Հայկ Սարգսյանի գործի քննությունը մոտենում է ավարտին. դատարանը ճառերի հրապարակման փուլում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին նա իր բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Սարգսյանի գործը դատարան է մուտք եղել 2018 թվականի օգոստոս ամսին: Գրեթե երկու տարի տեւած դատաքննությունը նախորդ դատական նիստին ավարտվեց, դատարանն անցավ ճառերի հրապարկման փուլին:

Այս պահին ամբաստանյալ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացնում է պաշտպանական ճառը, որից հետո արդեն դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու:

Նշենք, որ նախորդ նիստին էլ մեղադրական ճառով հանդես եկավ գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը՝ դատարանին միջնորդելով սպանության փորձի հոդվածով Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա անազատության, իսկ ապօրինի զենք-զինամթերքի հոդվածով ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ներկայացնելով իր մեղադրական ճառը՝ նախորդ նիստին Աբգար Առաքելյանը նշեց, որ դատաքննության ընթացքում հետազոտված բավարար ապացույցների համակցությամբ հաստատվել է, որ նախքան կրակոց արձակելը Հայկ Սարգսյանը տուժողին սպառնացել է սպանել, ինչից անմիջապես հրազեն հանդիսացող ատրճանակով դիտավորությամբ կրակել է նրա որովայնի ուղղությամբ՝ վնասելով կենսականորեն կարևոր օրգանները, իսկ նրա հետագա գործողությունները կանխվել են Արթուր Սիմոնյանի կողմից ատրճանակը վերցնելուց հետո. «Վերոգրյալ հանգամանքներն ամբողջությամբ բացահայտում են ամբաստանյալի դիտավորությունը՝ առնվազն հանցանք կատարելուց առաջ և դրա պահին տուժողին սպանելու մտադրություն ունենալու վերաբերյալ. այս դեպքում գործ ունենք ավարտված հանցափորձի հետ, երբ հանցանք կատարած անձը հանցագործությունն ավարտին հասցնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել է, սակայն հետևանքը վրա չի հասել նրա կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված»,- ասաց դատախազը:

Ինչ վերաբերվում է համապատասխան արարքն իրականացնելուց հետո Հայկ Սարգսյանի դրսևորած վարքագծին՝ հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն, տուժողին օգնություն ցույց տալուն եւ հիվանդանոց տեղափոխելուն, ապա այն դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, եւ վկայում է ոչ թե ամբաստանյալ Հայկ Սարգսյանի մոտ սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս։ Նման գործողությունները, ըստ դատախազի, չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել Հայկ Սարգսյանի արարքի քրեաիրավական որակումը։

Աբգար Առաքելյանը շեշտեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածն ընդգրված է ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ գլխում և ուղղված է մարդու կյանքի դեմ, այն վնաս է պատճառում բարձրագույն արժեքին՝ մարդու կյանքին, ուստի ունի հասարակական բարձր վտանգավորություն. «Հայկ Սարգսյանի պատասխանա­տվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված մեղմացնող հանգամանք է պատիժ նշանակելու պահին խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Սարգսյանին մեղսագրվող 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությանը՝ դատախազը պարզաբանեց, որ այն համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի դեպքում, ըստ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի, պատասխանատվության ենթարկվելու ժամկետը հանցանքն ավարտված համարելու օրվանից 5 տարի է, մինչդեռ տվյալ դեպքում լրացել է արդեն 13 տարի. «Դրանից բացի, վաղեմության ժամկետն ընդհատված կամ կասեցված չի եղել, ուստի, նա, մեղավոր ճանաչվելով նշված հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ, պետք է ազատվի պատժից»,- ասաց դատախազը:

Լուսանկարը՝ նախորդ դատական նիստերից. ձախից՝ Հայկ Սարգսյանը, Աբգար Առաքելյանը

Տպել
1241 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի