Մեր կրպակի պատուհանները ջարդելուց հետո հետնամասում փոքրիկ տնակ կառուցեցին. քաղաքացին զրկվել է հացի միակ աղբյուրից

Երեւան քաղաքի բնակիչ Լյուդմիլա Բդեյանը դիմել է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն՝ հայտնելով, որ Երեւանի քաղաքապետարանը թույլ չի տալիս տնօրինել ժամանակին իրեն տրամադրված փոքրիկ տարածքը, որն ընտանիքի միակ հացի աղբյուրն է:

«2019 թվականի հուլիս ամսից դիմում եմ Երեւանի քաղաքապետարանին՝ քսան տարուց ավելի իմ օգտագործած հողամասի սեփականության իրավունքը ձեռք բերելու համար, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեմ ստացել»,- նշեց նա: Բդեյանի ընտանիքը գտնվում է սոցիալապես ոչ այնքան բարվոք դրության մեջ: Արդեն 20 տարի է՝ ապրում են վարձակալական հիմունքներով, ամուսինն էլ ունի հիվանդություններ:

Խնդրո առարկա փոքրիկ՝ 24 քմ առեւտրի կրպակը Լյուդմիլա Բդեյանը ձեռք է բերել 2000 թվականին Երեւան քաղաքի Մարգարյան եւ Բաշինջաղյան փողոցների հատման հատվածում:

Նրա խոսքով՝ տարածքին տիրապետել է բարեխղճորեն՝ որպես սեփական գույքի: Այդ մասին տեղյակ են եղել բոլոր հարեւանները, թաղապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները: Աջափնյակի թաղապետարանը, քննարկելով նրա դիմումը կրպակի շահագործման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, 2004 թվականին որոշել է վարձակալության ժամկետը երկարաձգել մինչեւ 2007 թվականի փետրվար ամիսը: «Այդ որոշման համաձայն՝ նախատեսված է եղել Երեւան քաղաքի Մարգարյան եւ Բաշինջաղյան փողոցների հատման մասում ինձ վարձակալությամբ տրամադրել հողամաս»,- պատմեց նա:

Բնութագրությունը հասանալի չէ

2000 թվականից Լյուդմիլան կրպակի սպասարկման հատվածում կատարել է շինարարական աշխատանքներ. ամուսնու՝ Ռուբեն Շահինյանի հետ միասին կառուցել քարե շինություն, կնքել կոմունալ ծառայությունների պայմանագրեր՝ կատարելով համապատասխան վճարումները: Նրա խոսքով՝ առեւտրի կրպակի ձեռք բերման պահից պարտաճանաչ վճարել է տարածքի վարձավճարները, գրանցվել հարկային դաշտում, ձեռք բերել անհատ ձեռներեցի վկայական եւ սկսել գործունեություն ծավալել մինչեւ 2018 թվականի սկիզբը: Երեւանի քաղաքապետին 2018 թվականին դիմում են ներկայացրել ինքնակամ կառույցը եւ հողամասը օրինականացնելու վերաբերյալ:

Սակայն 2018 թվականի ամռանը իրենց համար անհայտ պատճառներով եւ անհայտ անձինք կոտրել են շինության պատուհանները: Այս պահին էլ շինության պատերը կան, իսկ պատուհանները՝ ոչ: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն դիմել իրավապահ մարմիններին, Լյուդմիլա Բդեյանը պատասխանեց. «Այդ ընթացքը համընկավ թավշյա հեղափոխության հետ, ամեն ինչ խառն էր, չկողմնորոշվեցինք՝ ինչ անել»:

Բնութագրությունը հասանալի չէ

Հատկանշական է, որ պատուհանները կոտրելուց հետո՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Հրաչ Մուրադյանից ստացել է գրություն այն մասին, որ նշված հասցեում շինություն առկա չէ, եւ բարձրացված հարցը Կառավարության համապատասխան որոշման շրջանակներում քննարկման ենթակա չէ:

«Պատուհանները ջարդելուց հետո հենց մեր կրպակի հետնամասում շատ արագ կերպով անծանոթ մարդիկ օտարազգի ճարտարապետական լուծումներով կառուցեցին ինչ-որ փոքրիկ տնակ: Երեւանի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ քաղաքապետի խորհրդական Հրաչ Մուրադյանը, անտեսելով վերը նշված տնակը, մերժեց մեր խնդրանքը»,- պատմեց Լյուդմիլա Բդեյանը: Հարեւանների խոսքով՝ կանաչավուն այդ երկհարկանի տունը պատկանում է Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» մականուններով հայտնի գործարարին կամ նրա մերձավորներին:

Բնութագրությունը հասանալի չէ

Երեւանի քաղաքապետարանից Լյուդմիլա Բդեյանի բազմաթիվ դիմում նամակները մերժել են՝ հայտնելով՝ Երեւան քաղաքում հողամասերը վարձակալության տրամադրելու հիմքերը սահմանված են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ քաղաքացու նշած՝ Մարգարյան եւ Բաշինջաղյան փողոցների հատման մասում գտնվող առեւտրի կրպակով ծանրաբեռնված հողամասը վարձակալության տրամադրելու հիմքեր չկան:

Բդեյանն իր օրինական պահանջը բավարարելու համար դիմել է նաեւ դատարան: Նրա պաշպան Մանուշակ Հակոբյանը ՀԺ-ին հայտնեց, որ հարցում է արել Երեւանի քաղաքապետարան, որտեղից հայտնել են՝ տեղյակ չեն, թե ով է արել, բայց նաեւ քաղաքապետարանը շարունակում է տարածքը Լյուդմիլա Բդեյանին չտրամադրել:

Պաշտպանի խոսքով՝ Բդեյանը բազմիցս քաղաքապետարանին առաջարկել է վճարել տվյալ շինության ու տարածքի կադաստրային արժեքը, սակայն չեն համաձայնել: Պաշտպան Հակոբյանը նաեւ նշեց, որ քաղաքացի Բդեյանը լիարժեք իրավունք ունի տնօրինելու այդ տարածքին՝ վկայակոչելով ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միեւնույն նպատակային նշանակության համար:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին՝ քանի որ գործը դատարանում է, զերծ կմնան որեւէ մեկնաբանություն տալուց:

Տպել
1785 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան