Լավ կլինի՝ դիմակ չկրելու թույլտվություն տան նաեւ քթի պաթոլոգիայիով պայմանավորված շնչառական խնդիրներ ունեցող անձանց

Հուլիսի 9-ից պարետի որոշմամբ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաեւ 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ իրենց մոտ ունենան  հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

 Հուլիսի 14-ից արդեն նշված հիվանդություններն ունեցող բազմաթիվ անձինք դիմել են պոլիկլինիկաներ՝ ստանալու համար այդ հիվանդություններն ունենալու մասին տեղեկանք:

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրենի՝ մեծահասակ բնակչության գծով տեղակալ Հեղինե Պետրոսյանը, սակայն, կարծում է, որ ցանկը ճիշտ կլինի համալրել՝ ներառելով քթի պաթոլոգիաներով պայմանավորված նաեւ 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի շնչառական դժվարությունները: ՀԺ-ի հարցերին ի պատասխան՝ բժշկուհին պատմեց. «Մեզ դիմել էր մի մարդ, որը քթի պոլիպներ ուներ, եւ շնչառական խնդիրներ ուներ դրանով պայմանավորված: Հիմա մենք ունենք թոքերի մասով շնչառական անբավարարության համար տեղեկանք տրամադրելու ցուցում, սակայն քթի շնչառության խանգարումների մասով չունենք, եւ չենք կարողանում մարդկանց տրամադրել տեղեկանք առ այդ: Եվ նրանք կրում են դիմակ շատ դժվարությամբ: Հաճախ չեն էլ կրում»:

Բժշկուհին ընդգծեց, որ դիմակ չդնելու թույլտվություն ունեցող մարդիկ պիտի գիտակցեն, որ դա միայն բաց տարածքներին է վերաբերում. «Եթե նրանք մտնում են փակ տարածք, ապա անպայման պիտի դիմակ կրեն. իրենք հենց այն ռիսկային խմբում են, որ կարող են ապագայում հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունենալ»: Նա ընդգծեց դիմակների կարեւորությունը՝ հիշեցնելով դրանց արդյունավետությունը ողջ երկրում վարակի տարածման կանխարգելման առումով: Նրա խոսքով՝ դիմակի որակյալ կրման եւ վարակի տարածման համադրությամբ կատարված վիճակագրությունը փաստում է, որ դիմակը մեծամասամբ պաշտպանիչ միջոց է ընդդեմ վարակի:

«Պետք է դիմակ կրել՝ ժամանակին փոխելով, ոչ թե մի քանի օր նույն դիմակը կրել, իջեցնել քթի տակ: Ձեռնոցներ կրելը բացարձակ սխալ է, քանի որ դրանք միանվագ օգտագործման են, եւ դրանց վրա աղտոտվածությունը չի երեւում, մինչդեռ ձեռքերի վրա երեւում է, մարդը լվացվում է: Իսկ ձեռնոցով՝ արդեն աղտոտված, բայց իրենց համար՝ թվացյալ մաքուր, մարդիկ ձեռք են տալիս տարբեր իրերի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Այն քննադատություններին, որ դիմակները ոչ միշտ են արդյունավետ, եւ նույնիսկ դիմակ կրող բուժաշխատողներ են վարակվում՝ բժշկուհին պատասխանեց. «Բուժաշխատողն էլ կարող է ճիշտ չկրել՝ եւ՛ վարակվել, եւ՛ վարակի աղբյուր լինել: Մարդիկ երբեմն չեն պատկերացնում՝ ինչը կարող է վտանգավոր լինել. մենք, օրինակ, մեր բոլոր աշխատողներին արգելել ենք կրել զարդեր, ժամացույց, թեւնոց, այդ ամենը կարող է վարակի փոխանցման աղբյուր լինել: Ձեր բեյջն էլ, բեյջի ժապավենն էլ կարող են վարակի աղբյուր լինել, կախտահանեք»:

Խոստանալով տուն հասնելուն պես ախտահանել նաեւ ֆոտոխցիկը՝ խնդրում ենք նշել՝ ինչ է վկայում բժիշկների փորձը, կարելի՞ է ասել, որ դիմակների կրումը միանշանակ չվարակվելու երաշխիք է: «Միանշանակ չեմ պնդում, որ ճիշտ դիմակ ճիշտ ձեւով կրելով հաստատապես ապահովագրված կլինեն մարդիկ. կարող են նույնիսկ այդ պարագայում լինել վարակվածության դեպքեր, սակայն ես ուղղակի փաստեմ. մենք մեկուսարանի բժիշկներ ունենք, որ այս բոլոր ամիսներին շփվել են կորոնավիրուսով հիվանդների հետ, եւ նրանցից ոչ մեկը չի վարակվել: Իրենք լիովին պաշտպանիչ միջոցներով են՝ արտահագուստով, Մ-95 դիմակով, ակնոցով, վրայից վահանակով, ձեռնոցով: Դրա արդյունքում է, որ մենք ոչ մի դեպք չենք ունեցել»:

Անդրադառնալով սոցիալական որոշ էջերի աշխատանքին, որ անդադար քարոզում են չհետեւել դիմակ կրելու ցուցումներին, դիմակների վնասակարության մասին անիմացիոն հոլովակներ են տարածում՝ նա ասաց. «Սոցիալական կայքերն են, որ մեզ այս օրն են հասցրել, որ ապակողմնորոշեցին շատերին, եւ ունեցանք նմանատիպ ծանր իրավիճակ: Մարդիկ պիտի սովորեն հետեւել մասնագիտական, պաշտոնական տեղեկատվությանը, ոչ թե ականջ դնեն ամեն մեկի: Այո, եթե դիմակը խոնավանում է, դա վտանգավոր է, դրա համար էլ ասում ենք՝ երբ դիմակը խոնավանում է, այն պետք է փոխել, կոսմետիկ միջոցներ օգտագործել պետք չէ, քանի որ դրանք էլ նպաստում են արագ խոնավացման եւ բորբոքային երեւույթների առաջացմանը: Մեր մաշկային բժիշկներից մեկը այդ մասին բավական մանրամասն խոսել էր, ներկայացրել էր իրավիճակը ողջ ծավալով, սակայն սոցիալական ցանցերի տեղեկատվական հեղեղը խեղդում է մասնագիտական լուրջ նյութերը, բարդացնում է մեր գործը»:

Անդրադառնալով կորոնավիրուսի՝ մեր տարածքում դրսեւորող առանձնահատկություններին՝ Հեղինե Պետրոսյանը նշեց, որ կան գիտական հետազոտություններ էլ, որ վիրուսը տվյալ տարածքում մուտացվելով՝ հարմարվում է այս տարածքի մարդուն, եւ դառնում նվազ մահաբեր: «Բացի դրանից փոխվել են բուժական միջոցները. հիմա արյան մակարդելիությունը ցածրացնելով՝ արդեն ունենում ենք շատ ավելի լավ արդյունքներ: Եթե ի սկզբանե այսպես անեին Իտալիայում, գուցե մահվան այսքան մեծ թվեր չունենային: Մենք այս առումով շահեցինք ժամանակ, եւ ունեցանք սիմպտոմատիկ բուժման ավելի ճիշտ մոտեցում»:

Սովորաբար որքան է տեւում հիվանդությունը թեթեւ ընթացքի, միջին ծանրության պարագայում: «Վարակը թեթեւ ընթացքի պարագայում տեւում է 14 օր, սակայն լինում է, որ 14 օրվանից հետո էլ գանգատներ են ունենում՝ ջերմություն կամ այլ ախտանշաններ: Այսինքն, մենք թեթեւ ձեւն առողջացած ենք համարում, եթե վերջին 3 օրերի ընթացքում չի ունեցել որեւէ ախտանշան: Միջին ծանրության դեպքերը՝ թոքաբորբերը առանց հիպոքսիայի: Դրանց տեւողությունը նույնքան է, որքան մեզ համար սովորական թոքաբորբերինը՝ 20-30 օր: Ամբուլատոր բուժման պարագայում հենց այդպես էլ վարվում է. 20-30 օր հետո ունենում ենք առողջացում: Լինում է նաեւ, որ երկարում է՝ 37 կամ 37.1 աստիճան ջերմություն են ունենում երեկոյան ժամերին: Քանի դեռ ջերմում են, մենք նրանց չենք համարում առողջացած»,- ասաց Հեղինե Պոտրոսյանը:

Կորոնավիրուսի ախտանշաններ սովորաբար համարվում են տենդը, համուհոտի կորուստը: «Հաճախ լինում է նաեւ սրտխառնոց՝ փսխումով եւ լուծ 10-11 տոկոս հիվանդների պարագայում, ի դեպ, համուհոտի կորուստն էլ հանդիպում է հիվանդների 10-11 տոկոսի մոտ: Տարեց անձանց մոտ հաճախ լինում է ատիպիկ ընթացք. իրենք կարող է ընդհանրապես գանգատ չնշեն բացի թուլությունից կամ դժվարաշնչությունից»:

Ամփոփելով՝ բժշկուհին հորդորեց դիմակ կրել, պահել սոցիալական հեռավորությունը եւ ախտահանել ձեռքերը: «Եթե տանը հիվանդ կամ հիվանդներ կան, հարազատները առավել եվս պիտի զգույշ լինեն. անգամ եթե մի սենյակ է, հիվանդին պետք է տրամադրել մեկ անկյունն այնպես, որ  հնարավորինս քիչ կոնտակտ ունենան: Պետք է հաճախակի օդափոխել սենյակը. հիմա շատ լավ եղանակային պայմաններ ունենք դրա համար: Հիվանդի հետ պետք է շփվել դիմակով, հիվանդն էլ պիտի կրի դիմակ. նրա բոլոր իրերը պիտի առանձնացված լինեն, տարածքի մակերեսները պետք է մաքրել քլոր պարունակող միջոցներով»: Հեղինե Պետրոսյանի խոսքով՝ վարակվածության թվերն արդեն խոսում են այն մասին, որ առողջները պահպանում են այդ կանոնները. «Թվերը մնում են դեռ բարձր, քանի որ հիվանդանում են նույն ընտանիքի անդամները: Այժմ, սակայն, նոր դեպքերը քիչ են»:

Տպել
2780 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում