Փորձը ցույց տվեց, որ այս պահի դրությամբ մեր ԱԹՍ-երը ավելի շատ գործ կատարեցին եւ ընդհանրապես կորուստ չկրեցին․ Մովսիսյան

21/07/2020 schedule19:37

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միշտ էլ օդային գերակայություն է ունեցել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։

«Պարզապես, եթե նախկինում քիչ փորձ ունեինք նման կարգի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու, 2016 թվականից հետո հասել ենք այն մակարդակի, որ մեր բոլոր հաշվարկներն այսօր ի զորու են հայտնաբերել եւ խոցել հակառակորդի ԱԹՍ-երը, եթե դա մեր զենքի հասանելիության տիրույթում է»,- ասաց գնդապետը։  

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում խոցված ԱԹՍ-երի ցուցադրություն տեղի ունեցավ, որոնց վերաբերյալ մանրամասներ էր ներկայացնում նաեւ գնդապետ Մովսիսյանը։ ՀԺ-ն մի քանի հարց ուղղեց նրան։

- Պարոն Մովսիսյան, 2016-ին ավելի լայնամաստշաբ գործողություններ տեղի ունեցան, եթե համեմատենք նախորդ գործողությունների հետ, ո՞ր ժամանակ է ավելի շատ անօդաչու թռչող սարք խոցվել։

- Ես պետք է նշեմ, որ 2016-ին եւս բավականին մեծ քանակությամբ ԱԹՍ-եր են կիրառվել եւ մոտավորապես նույն քանակի խոցվել է նաեւ 2016-ի գործողությունների ժամանակ։

-Այսինքն, թե՛ մեծ, թե՛ փոքր գործողությունների ժամանակ նույնչափ ԱԹՍ է խոցվե՞լ։

- Գործողությունները կապ չունի, սա պայմանավորված է հակառակորդի կողմից կիրառվող տվյալ զինատեսակի քանակով եւ նաեւ այն հանգամանքով, թե ինչքան են մեր խոցման կամ պատասխանատվության գոտի մտել։ Կա մարտ վարելու կանոն, տեսություն, հավանականություն եւ ամեն ինչ դրա չափորոշիչների շրջանակներում է։

- Ստացվում է, որ այդքան գովազդված իսրայելական ԱԹՍ-ները իրական մարտում զիջեցի՞ն հայկական ԱԹՍ-ներին։

- Փորձը ցույց տվեց, որ այս պահի դրությամբ մեր ԱԹՍ-ները ավելի շատ գործ կատարեցին եւ ընդհանրապես կորուստ չկրեցին։ Մեր ե՛ւ հետախուզական, ե՛ւ մյուս տեսակի ԱԹՍ-ները բարձր արդյունավետությամբ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։ Իսկ աշխարհով մեկ ճանաչված անօդաչու թռչող սարքերը… ինքներդ եք տեսնում՝ դրանց նմուշներն այստեղ կան դրված։

- Իսկ հայ զինվորների մոտ հայտնված չվնասված ԱԹՍ-ն ի՞նչ ենք անելու։

- Այս պահի դրությամբ մանրամասներ չեմ կարող ներկայացնել։ Կարծես առաջին անգամ է այդ սարքը կիրառվել, այս պահին մասնագիտական խորը ուսումնասիրություն է տարվում՝ հասկանալու դրա գործողության շառավիղը, գործողությունների բնույթը եւ մյուս տեխնիկական բնութագրերը, որպեսզի հետագայում կարողանանք պայքարել դրա դեմ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդին պատկանող իսրայելական «Sky Striker» տեսակի ԱԹՍ-ն անվնաս կերպով հայտնվել էր ՀՀ Զինված ուժերի մոտ։ 

Տպել
1523 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին