Տանը արդեն մոտավորապես 4 օր է՝ որեւէ քաղաքացի չունենք, որ սպասում է տեղափոխման․ Թորոսյան

Հարգելի՛ գործընկերներ, մինչ ՀՀ զինված ուժերը բարձր մակարդակով կատարում է իր առաջ դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք, եւ այս առումով ես ուզում եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակվում գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեստի ընդհանուր թվից։ Ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Ընդհանուր առմամբ հիմա նախարարը տեղեկատվություն կտա։ Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, եւ մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակամահաճարակային գործողությունների, մասնավորապես դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ցավոք, ոչ բոլորն են մինչեւ այս պահը կրում դիմակներ, եւ մեր կոչն է անպայման հետեւել հակահամաճարակային կանոններին։

Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկատվություն կարող է տալ։

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այո՛, դուք նշեցիք, որ, ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում, եւ 554 թիվը այն ցանկալի թիվը չէ, որ մենք ձգտում ենք ունենալ, սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես 2 շաբաթվա վաղեմության թվերի եւ վիճակի հետ, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու եւ մեր քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու առումով մենք ունենք էական առաջընթաց»։

Նախարարի խոսքով՝ թվի բացարձակ մեծ լինելը, բայց միեւնույն ժամանակ կայուն լինելը արդյունքն է այն բոլոր հակամահաճարակային գործողությունների, որ Կառավարությունն ու ազգաբնակչությունը իրականացնում են, հատկապես՝ դիմակ կրելը եւ սոցիալական հեռավորություն պահպանելը։

«Տանը արդեն մոտավորապես 4 օր է՝ որեւէ քաղաքացի չունենք, որ սպասում է տեղափոխման։ Ծայրահեղ ծանր եւ ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն եւ տատանվում է 650 թվի շուրջ, ինչպես նաեւ մոտ շուրջ 50 հոգի միացված է թոքերի օդափոխության սարքին։ Դժբախտաբար, լինում են, իհարկե, մահվան դեպքեր, հատկապես՝ մեր բավական տարեց եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների դեպքում, եւ այդ առումով նրանց պաշտպանությունը եւ նրանց պաշտպանությանը առանձին ուշադրություն դարձնելը կրկին մեր բոլորի պարտքն է։ Մենք պարտավոր ենք հատկապես նրանց պաշտպանել այս վարակից, որպեսզի չունենանք մահացության դեպքեր կամ առնվազն իջեցնենք դրանք»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ ընդհանուր գնահատականն այս պահին այն է, որ շարունակելով գործողությունները եւ պահելով իրավիճակը կառավարելի՝ կարողանում են դիմագրավել մարտահրավերներին։

«Առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ մենք դուրս կթողնենք որեւէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից, անկանխատեսելի հետեւանքներով։ Հետեւաբար ես էլ կրկին կոչ եմ անում շարունակել պահպանել կանոնները, դա դարձնել առօրյայի մաս՝ չսպասելով ստուգումների: Այդ առօրյայով գնալ առաջ, ինչը մեր իսկ փորձով ապացուցվեց, որ աշխատում է։ Մենք միշտ հղում էինք անում միջազգային փորձին, տարբեր հետազոտություններին, բայց մենք ինքներս էլ տեսնում ենք, որ դա աշխատում է։ Այս կայուն, բայց ծանր վիճակը շնորհիվ այդ միջոցառումների է»,- ասաց նախարարը։

Արձագանքելով վարչապետն ասաց. «Արձանագրենք, որ, ցավոք սրտի, 607 մարդ է մահացել այս պահին: Սա պետք է ցավով արձանագրել, եւ ես ուզում եմ ցավակցություն հայտնել մեր բոլոր մահացած հայրենակիցների հարազատներին, ընտանիքներին»:

Տպել
486 դիտում

Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

ԵՏՀ այսօրվա որոշումը բավականաչափ զգայուն հարված կարող է հասցնել թուրքական տնտեսությանը. պատգամավոր

Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան, «Արցախպրես»

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում առկա խնդիրներին

Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները

«Նոայի» իտալական դժվարություններն ու գերմանական կասկածները

Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ

Շիրակի մարզում կորոնավիրուսային ստաբիլ վիճակ է, թվերը չեն աճել

Ինչպիսի տարի էր 2020-ը ԵԱՏՄ երկրների համար եւ ինչ է սպասվում 2021-ին. պատասխանում է ԵՏՀ նախարարը

Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծել

Մանկապարտեզներում երեխաների թիվը մեծացնելու խնդիրը դեռեւս չի լուծվում. դժգոհող ծնողներն ԱՆ-ում քննարկման են մասնակցել

Պատգամավորն առաջարկում է պատվին, կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերը քննել 2 ամսում

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

Սոնան պատերազմի մասնակիցների համար հանդես կգա մենահամերգով

ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի մասին

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 600 բեռնատար

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ (լուսանկարներ)

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին

Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է. Արամ Սարգսյան

Վերսկսվում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման դրամաշնորհների տրամադրումը

Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանք. ոստիկանների բացահայտումը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի միջոցներով ձեռքբերված ոտքի պրոթեզների նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է

Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունների օրերը

Մենք պարտք ունենք քո առջեւ, սպարապե՛տ, մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ․ Սպարապետն այսօր կդառնար 62 տարեկան

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Գերիների ծնողները բացել են Շիրակի մարզպետարանի մուտքը. կառույցն անցել է բնականոն աշխատանքի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

Վահագն Թեւոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստ

8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով

Պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը. մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի

Արթուր Վանեցյանն անկեղծ չէ, գերիների հարցը երկու օրվա լուծելու չէ. Քոչարյան

ԳՇ հայտարարությունը հայտարարություն էր, այն քաղաքական հայտարարություն չէր. Գալուստ Սահակյան