Covid-19-ի դեմ «Մոդերնա»-ի պատվաստանյութը հուլիսի 27-ից կփորձարկվի 30 հազար մարդու վրա

Կորոնավիրուսի թեկնածու mRNA-1273 պատվաստանյութը, որ մշակում է գործարար Նուբար Աֆեյանի «Մոդերնա» ընկերությունը, փորձարկումների առաջին փուլում կարողացել է հակամարմիններ ձեւավորել բոլոր՝ 45 կամավորների մոտ: Այս մասին հաղորդում է New England Journal of Medicine բժշկագիտական ամսագիրը։

Նշվում է, որ այս պատվաստանյութը հակամարմիններ է ձեւավորել առաջին դեղաչափից, իսկ մոտ մեկ ամիս անց տրված երկրորդ պատվաստումից հետո հակամարմինների ցուցիչներն աճել են:

Որպես պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ՝ մասնակիցների կեսից ավելին նշել է հոգնածության, մրսելու, գլխացավի եւ ներարկման տեղում ցավի մասին: Այդ զգացողություններն առավել շատ են եղել երկրորդ պատվաստումից հետո. մասնակիցներից երեքը, որ ստացել էին առավելագույն դեղաչափ, հայտնել են երկու եւ ավելի ախտանիշների մասին:

Նշենք, որ 18-55 տարեկան 45 առողջ կամավորները բաժանված են եղել երեք խմբի, նրանցից 15-ը ստացել է 25 մկգ, 15-ը՝ 100 մկգ կամ մեկ դեղաչափ, 15-ը՝ 250 մկգ:

Associated Press-ի տվյալներով՝ հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է լինելու 30 հազար մարդ։

«Ինչ տեսանկյունից էլ նայեք, սա լավ նորություն է»,- AP-ի թղթակցի հետ զրույցում ասել է ամերիկացի հայտնի վարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

Առավել մեծ խմբի վրա պատվաստանյութի հետազոտությունը կտա տվյալներ պատվաստանյութի՝ կորոնավիրուսից իրապես պաշտպանելու ունակության մասին: Երաշխիք չկա, բայց ակնկալում են, որ արդյունքները կլինեն այս տարվա ավարտին: Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը նախատեսված է մեկ ամիս միջակայքով երկու դեղաչափով ստանալու համար:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ անձամբ բանակցում է Moderna-ի հետ պատվաստանյութի ձեռքբերման համար, որից հետո բազմաթիվ քննադատություններ էին հնչել առ այն, որ որեւէ պատվաստանյութի արդյունավետություն դեռ ապացուցված չէ, ավելին՝ դեռ տվյալներ չկան թեկնածու պատվաստանյութերից որեւէ մեկի՝ անվտանգ լինելու մասին, և հարկ չկա շտապել՝ գնելով ու Հայաստան բերելով կասկածելի որակի պատվաստանյութեր: Պատվաստանյութերի հետ կապված այս խնդիրը հայտնի է աշխարհի բոլոր կառավարություններին, սակայն կորոնավիրուսային համավարակն առավել շուտ զսպելու համար բազմաթիվ կառավարություններ ձգտում են բանակցություններ վարել պատվաստանյութ մշակողների հետ, արդեն իսկ ունենալ պայմանագրեր, նույնիսկ՝ կատարելով կանխավճարներ:

Տպել
1952 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են