Շատերը պատրաստակամ են օգնել տավուշցի երեխաներին, նրանց համար ճամբար կազմակերպել, հյուրընկալել. նախարարության արձագանքը

Այս օրերին սոցցանցերում բազմաթիվ են առաջարկները՝ տավուշցի երեխաների համար կազմակերպել ճամբարներ, ամառային հանգիստ ու դասընթացներ. կամավորներ են հավաքագրվում որպես դաստիարակ կամ դայակ երեխաների հետ աշխատելու համար: Հարյուրավոր մարդիկ էլ գրառումներ են անում, որ պատրաստ են հյուրընկալել երեխաներին իրենց տներում:

Պաշտոնապես նման առաջարկներ ուղարկվո՞ւմ են պետական մարմիններին, հենց իրենք՝ պետական մարմինները, նախատեսո՞ւմ են երեխաներին վտանգի գոտուց հեռացնելու համար այս օրերին կազմակերպել ճամբարներ՝ անվտանգ վայրերում՝ օգտագործելով կամավորների ուժերը: «Հայկական ժամանակ»-ի այս հարցերին ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վալեր Օրդյանը հաղորդեց, որ մարզպետարանը կամավորներից նման առաջարկներ չի ստացել՝ խնդրելով մանրամասները ճշտել մարզպետից: Նրանից, սակայն, պատասխաններ ստանալ չհաջողվեց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հաղորդեց, որ ոչ կամավորներից, ոչ էլ Տավուշի մարզի ծնողներից նամակ-դիմում-առաջարկներ չեն ստացել՝ ճամբար կազմակերպելու, երեխաներին տեղափոխելու առումով: «Բացի դրանից, պատկերացնում եք, չէ՞, թե համավարակի պայմաններում ի՛նչ է նշանակում կազմակերպել ճամբար. դա նշանակում է բոլոր կամավոր կամ ոչ կամավոր աշխատողների առողջ լինելու մասին երաշխիք պիտի ունենանք: Մենք պիտի վստահ լինենք, որ այդ մարդիկ առողջ են, պիտի գտնենք երեխաների ճամբարի համար հարմար տարածք, որ նաեւ ախտահանվի. դա միայն մեր նախարարությունով արվող բան չէ: Նաեւ, հարց է, թե ծնողները պատրա՞ստ են իրենց երեխաներին թողնել ճամբար գնան այս դրության մեջ»:

Դիտարկմանը, որ համավարակն էլ, պատերազմն էլ արտակարգ իրավիճակներ են, եւ ստիպում են դիմել արտակարգ միջոցառումների, իսկ ամառային ճամբարներ մշտապես էլ երեխաները գնում են՝ նա արձագանքեց՝ հիշեցնելով, որ համավարակի պայմաններում արգելված են բոլոր հանրային միջոցառումները, իսկ ճամբարը եւս հանրային միջոցառում է: «Պարետի ցուցումն է, որ չլինեն մարդկային կուտակումներ: Եթե պարետատունը որոշի, որ կարողանում ենք գտնել երեխաների համար համաճարակային առումով անվտանգ տարածք, ախտահանված, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրանց եւ ցերեկային, եւ գիշերային խնամքը, բնականաբար, մենք մեր բոլոր ռեսուրսներով պատրաստ ենք դա իրականացնել, բայց այս պահի դրությամբ ոչ նման առաջարկ ունենք, ոչ՝ ցուցում»:

Այն հարցին, թե ինչպես են նախատեսում վերահսկել այն կամավորական խմբերի աշխատանքը, որոնք գուցե միանգամայն բարի նպատակներով փորձեն կազմակերպել ճամբար, սակայն չունենան մասնագիտական կարողություններ բարդ իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատանքի համար՝ Սոնա Մարտիրոսյանը պատասխանեց. «Հենց դրա համար էլ կոչ է արվում խուսափել բոլոր տեսակի կամավորական գործողություններից, դրամահավաքներից, երեխաների հետ նման տիպի աշխատանքը կամավորական սկզբունքներով գրեթե անհնարին է»:

Անդրադառնալով այն անհատների հայտարարություններին, որ պատրաստակամություն են հայտնում հյուրընկալել տավուշցի երեխաներին՝ Սոնա Մարտիրոսյանն ասաց. «Ովքեր մի անգամ գոնե եղել են Տավուշում, գիտեն, որ այնտեղի բնակիչները իրենց երեխաներին չեն թողնի: Բացի դրանից, անչափահասի խնամքի ստանձնումը հնարավոր է բացառապես այն պարագայում, երբ կա այդ անչափահասի օրինական խնամակալի համաձայնությունը: Եթե ծնողը համաձայնում է, ապա դա քաղաքացիների պայմանավորվածության հարցն է. իսկ արդյոք տավուշցի ծնողներն այս պարագայում կվստահեն անծանոթներին իրենց երեխաների խնամքը»:

Անհրաժեշտության դեպքում կարո՞ղ է պետությունը կամավոր ընտանիքի եւ տավուշցիների միջեւ լինել երաշխավոր օղակի դերը ստանձնել. հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես միանշանակ վստահ եմ, որ մեր բանակը կկարողանա ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը սահմանամերձ տարածքներում, բայց, Աստված մի արասցե, եթե երեխաների խնամքի կազմակերպման անհրաժեշտություն լինի, ապա մեր նախարարության բոլոր ռեսուրսները, բոլոր հաստատությունները եւ երեխայի շուրջօրյա խնամքի մեր բոլոր կարողությունները, բնականաբար, պատրաստ ենք ուղղել այդ նպատակին: Բայց վստահ ենք, որ այդ խնդիրը չի առաջանա»:

ՀԳ. Թեմային ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազգային ժողովի իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ նշելով. «Սիրելի ընկերներ, գիտեմ շատ անհանգիստ եք երեխաների համար, տեղեկացնեմ, որ ամեն ինչ արվում է, հրապարակային ոչինչ չենք գրում, բայց աշխատում ենք, հանգիստ եղեք։ Ես ամեն անգամ ապշում ու հիանում եմ համախմբվելու եւ իրար աջակցելու մեր անսպառ կարողությամբ, այս օրերին առանց հուզվելու սա արձանագրել հնարավոր չէ։ ԱՆՊԱՐՏ ԵՆՔ մեր միասնականությամբ, խնդրում եմ նաեւ այս օրերին չմոռանալ համավարակի եւ կանոնները պահելու մասին, մեզ ԱՌՈՂՋ ԵՒ ՈՒԺԵՂ թիկունք է պետք»: Նա նաեւ հավելել է, որ այս պահին երեխաներին տեղավորելու խնդիր չկա:

Տպել
1533 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին