Ուկրաինայի ԱԳՆ-ն հակամարտության լուծումը տեսել էր՝ հօգուտ Ադրբեջանի. Ուկրաինայի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի սրմամբ:

Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Թեպետ Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել, գտնել կոնֆլիկտի խաղաղ լուծման ճանապարհներ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, սակայն հաղորդագրության վերջում հայտնել է, որ Ուկրաինան հանդես է գալիս հակամարտության լուծմանը՝  հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների:

ՀՀ ԱԳՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանում ուկրաինայի դեսպանն այս հայտարարության առնչությամբ կանչվել է ԱԳՆ: Հաղորդագրության մեջ ասվում է.

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։    

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Տպել
5544 դիտում

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց 100մ ազատ ոճ մրցաձևում (տեսանյութ)

Ծանոթն ու ընկերը դանակով հարձակվել, պահանջել և ստացել են 40 հազար դրամ

Երևանում կանցկացվի Ատոմային տեխնոլոգիաների երեկո

Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի համար պետությունը շուրջ 38 մլն դրամ գումար է հատկացրել. ինչու է տեղադրումն ուշանում

Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում

ԱՄՆ ավարտում է ռազմական առաքելությունը Իրաքում

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է (տեսանյութ)

Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է նրա պաշտպանների բողոքը

Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում մարտական նռնակ է հայտնաբերվել

ՄԻՊ-ն առաջարկում է փոփոխել հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշները

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյան և Վարսենիկ Մանուչարյան. անձնական ռեկորդների հետևից

Աճյունների որոնումն այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լոռու մարզում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության 10 դեպք է արձանագրվել

Միկրոձեռնարկատիրության համակարգից օգտվում են նաեւ միջին բիզնեսները. ինչ լուծում են տեսնում պատգամավորն ու գործարարը

Տոկիո-2020. Իզաբելա Յայլյանը զբաղեցրեց 7-րդ տեղը (տեսանյութ)

Թուրքիան վրդովված է Ավստրիայի կանցլերի առաջարկից

Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում շտապօգնության ծառայության հերթապահություն է սահմանվել

Զինծառայող Ս. Գ.-ն իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց. ՔԿ

Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ

Թունիսի նախագահը չի ընդունում հեղաշրջման մեղադրանքները

Անահիտ Հարությունյանը համատեղությամբ նշանակվել է Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ. հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխի համայնքապետը գրառում է արել

Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար. Արտակ Բեգլարյան

ՀՀ նախագահը միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել Ճապոնիայում (լուսանկարներ)

Հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, 7 մարդ մահացել է

Հեռահաղորդակցության կարգավորման ոլորտում ԱՊՀ տարածաշրջանում ամենաբարձր գնահատականին արժանացել է Հայաստանը

ՔՈ-ում դեմ են եղել Փաշինյանի հետ հանդիպմանը. Միսկարյանը մանրամասնում է՝ ինչ տարաձայնություն է ունեցել Ս. Սահակյանի հետ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայ դպրոցականը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի

Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում աշխատավարձերի բարձրացման հարցն է

Արաքսի ավազանից ապօրինի ավազի արդյունահանող իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արցախում դեռեւս չպարզված հանգամանքներում 19-ամյա զինծառայող է մահացել

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին

Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր. Էդմոն Մարուքյան

Շիրակի մարզի ևս 4 գյուղ կանցնի 24-ժամյա ջրամատակարարման

Երևանի որոշ հասցեներում և մի քանի մարզի տարբեր համայնքներում լույս չի լինի

Առաջին անգամ միջազգային օլիմպիադա կանցկացվի Հայաստանում. այս տարվա կենսաբանության օլիմպիադայում ունենք արծաթե մեդալ