Գեղարքունիքի մարզպետն այցելել է Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս

14/07/2020 schedule14:31

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրում իրականացվող ջրատարի արտաքին ցանցի կառուցման շինարարական տեղամաս: Ինչպես տեղում ներկայացրել է Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Աղբերքի ջրատարի արտաքին ցանցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այն ներառված է Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Ջիլ բնակավայրերի ջրամատակարման համակարգերի կառուցման մեկ ընդհանուր փաթեթում:

Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից:

Ծրագրով երեք բնակավայրերում  նախատեսվում է  կառուցել խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է  մոտ 40 միլիոն 983 հազար դրամ: Շինարակական աշխատանքների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունիսի 22-ին, Աղբերքից: Կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն: Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն: Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1800 գծամետր երկարությամբ, երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության: «Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում: Այսօրվա դրությամբ Աղբերքում արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 80 տոկոսը: Աղբերքում խմելու ջրի մատակարարման համակարգ չկա, մարդիկ ջուրը բերում էին մոտակա բնակավայրերից կամ աղբյուրներից: Նախորդ տարում այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվեց խմելու ջրատարի ներքին ցանց, իսկ այս ծրագրով հիմնովին լուծում է տրվում խմելու ջրի մատակարարման խնդրին:

Աղբերքում շինարարությունն ավարտելուց հետո շինարարական աշխատանքներն իրականացնող «Շահարտ» կազմակերպությունը աշխատանքները կշարունակի Ջիլում, այնուհետ՝ Դրախտիկում: Շինարարությունը կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Առհասարակ, վերջին երկու տարիների ընթացքում Աղբերքում սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով նկատելի շինարարական աշխատանքներ են իրականացվել ամենատարբեր ոլորտներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում Աղբերքի գյուղատնտեսական կոոպերատիվը ստացել է նորագույն գյուղտեխնիկա, ջրարբիացվել են արոտները հարյուրավոր հեկտարների վրա, նախատեսվում է կառուցել հովվի տնակ եւ մակաղատեղի: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության ցանց, հանդիսությունների սրահ: Մարզպետարանի աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել դպրոցում: Քայլ առ քայլ լուծում ենք տալիս համայնքում կուտակված բազմապիսի հիմնախնդիրներին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 Բարդ տեղանքում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզպետ Գնել Սանոսյանը քաջալերեց շինարարներին՝ որակյալ եւ արագացված տեմպերով շինարարություն իրականացնելու համար:  Մարզպետն անդրադարձավ նաեւ Աղբերքում իրականացված ծրագրերին եւ մյուս հիմնախնդիրների հետ կապված հետագա քայլերին:  

«Աղբերքում նախորդ տարվա մեր այցի ընթացքում բնակիչները բարձրացրեցին երեք առանցքային  հարց, որոնցից առաջինը վերաբերում էր խմելու ջրի մատակարարմանը, երկրորդը՝ դպրոցի շենքի անբարեկարգ վիճակին եւ երրորդը՝ գյուղ մտնող ճանապարհի հիմնանորոգմանը: Այսօրվա դրությամբ բարձրացված խնդիրներից երկուսը լուծված են, մնում է գյուղ մտնող ճանապարհի խնդիրը: Բնական է, որ այս տարի ճանապարհը չենք հասցնի հիմնանորոգել, քանի որ այս պահին ընթանում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման խոշոր ծրագիրը, որտեղ պետության կողմից ներդրվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի նաեւ Շողակաթ համայնքի բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Աղբերքի բնակիչների համար: Այս տարի Աղբերք մտնող ճանապարհը գրունտային հարթեցման կենթարկվի Շողակաթ համայնքին պետության կողմից տրամադրված տեխնիկաների միջոցով, իսկ եկող տարվա կամ մոտակա ժամանակների ընթացքում կփորձենք միջոցներ գտնել ճանապարհի հիմնանորոգման համար»,-նշեց մարզպետը:

Գնել Սանոսյանը դիտարկեց նաեւ  Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում ընթացող շինարարական աշխատանքները:  Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Ինչպես ներկայացրեցին շինարարության պատասխանատուները՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի կեսերից: Արդեն տեղադրվել է ասֆալտի ներքին շերտը 7 կիլոմետր երկարությամբ, ամրացվել են կամուրջները: Աշխատանքները հուլիսի 13-ի դրությամբ իրականացվել են մոտ 20 տոկոսով:

Տպել
1178 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել