ անց արդեն դուրս եկան քննություն հանձնողներից առաջինները, բոլոր առաջադրանքները կատարել էին, ասում էին՝ բարդ չէր։

Հավելենք, որ այսօր Հայաստանի տարբեր քննական կենտրոններում հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն հանձնելու համար նախապես հայտագրվել էր 1598 դիմորդ, 1112-ը՝ կենսաբանությունից եւ 197-ը՝ Ֆիզիկայից։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտնել էր, որ ստեղծված իրավիճակում քննություններն անցնելու են խիստ կանոններով՝ սոցիալական հեռավորությամբ, ջերմաչափմամբ։ Ի դեպ, ջերմություն ունենալու դեպքում դիմորդը չէր կարողանա քննություն հանձնել։ Նա հորդորել էր, որ ընդամենը մեկ հոգի ուղեկցի դիմորդին, եւ ընթացքում քննական կենտրոններում ոչ ոք չլինի։

Տպել
2736 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին