Եվրամիության անդամները 4 օր անընդմեջ չեն կարողանում համաձայնության գալ աջակցության ծրագրի շուրջ

Պետությունների, կառավարությունների եւ Եվրամիության հիմնական հաստատությունների ղեկավարները չորրորդ օրն անընդմեջ բանակցություններ են անցկացնում՝ հասկանալու, թե ինչպես վարվել կորոնավիրուսի թողած հետեւանքների հետ ու չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

 Euronews-ը հայտնում է, որ հակասությունները շատ մեծ են: Հաղորդվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նեղսրտած ու բարկացած, անգամ բռունցքով հարվածել է սեղանին պատրաստվել է հեռանալ, բայց տեսախցիկների առաջ լավատեսություն է հայտնել:

«Այստեղ բացակայում է փոխզիջման ոգին», -ասել է Էմանուել Մակրոնը: «Եղել են շատ լարված պահեր, անկասկած, կլինեն շատ դժվար պահեր էլ, բայց ընդհանուր առմամբ մենք առաջ ենք շարժվել: Այժմ մենք պետք է պայմանավորվենք մանրամասների շուրջ»,-նշել է նա:

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Իսպանիան հանդես են գալիս ավելի շռայլ օգնություն տրամադրելու տեսանկյունից, քան մյուս երկրները: Բացի այդ, պատրաստ են գնալ զիջումների:

Իրենց դիրքորոշմանն ամուր կանգնած են Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան, Շվեդիան եւ գագաթնաժողովի ընթացքում միայն նրանց միացած Ֆինլանդիան: Նրանք կոչ են անում տրամադրվող ֆինանսավորման համար կոշտ պայմաններ առաջարկել, ներառյալ՝ փոխառությամբ ստանալու դեպքում գումարի ամբողջական վերադարձը:

Գերմանիան ու Ֆրանսիան չեն կարողացել հասնել նրան, որ կորոնավիրուսից տուժած տնտեսությունների վերականգնման համար միության երկրները ստանան կես տրիլիոն եվրո: Դիվանագետների տվյալներով, այդ նպատակի համար կհատկացվի 390 միլիարդ եվրո:

Հոլանդիայի վարչապետը ցանկացել է, որ հարուստ երկրները պահպանեն բյուջետային արտոնությունները, իսկ ամբողջ Միությունը դառնա ավելի մրցունակ:

«Մենք պայքարում ենք հանուն կոնկրետ բարեփոխումների, անհրաժեշտության դեպքում՝ բոլոր անդամ երկրներում: Մենք պայքարում ենք զեղչերը պահպանելու համար: Մեր բանակցությունները տեղի են ունենում Եվրոպայի համար շատ ծանր իրավիճակում, այնպես որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի մի փոքր վրդովվել», -ասել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը:

Նա հավելել է, որ հոգ է տանում հարկ վճարողների շահերի մասին, մասամբ նրա համար, որ առաջիկա ընտրություններում նրանց ձայները կարողանա պահել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ընտրազանգվածի կողմից ճնշումներ չի զգում եւ ողջ Միության անունից է խոսել

«Նախապես արդեն բոլորիս համար պարզ էր, որ բանակցությունները լինելու են անասելի դժվար եւ տեւելու են երկար, սակայն արտակարգ իրավիճակը պահանջում եւ թելադրում է արտակարգ ջանքեր: Առայժմ մեզ հաջողվում է գլուխ հանել: Հույս  ունեմ, որ մենք կկարղանանք հարթել բանակցությունների մյուս մասը, ինչն այդքան էլ հեշտ չի լինի»,-նշել է Մերկելը:

Չորրորդ օրն անընդմեջ Եվրամիության անդամները չեն կարողանում միասնական որոշում  կայացնել նաեւ այն պատճառով, որ առաջին անգամ ԵՄ-ն ցանկանում է ստանձնել հսկա պարտքերի մարման միասնական պարտականություններ ներդրումային ծրագրերի եւ տնտեսական խթանման համար:

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում չսահմանափակել համաճարակի թեմայով Եվրախորհրդի նիստը: Բանախոսը ԵՄ ղեկավարներին հիշեցրել է այն մասին, որ անհրաժեշտ է հաշվի առնել «կանաչ» գործարքի պահանջները եւ օրենքի գերակայության պահպանությունը: Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին սպառնացել է, որ առանց այդ ամենի պատգամավորները չեն հաստատի գագաթնաժողովի որոշումները:

Նա գրել է, որ «Եվրոպայի քաղաքացիները համաձայնություն են ակնկալում համերաշխության ոգով, որը տեղին կլիներ իրավիճակի ներկա պահի համար»:

Եվրոպական միության արտակարգ գագաթնաժողովը մեկնարկել է ուրբաթ, հուլիսի 17-ին, ի սկզբանե գագաթնաժողովի անցկացման համար 2 օր է եղել նախատեսված: 27 երկրների առաջոնրդներ պետք է համաձայնության գան նաեւ Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի համար: Քանի դեռ բյուջեի ծրագիրը հաստատված չէ, միության երկրներին աջակցելու ծրագիրը չի կարող իրականություն դառնալ:

Բաց է մնում հարցն այն մասին, թե  աջակցության տրամադրումը կապված կլինի արդյոք կլիմայի պահպանության եւ օրենքի գերակայության ստանդարտներով ստանձնած պարտավորությունների հետ: Լեհաստանն ու Հունգարիան հերքում են սա:

Մինչ Եվրամիության ճյուղերի ղեկավարները քննարկում են միության ճակատագրի համար պատասխանատվությունը, առանձին երկրներում վատթարանում է համաճարակային իրավիճակը եւ գրանցվում առավել մեծ տնտեսական անկում:

Տպել
1969 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար