Սկզբունքային տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ․ չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք․ նախարար

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին։

Հարցը զեկուցող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձեւից, կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին, բացառությամբ՝ ՊՆ զինվորական հոսպիտալների։

«Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելիս, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով»,- ներկայացրեց Թորոսյանը:

Նա ընդգծեց՝ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է պատասխանատվություն ՎԻՎ օրենսգրքով 300 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամի չափով։

Նախարարի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում կենտրոնացված կառավարումն ավելի օպերատիվ ու արդյունավետ կլինի:

Որպես հիմնավորում՝ Թորոսայանը հիշատակեց «Ռազմական դրության մասին» ՀՀ օրենքում առկա նմանօրինակ դրույթը՝ առաջարկելով նույնաբովանդակ դրույթ ավելացնել նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում:

Արձագանքելով նախարարին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ նախաձեռնության նպատակը պարզ է, բայց այն կարող է վտանգավոր հետեւանքներ առաջացնել: Կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ՝ հիվանդանոցների սեփականատերերը կարող են հետագայում փոխհատուցման պահանջներ ներկայացնել Կառավարությանը:

«Եվ մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ ու ստիպված կլինենք համակարգի մասնավոր կառույցներին հատուցել»,- ասաց Գրիգորյանը:

Թորոսյանը հայտնեց, որ նման դեպքերում պետությունը պարտավոր է հատուցել ֆինանսական վնասները, եւ այդ հարցը կարգավորված է այլ իրավական ակտով։

«Ես կարծում եմ, որ զուտ տրամաբանորեն շատ բնական է, որ հնարավոր է՝ տնտեսվարող սուբյեկտի առօրյա ֆինանսատնտեսական գործունեությունը խաթարվի, եւ ինքը կատարի այդ պահին ավելի կարեւոր այլ խնդիր»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը նշեց, որ, իհարկե, պետք է հատուցել, բայց պետք է ողջամիտ շահույթի չափ էլ սահմանել. «Այո՛, ծախսերը կհատուցենք, բնականաբար, բայց պոտենցիալ չստացված շահույթի վեճ է առաջանալու, լավ կլինի՝ այսօրվանից պայմանավորվենք, դա ավելի հստակ մեխանիզմ կլինի, քան ապագայում այդ հարցը դառնա քննարկման առարկա։ Կվիճարկվի անպայման չստացված եկամտի հարցը։ Լավ կլինի՝ նկարագրենք, որ, օրինակ, այս դեպքում չստացված եկամուտ է ոչ ավելի, քան հատուցված ծախսերի 10 տոկոսը, կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի իքս տոկոսը, հակառակ դեպքում դա կդառնա անկառավարելի վնաս չստացված եկամուտների մասով»։

Արձագանքելով Գրիգորյանին՝ Թորոսյանն ասաց. «Ես սկզբունքային տարաձայնություն ունեմ Ձեր առաջարկի հետ։ Ես չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք։ Նույն տրամաբանությամբ ռազմական կամ այլ արտակարգ դրության ժամանակ բազմաթիվ ռեսուրսներ են ներգրավվում, այդ թվում՝ մասնավոր, ֆիզիկական անձանցից։ Դա կարծես թե նրանց պարտականությունն է. այս երկրում ապրելով, տնտեսվարելով, արարելով, ստեղծագործելով՝ ներդրում ունենալ այդ երկրի տարբեր խնդիրների լուծմանը»։

Նա առաջարկեց նման մեխանիզմ չընդգրկել օրենքում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ եթե անշահ փոխհատուցում է, այդ դեպքում ճիշտ կլինի օրենքով դա գրել, որ հետագայում օրակարգում չհայտնվի վնասի հատուցման հարցը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ նմանատիպ լիազորություններ տրված են պարետին, եւ այս ընթացակարգը նոր չէ. «Փոխհատուցման կարգը Կառավարության որոշմամբ առանձին արդեն իսկ ունենք սահմանված, ու այդ կարգում արդեն կա անդրադարձ կատարված փոխհատուցման ձեւերին»։

Տպել
1772 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար