Օգոստոսին կմեկնարկի կենդանական աշխարհի հաշվառման գործընթացը

09/07/2020 schedule16:50

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանն այսօր հանդիպել է մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող հարցեր, որոնց համատեքստում կարևորվել է կենդանական աշխարհի հաշվառումը։

Հանդիպմանը մասնակցում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բնության համաշխարհային Հիմնադրամի» (WWF), Կենսաբանության և հիդրոլոգիայի ինստիտուտի, բնապահպանական և որսորդական միությունների ներկայացուցիչներ։

Քննարկման օրակարգում էր Հայաստանի կենդանական աշխարհի հաշվառման գործում միասնական ջանքերի ներդրման հայեցակարգը, ըստ որի շահառու կառույցները հանրային մասնակցության սկզբունքով հնարավորություն կստանան մասնակցել տարիներ շարունակ չիրականացված կենդանական աշխարհի հաշվառմանը, ինչը թույլ կտա ապահովել ստացված տեղեկությունների ամբողջականությունը, հավաստիությունն ու բազմակողմանիությունը։

Նախարարությունը հայտնում է, որ հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով վերհանեցին հաշվառմանը վերաբերող առաջնային խնդիրները, եզրագծեցին առաջնահերթություններն ու համատեղ աշխատանքի ուղղությունները։ Որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին կամավոր սկզբունքով մասնակցել հաշվառման գործընթացին։

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնք ի թիվս քննարկված այլ հարցերի կուսումնասիրվեն Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։

Նշվում է, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Տպել
231 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)