Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, ծնողները տնօրենի արդար ընտրություն են պահանջում

Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի մի շարք ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել մարզպետարանի մոտ․ պատճառը մարզի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի հետաձգումն է։

Ակցիայի մասնակիցները դժգոհ էին, քանի որ հուլիսի 17-ին պետք է տեղի ունենար դպրոցի տնօրենի նոր ընտրությունը, սակայն ըստ իրենց՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը եւ խորհրդի մի քանի անդամ չեն ներկայացել ընտրություններին, ինչի պատճառով այն տապալվել է։

Մասնակիցներն այդտեղ միտումնավորություն են տեսնում։ Ժամեր առաջ դպրոցի կոլեկտիվը նաեւ բողոք-նամակ էր հղել կրթության ոլորտի պատասխանատուներին։

Նամակից պարզ է դառնում, որ կոլեկտիվը սատարում է նախկին տնօրեն, մրցույթի մասնակից Ծովինար Գալստյանին, որն արդեն 5 տարի է՝ ղեկավարում է դպրոցը։

«Նա արդարամիտ, անկողմնակալ, բարի, մարդկային բարձր արժեքներով օժտված գործընկեր է, հմուտ մանկավարժ, հրաշալի մասնագետ ու բարեխիղճ ղեկավար, ում օրոք դպրոցը զգալի առաջընթաց է գրանցել։ Նրա ջանքերի եւ աշխատասիրության շնորհիվ իրականացավ բոլորիս բաղձալի երազանքը՝ դպրոցը վերջապես վերանորոգվեց և նոր կյանք առավ դպրոցի առօրյան, դասապրոցեսները դարձան էլ ավելի հետաքրքիր ու սպասված»,- գրված է նամակում։

Նշենք, որ տնօրենի մրցույթին մասնակցելու համար՝ բացի Գալստյանից, իրենց թեկնածությունն առաջադրել էին եւս 2 հոգի։

Մասնակիցները պահանջը մեկն է․ տեղի ունենա արդար ընտրություն, ոչ թե այն տապալվի։

«Մրցույթը տեղի չունեցավ, քանի որ տապալողները հավանաբար մտավախություն ունեին, որ մրցույթի մասնակիցների հանդեպ առավելություն ունեցողը կարող է արդար ճանապարհով հաղթանակ գրանցել եւ երկրորդ տապալման ճանապարհով ՀՀ կառավարության 04.05.2010թ-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն երեք թեկնածուներից մեկի ընտրությունը կկատարի փոխվարչապետը` ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ առանց տեսնելու եւ լսելու մասնակիցներին»,- նշված է դպրոցի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Այսօր բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցներին են մոտեցել Մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները։ Ըստ նրանց՝ մրցույթը ոչ թե տապալվել, այլ չի կայացել, քանի որ քվորում չի եղել։

Այն հարցին էլ, թե ինչու չի ներկայացել խորհրդի այս կամ այն անդամը, չեն պատասխանել, նրանք խորհուրդ են տվել սպասել նոր մրցույթին։ Մասնակիցներն էլ իրենց հերթին են խնդրել, որ հետեւողական լինեն, ամեն ինչ արդար ձեւով ընթանա։

Նորամարգ դպրոցի տնօրենի նոր ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 22-ին։

Տպել
1900 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին