Մինչ հունիսի 30-ը ՄԻՊ-ը ՔԿՀ-ներից կորոնավիրուսով պայմանավորված 74 բողոք է ստացել. աշխատում են 24/7 ռեժիմով

Արտակարգ դրության պայմաններում պետական մի շարք մարմիններ անցան աշխատանքային ոչ միայն հեռավար, այլ նաեւ ծանրաբեռնված ռեժիմի: Դրանից անմասն չմնաց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որին ուղղված ահազանգերն այս ընթացքում քաղաքացիների, այդ թվում՝ ազատազրկված անձանց կողմից, անհամեմատ աճել են:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը պատմեց, որ արտակարգ դրության հաստատումից՝ մարտի 16-ից մինչ հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում բացառապես կորոնավիրուսով պայմանավորված ՔԿՀ-ներից ստացել են 35 գրավոր եւ 39 բանավոր բողոքներ. դրանք հիմնականում վերաբերել են առողջական խնդիրների, տեսակցությունների, հանձնուքների, ախտահանիչ միջոցների պակասի, պայմանական վաղաժամկետ ազատման կամ ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման հարցերին:

Գոհար Սիմոնյանի հետ զրուցել ենք համավարակի շրջանում ազատազրկված անձանց խնդիրների, ՄԻՊ-ի կողմից դրանց լուծմանն ուղղված աշխատանքների մասին.

- Տիկի՛ն Սիմոնյան, ինչո՞վ է փոխվել ՄԻՊ-ի աշխատանքը արտակարգ դրության պայմաններում:

- Ըստ էության, մեծ փոփոխություններ չեն եղել, աշխատակազմը շարունակել է գրեթե նույն ռեժիմով աշխատել, եթե եղել են աշխատակիցներ, որոնք ունեցել են տարիքային կամ առողջական խոցելիություն, աշխատել են տանից, օնլայն ռեժիմով, իսկ մյուսները իրականացրել են հերթապահություն, որպեսզի կարողանան պատասխանել քաղաքացիների բոլոր զանգերին: Քանի որ շատ պետական հիմնարկներ անցել են օնլայն ռեժիմով աշխատանքի, քաղաքացիները դժվարությամբ են կարողանում իրենց հետաքրքրող հարցերի շուրջ կապ հաստատել պետական հիմնարկների հետ, դրա համար մեր ահազանգերի թիվն անհամեմատ աճել է։ Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձանց, մեր թեժ գիծը աշխատում է շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ ռեժիմով, եւ նրանց կողմից բողոքները՝ կապված քովիդի հետ, դարձյալ աճել են։ Քովիդի պայմաններում հրատապ եւ պլանային կարգով բուժօգնության խնդիր էր ծագել, ՔԿՀ-ներից անձանց տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոցներ դժվարացել էր, որովհետեւ այն հիվանդանոցները, որտեղ կալանավորներին կամ դատապարտյալներին պլանային ստուգումների կամ վիրահատությունների տեղափոխելու պայմանավորվածություններ ունեին ՔԿՀ-ները, այժմ ընդունում են միայն քովիդով հիվանդների, իսկ այլ պացիենտների՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ կա կյանքի խնդիր:

- Ձեր կողմից ի՞նչ լուծում է տրվել այդ հարցին։

- Իրականում պետք է ըմբռնումով մոտենալ, որովհետեւ շատ դեպքերում հենց ազատությունից զրկված անձանց համար է վտանգավոր այդ հիվանդանոցներ տեղափոխվելը, ուստի մենք Արդարադատության նախարարության հետ քննարկել ենք կոնկրետ դեպքերի հրատապության եւ այլընտրանքային լուծումների հարցը, համաձայնություններ ենք ձեռք բերել այլ հիվանդանոցների հետ: Եղել են նաեւ դեպքեր, երբ ազատազրկված անձինք բողոքներ են հասցեագրել հանձնուքների հետ կապված. քովիդի պայմաններում մի ընթացք կար, երբ հանձնուքներն առհասարակ արգելվել էին  (այժմ թույլատրված են շաբաթական մեկ անգամ՝ սահմանված օրերի եւ ժամերի), եւ այդ ժամանակ խնդրի լուծումները փորձել ենք գտնել ՔԿՀ-ների վարչակազմի հետ՝ քննարկելով, թե ինչի կարիք ունի անձը, ինչի համար է այն խիստ անհրաժեշտ կամ ՔԿՀ-ի կողմից տրված որ պարագան նրան չի հերիքում, որ պետք է լրացուցիչ տրամադրել… Քանի որ տեսակցությունները հարազատների հետ արգելված էին եւ շարունակվում են սահմանափակումները, քննարկել ենք նաեւ հեռախոսազանգերի փոխարեն օնլայն՝ Viber կամ Skype հավելվածներով հեռախոսային խոսակցություններ ունենալու կամ ունենալու դեպքում այդ հնարավորությունը ընդլայնելու հարցը:

-Վաղաժամկետ ազատման եւ խափանման միջոցի փոփոխման պահանջով ապրիլ ամսին ազատազրկված մոտ երկու տասնյակ անձ հացադուլ էր հայտարարել: Ձեր ուշադրության կենտրոնում եղե՞լ են նրանք:

-Իհարկե: Քովիդի հենց առաջին իսկ օրերին, երբ ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն, ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն եւ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն հանդես եկան հրապարակային հայտարարությունով, որոնք մենք թարգմանեցինք եւ ուղարկեցինք իրավասու պետական մարմիններին: Միջազգային կառույցների բարձրացրած հարցերից մեկն այն էր, որ համավարակի պայմաններում մինչդատական վարույթում պետք է կիրառել անազատությանն այլընտրանքային խափանման միջոցներ, պետք է քննարկել այլընտրանքային պատժատեսակների հարցը, հնարավորինս նվազեցնել ազատազրկում պատժատեսակի կիրառումը, իսկ դրա կիրառման դեպքում հնարավորինս ավելացնել պայմանական վաղաժամկետ ազատման կամ ծանր հիվանդության հիմքով ազատման հետ կապված դեպքերը։ Մենք գրություններ ուղարկեցինք Գլխավոր դատախազություն, Արդարադատության նախարարություն, Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել այդ ամենը եւ հետո մեզ տրամադրել տեղեկություններ ազատ արձակված անձանց վերաբերյալ։ Այս պահին չեմ կարող վիճակագրական տվյալներ ասել, բայց բավականին թվով անձինք ազատվեցին:

- Մարտ ամսին դժգոհության ալիք բարձրացավ նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող անձանց շրջանում: Դրա վերաբերյալ ի՞նչ է ձեզ հայտնի, ի՞նչ ընթացք ունեցավ։

-Այդ օրը բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել ազատությունից զրկված անձանցից, նրանք ասում էին, որ իրենք մշտապես գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, մշտապես ունեն բժշկական օգնության կարիք, իսկ իրենց ցանկանում են տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ: Հարցն այն էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի երկու բաժանմունք ԱՆ-ն նախատեսում էր դատարկել՝ հետագայում քովիդի համար կարանտինային վայր օգտագործելու համար, այսինքն՝ եթե կլինեն վարակի դեպքեր ազատազրկված անձանց շրջանում (եւ այն մեկ դեպքը, որ եղավ «Կոշ» ՔԿՀ-ում), ապա նրանք կտեղափոխվեն հատուկ քովիդի համար սահմանված վայր: Մեր հարցին, թե ինչու են մշտական բուժօգնության կարիք ունեցող անձինք տեղափոխվում այլ ՔԿՀ-ներ, ԱՆ-ն տեղեկացրել է, որ այդ անձինք տեղափոխվում են ոչ թե այլ ՔԿՀ-ներ, այլ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի այլ բաժանմունք: Այդպիսով, խնդիրը լուծվել է:

-Իսկ ստացե՞լ եք նաեւ թեստավորման պահանջով դիմումներ։

-Իհարկե. դեպք ենք ունեցել, երբ ազատությունից զրկված անձը զանգահարել է մեզ եւ պատմել, որ ինքը բավականին ժամանակ է՝ ունի ջերմություն, դրանից առաջ մասնակցել է դատական նիստի եւ մտավախություն ունի, որ իր մոտ քովիդի նախանշաններ են: Մենք կապ ենք հաստատել ԱՆ մեր գործընկերների հետ, եւ անձին հրատապության կարգով թեստավորման են ենթարկել: Կոնկրետ այս դեպքում թեստավորման արդյունքը բացասական էր, բայց նման դեպքեր էլի ենք ունեցել:

-Տիկի՛ն Սիմոնյան, փաստաբանները երբեմն բարձրացնում են այն հարցը, որ իրենց վստահորդները հրաժարվում են դատական նիստերին ներկայանալ, քանի որ ՔԿՀ վերադառնալով՝ պահվում են կարանտինային փակ ռեժիմում, ինչը լրացուցիչ անհարմարություն է իրենց համար: Սրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, ինչ-որ ուսումնասիրություն իրականացրե՞լ եք:

-Սա բավականին լուրջ խնդիր է. ՔԿՀ-ները փակ համակարգ են, եւ այստեղ քովիդի տարածումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրսում՝ մեզ մոտ, ուստի պետք է ամենալուրջ քայլերը ձեռնարկվեն՝ բացառելու որեւէ դեպքի ներթափանցումը այնտեղ: Դրա համար ինքնին մեկուսացումը, երբ ազատազրկված անձը շփում է ունեցել այլ անձի հետ, ողջամիտ է, բայց խնդիրն այս դեպքում ոչ թե մեկուսացումն է, այլ մեկուսացումը՝ կարանտինային բաժանմունքում, որը ՔԿՀ-ի առաջին հարկում է: Այն ՔԿՀ-ն, որից բողոքների մեծ մասն էր ստացվում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն էր, եւ կարծում եմ՝ տեղյակ եք, որ տարիներ շարունակ քննարկվում է, թե այնտեղ որքան անմարդկային պայմաններ են առաջին հարկում, եւ որ այնտեղի խցերը, այդ հարկը առհասարակ պիտանի չեն օգտագործման համար: Այսինքն՝ խնդիրը առավելապես ոչ թե ինքնամեկուսացման, այլ պայմանների մեջ է: Այլ ՔԿՀ-ներում եվս կարանտինային պայմանները շատ վատն են, ինչին անդրադարձել ենք նաեւ ՄԻՊ տարեկան զեկույցում:

-Այդ պարագայում ավելի ողջամիտ ի՞նչ լուծում եք տեսնում:

-Շատ դժվար է լուծում գտնելը: Մենք վերջերս գրություն ուղարկեցինք Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով, որ փաստաբանները այդ հարցով դիմեն մեզ՝ բարձրացնելով իրենց վստահորդների՝ մինչդատական վարույթում դատական նիստերին հեռավար մասնակցության կամ հենց փաստաբանի հետ օնլայն շփման հարցը, այսինքն՝ անձը ՔԿՀ-ի հատուկ առանձնացված սենյակում տեսակապի միջոցով հնարավորություն ունենա մասնակցել դատական նիստին կամ շփվել իր փաստաբանի հետ. քանի որ վերջինիս հետ շփումը չի կարող սահմանափակվել, բայց հենց փաստաբաններն են բարձրացնում այն հարցը, որ օրվա մեջ տարբեր շփումներ են ունենում  եւ վախենում են հանդիսանալ ռիսկի գործոն իրենց պաշտպանյալի համար: Դեռեւս սպասում ենք, տեսնենք՝ ինչպիսի լուծում կառաջարկի նախարարությունը:

-Այդ հարցը մշտապես քննարկվում է, բայց քանի որ քրեական գործերով հեռավար դատավարության օրենսդրական գործիքակազմ չկա, այն միշտ մնում է առկախված:

-Իհարկե, երբ խոսքը դատաքննության մասին է, դա մի փոքր ավելի դժվար է, որովհետեւ կան քրեադատավարական ընթացակարգեր, բայց եթե խոսքը խափանման միջոցների քննարկման մասին է, եւ ավելի շատ նմանատիպ դեպքերով են անձանց տանում դատարաններ, քանի որ դրանք հրատապ լուծման ենթակա են, կարծում եմ՝ արժե քննարկել այդ հարցը:

- Եթե մշտադիտարկում իրականացրել եք, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ազատազրկված անձանց շրջանում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները։

-Հատկապես սկզբի ամիսներին մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել ՔԿՀ-ներում ախտահանիչ միջոցների, դիմակների պակասի, ախտահանման ոչ բավարար աշխատանքների մասին, այդ ամբողջը այժմ ամփոփման փուլում է, եւ վստահ եմ՝ տարեկան կամ արտահերթ զեկույցով հանրությանը կներկայացվի: Բայց բողոքներ միշտ եղել են, հիմա էլ կան: Լուրջ խնդիր է նաեւ խցերի ախտահանումը. ՔԿՀ-ներում չկան հավաքարարների հաստիքներ, եւ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ խցերի մաքրման աշխատանքների համար պատասխանատու են ազատությունից զրկված անձինք, բայց ախտահանիչ միջոցները նաեւ թունավոր, վտանգավոր նյութեր են, եւ դրանց տնօրինման աշխատանքները պետք է վերահսկվեն, օրինակ՝ ինքնավնասման կամ ինքնասպանության հակում ունեցող անձանց դրանք չեն կարող տրամադրվել, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց խուցը չպիտի ախտահանվի, այդտեղից էլ առաջ են գալիս մի շարք խնդիրներ… Մեկը բարձրացնում է նաեւ այն հարցը, թե ինչու իրենց դիմակներ չեն տրամադրվում, իսկ ծառայողներին տրամադրվում են, բայց իրենք գտնվում են փակ միջավայրում, եւ վտանգ են ներկայացնում հենց այն աշխատակիցները, որոնք դուրս ու ներս են անում… Մենք այս  հարցերը բարձրացրինք, եւ միջազգային մի շարք կազմակերպություններ՝ Կարմիր խաչը, Եվրոպական միությունը ԱՆ-ին տրամադրեցին բավականին մեծաթիվ քանակությամբ դիմակներ եւ ախտահանիչ միջոցներ:

 

Տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 11-ի համարում

Տպել
1163 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին