Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել նախարարը, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղյակ եք, որ երկրում արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տեսակցությունները, վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, սահմանափակվել են, և հարազատների հետ շփվելու միակ հնարավորությունը՝ տեսազանգն է, որը տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ։

Արտակարգ դրության պայմաններում տեսազանգից օգտվողների թիվն աճեց, և գրեթե կրկնակի ավելացան և՛ տեսազանգից օգտվող անձանց թիվը, և՛ տրամադրված տեսազանգերի քանակը․ եթե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում միջինացված տվյալներով 70 անձ կատարել էր 115 տեսազանգ, ապա երկրորդ եռամսյակում այդ հնարավորությունից օգտվել էր 141 անձ՝ կատարելով 219 տեսազանգ:

Հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց թիվը, տեսազանգից օգտվող անձանց թվի աճի միտումը, քրեակատարողական հիմնարկների տեխնիկական հնարավորությունների ծավալները և ղեկավարվելով ազատությունից զրկված բոլոր անձանց համար հավասար հնարավորությունների նախատեսման պահանջով՝ որոշում ենք կայացրել արտակարգ իրավիճակի պայմաններում ամսվա ընթացքում ավելացնել տեսազանգից օգտվելու հնարավորությունը մեկով՝ մինչև 10 րոպե տևողությամբ»։

Տպել
255 դիտում

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ