Երկու երիտասարդ փորձել են գողանալ «Պորշ»-ի լուսարձակները. ոստիկանները հետապնդել եւ բերման են ենթարկել (տեսանյութ)

Հուլիսի լույս 18-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները փորձում են գողանալ։

Ահազանգը ստանալուն պես նշված հասցե են մեկնել բաժնում հերթապահող քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները։ Հաղորդումը փոխանցվել է նաև տարածքում ծառայություն իրականացնող պարեկայիններին։

Ոստիկանական կարգախմբերը դեպքի վայր հասնելուց հետո սկսել են հետապնդել կասկածվողներին։

Երիտասարդներին հեռու փախչել չի հաջողվել։ Նրանք Իսակովի պողոտայում բռնվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Պարզվել է, որ մայրաքաղաքում բնակվող 30 և 25-ամյա անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են գողանալ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, սակայն, իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Տուժողից հաղորդում է ընդունվել։

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
821 դիտում

Երևանում մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք է հայտնաբերվել և առգրավվել (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է Երեւան եւ Բաքու ՌԴ պատվիրակության այցի արդյունքները

ՌԴ-ն Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը. 22 բեռնատար է հասել Արցախ

Ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ. ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին

ԱՀԿ 5 բուժաշխատող ժամանել է Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսով ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության շենքում են

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած զենք-զինամթերքը

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում էր. նա մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են․ սպասում են վարչապետի հետ հանդիպմանը

Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

ԱԺ երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար