Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին:

Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար:

Տպել
384 դիտում

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Մշակույթի գործիչները այսօր էլ նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն

Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա չպայթած կասետային ռումբերի ականազերծում

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի. նա այս պահին հանդիպում է «Իմ քայլի» պատգամավորների հետ

Skilling Chess. Կառլսենը եզրափակչում պարտություն կրեց

Դատարանը քննում է Նարեկ Սարգսյանի գործի մի հատված դռնփակ անցկացնելու հարցը

Գերմանիայի Լեեր քաղաքում հայ զինվորների հիշատակին նվիրված մոմավառություն է իրականացվել

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը

ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին՝ հորդորելով պահպանել ջեռուցման նորմերը

Ոստիկանության՝ պատերազմին մասնակցած 184 ծառայող անձնվիրաբար ծառայության համար պարգևատրվել է

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ԿԳՄՍՆ-ն մարզպետարաններին ու Երեւանի քաղաքապետարանին է ուղարկել առկա ուսուցման անցնելու շրջաբերականը

«Սա ոչ թե քրեական գործ է, այլ դրա քողի տակ քաղաքական հետապնդում»․ Քոչարյանի գործով նիստը այսօր հետաձգվեց

Պատգամավոր Գոռ Գեւորգյանը հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը

Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար

Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ Կառավարության համապատասխան որոշումը