Ի տարբերություն Ապրիլյան պատերազմի՝ այս մարտերի ժամանակ մեր իշխանությունը չսպասեց ՌԴ արձագանքին, արագ գործեց. քաղաքագետ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ նախորդ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները եւ ՀՀ զինված ուժերի արձագանքը ցույց տվեցին, որ ՀՀ իշխանությունները դասեր են քաղել Ապրիլյան պատերազմից: Գրիգորյանը կարծում է, որ 2016 թվականի ապրիլին էլ մեր բանակը շատ մարտունակ եւ ուժեղ էր, եւ կպատժեր ադրբեջանցիներին, եթե ժամանակը ճիշտ օգտագործվեր, ինչպես այս անգամ: Թե ինչ նկատի ունի քաղաքագետը՝ ստորեւ ներկայացվող զրույցում:

-Պարոն Գրիգորյան, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ի խիստ լարվածությունից հետո ստեղված հարաբերական լռության պատճառների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Ո՞րն է ձեր կարծիքը:

- Ադրբեջանի լռությունը, իմ կարծիքով ժամանակավոր է: Այս ժամանակը նրանց անհրաժեշտ է՝ հուլիսի 12-ին ստացած հակահարվածը մարսելու, ուժերը վերականգնելու համար: Ես կասկած չունեմ, որ Արդբեջանի կողմից կրկին կլինեն նյարդային արձագանքներ, կրակոցներ, բայց, ընդհանուր առմամբ, լռությունը կտեւի բավական երկար ժամանակ: Ադրբեջանի ղեկավարները հիմա վատ դրության մեջ են, նույնիսկ ես զգացի, որ նրանց մոտ  հոգեբանական խնդիրներ են առաջացել:

Սա նրանց համար անսովոր էր: Նրանք սովորել են, որ մենք լավագույն դեպքում պատասխան ենք տալիս: Նոր իշխանությունների օրոք սկսեց աշխատել անվտանգության նոր ռազմավարությունը եւ հատկապես երկու դրույթ. առաջինը՝ պատաստ պետք է լինենք հակահարված տալ թշնամուն, եւ երկրորդ՝ պատժիչ գործողություն ծավալենք:

Բացի այդ, Ադրբեջանը սովոր էր Ռուսաստանի միջոցով հարցերը կարգավորել. զանգում էին, Ռուսաստանը փորձում էր ազդել Հայաստանի վրա ու դժբախտաբար ազդում էր: Հիշում եք, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանը պատժիչ գործողություն չծավալեց, ինչը Ռուսաստանի անմիջական միջամտությունն էր: Իսկ հիմա այդպես չեղավ, քանի որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմ են, ժողովրդի կողմից ընտրված ու առաջին հերթին շարժվում են ժողովրդի մանդատով, ժողովրդի շահով:

- Այսինքն՝ դուք ակնկարկում եք, որ 2016-ին ՀՀ իշխանությունները նախ լսել են, թե ինչ կասի Ռուսաստանը, հետո սկսել են գործե՞լ: Իսկ այս անգամ այդպես չի՞ եղել: Ճի՞շտ հասկացա:

- Շատ ճիշտ հասկացաք: Ի՞նչ արեցին իշխանությունները այս անգամ, կատարեցին իրենց հստակ պարտականությունները, պաշտպանեցին հայ ժողովրդին:

- Նախկին իշխանությունները ձեզ կարձագանքեն՝ նշելով, թե որտեղի՞ց ձեզ տեղեկություններ, որ 2016-ին իշխանությունները սպասել են Ռուսաստանի արձագանքին:

- Դուք շատ լավ հիշում եք, որ մեր զինվորները հակահարված տվեցին՝ (ապրիլյան պատերազմի ժամանակ,-խմբ.)՝ մեծ կորուստներով: Ձայնային ժապավեններ կան, որ զինծառայողները սպասում էին հրամանին ու չեն ստացել, դա գաղտնիք չէ մեզ համար, կարո՞ղ է պատահի մենք Հայաստանում չենք ապրել: Ապրիլի 2-ին, երբ սկսեցին լուրեր տարածվել, որ գիշերվանից ինչ-որ գործողություններ են, մենք ոչ մի ձայն իշխանությունների կողմից չլսեցինք: Ես շատ ապացույցներ ունեմ, որը ցույց է տալիս, որ իշխանությունների համար անսպասելի էր թշնամու հարվածը, ինչի մասին  բանակի ղեկավարները նաեւ պաշտոնապես են ասել: Բոլորը գիտեն, որ այն ժամանակվա իշխանությունները դանդաղաշարժ էին, եւ, իմ վերլուծությամբ, դա պատահականություն չէր: Իրենք շատ լավ հասկանում էին, որ պետք է հակահարված տան, բայց քանի որ լեգիտեմ չէին, ուստի շատ մեծ կախվածության մեջ էին Ռուսաստանից. պարզ է՝ եթե դու լեգիտիմություն չունես ներսում, դու այն փնտրում ես դրսում՝ այս դեպքում Ռուսաստանում: Իրենք սպասում էին, թե ինչ հրահանգ կտա Ռուսաստանը, դա նույնիսկ միամիտ մարդը կհասկանա: Դրսից չեկավ հրահանգ, կամ ավելի շուտ եկավ՝ չպատասխանել, եւ իրենք չպատասխանեցին: Դասական բաներ են, պետք է ուսումնասիրել, համեմատել եւ տեսնել, թե ինչ մեծ առավելություններ է տալիս լեգտիմ իշխանությունը: Լեգիտիմ իշխանության ուղեղում մեկ բան է լինում՝ հարձակվեցին Հայրենիքի վրա, ուրեմն պետք է պաշտպանես Հայրենիքդ, հանրապետության քաղաքացիներին, հենց դա էլ արեց կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այդ կարեւոր հարցը լուծելուց հետո նոր սկսեցին բոլորի հետ բանակցել՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նաեւ Եվրոպայի հետ:

- Միջազգային հանրությունը շարունակում է խաղաղության կոչեր անել: Որեւէ արժեք ունե՞ն այս կոչերը մի երկրի համար, որը չկաշկանդվեց անգամ ատոմակայանին հարվածելու հրապարակային սպառնալիք հնչեցնել: Այս կոչերը կարո՞ղ են զսպել Ադրբեջանին:

- Այդ կոչերը Արդբեջանին չեն զսպի, Ադրբեջանին զսպեցին մեր քաղաքական ղեկավարության եւ բանակի քայլերը: Բայց, այնուամենայնիվ, ես վատ չեմ վերաբերվում, երբ աշխարհը խաղաղության կոչեր է անում: Ադրբեջանը այս մարտերի ժամանակ երկու սխալ արեց. առաջինը՝ ատոմակայանը խոցելու սպառնալիքն էր, երկրորդը՝ Բաքվում հրավիրված հանրահավաքի ժամանակ «մահ հայերին» կոչերը: Մեր դիվանագիտությունը դա ճշտորեն օգտագործեց. Վիեննայում մեր դեսպանը հանդիպեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ (հենց Վիեննայում է գտնվում ատոմային էներգիայի հարցերով միջազգային գործակալության կենտրոնը), փոխանցեց մեր կարծիքը, մոտեցումները, տեղեկացրեց, որ Արդբեջանը սպառնում է խոցել ատոմակայանը, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնի դրա վերաբերյալ:

- Լարված մարտերին հաջորդած օրերին հաճախ են համեմատվում Ապրիլյան պատերազմն ու այս հուլիսյան մարտերը, դրանց ռազմական եւ դիվանագիտական պատասխան հասցնելու ձեւերը: Որքանո՞վ են տեղին այդ համեմատությունները: Օգնեցի՞ն արդյոք Ապրիլյանից քաղած դասերը այս մարտերում:

- Պետք է ճշմարիտ լինենք. մեր բանակը շատ լուրջ փոփոխվեց: Պարզ է, որ դա նաեւ հեղափոխության, բանակի զարգացման հարցում Նիկոլ Փաշինյանի անմիջական միջմատության արդյունքն է: Հայաստանում հեղափոխությունից հետո բանակի հետ կապված հարցերը շատ ու շատ առաջ գնացին եւ լուրջ հետեւություններ արվեցին Ապրիլյան պատերազմից: Շատ տեղին եմ համարում համեմատություններ անցկացնելը: Մենք, այո՛, պետք է սովորենք սխալների վրա. բանակը 2016 թվականի ապրիլին էլ շատ մարտունակ եւ ուժեղ էր, հիմա ավելի է մարտունակ: Այն ժամանակ էլ բանակը  կկատարեր իր ֆունկցիան, կպատժեր ադրբեջանցիներին: Տարբերությունն այն է, որ հիմա ժամանակը ճիշտ օգտագործվեց: Հիմա կա նոր քաղաքական ղեկավարություն, որը նախկիններից ճիշտ դասեր քաղեց, որ արագ պետք է արձագանքել, շատ արագ քայլեր անել:  Դուք գիտեք, որ հուլիսի 10-ին Կառավարությունը ընդունեց Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որտեղ գրված է, թե ոնց պետք է վարվի մեր բանակը, եթե Ադրբեջանի կողմից ուղղակիորեն սպառնալիքներ, ռազմական գործողություններ լինեն: Հենց այդ ռազմավարության համաձայն էլ գործել է մեր բանակը, ուրեմն սխալներից հետեւություններ են արվել: Երբեք պետք չէ վախենալ նախկին սխալները ուսումնասիրելուց:

- Ապրիլյան պատերազմի շատ հանգամանքներ նոր իշխանությունները որոշեցին ուսումնասիրել ԱԺ քննիչ հանձնաժողովում, որն ընդամենը խորհրդատվական բնույթ ունի: Բայց ձեր ասածը ըստ էության հանցավոր դանդաղկոտության մասին է, որի մասին որեւէ փաստ չի հրապարակվել, ոչ ոք կարծեք թե քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

 -Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, սեպտեմբերին կներկայացվի ԱԺ: Հանձնաժողովի ֆունկցիան, այո՛, խորհրդատվական է: Իրենք կներկայացնեն զեկույցը, խորհրդարանում քննարկում կլինի եւ եթե լինեն հանցավոր տարրեր, ապա Ազգային ժողովը ունի լիազորություն՝ կառավարությանը առաջարկել սկսել իրավական գործընթաց:  Այդ իմաստով ես կասկած չունեմ, որ զարգացում կստանա, սպասենք զեկույցին: Այո, ես ասում եմ, որ եղել է դանդաղկոտություն, շատ զարմանալի է, որ մարդիկ ասում են՝անսպասելի է եղել պատերազմը, դա էլ լուրջ խնդիր է, ի՞նչ է նշանակում անսպասելի է, 30 տարի է մենք պատերազմի մեջ ենք:

-Իսկ ի՞նչ դասեր պետք է քաղել այս մարտերին հետեւած դիվանագիտական արձագանքներից: Հնչում են ինչպես տարբեր կառույցներ, օրինակ ՀԱՊԿ-ն, լքելու, այնպես էլ Ադրբեջանին սատարող որոշ երկրներին թշնամի հռչակելու կոչեր: Իրականում ինչ-որ բացահայտում կա՞ր որեւէ կառույցի ու երկրի պահվածքում:

- Պարզ է՝ այստեղ խոսքը առաջին հերթին Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մասին է: Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր ենք, եւ ՀԱՊԿ-ի անդամ, ուստի պետք էր սպասել, որ իրենք մեզ ավելի ուժեղ կաջակցեն: Բայց, պատկերացրեք, որ ես կողմնակից չեմ ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն լքելուն: Ինչո՞ւ: Ի վերջո, եթե դուք ուշադիր նայեք, կտեսնեք, որ մեկ շաբաթվա ընթացքում (հուլիսի 12-ից 17-ը) Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հայտարարությունների մեջ փոփոխություն, առաջընթաց նկատվեց: Եթե սկզբից իրենք չեզոք ինչ-որ  հայտարարություններ էին անում, որը մեզ մոտ առաջացնում էր արդար դժգոհություն, ապա հետո այդ հայտարարությունների մեջ մենք փոփոխություն տեսանք այն մասին, որ ոչ՝ մենք թույլ չենք տա ապակայունացնել Հարավային Կովկասը, Հայաստանը դա ՀԱՊԿ-ի տարածքն է եւ այլն: Ակնհայտ է, որ դա մեծ աջակցություն է: Ուրեմն, մենք պետք է ակտիվորեն շարունակենք աշխատել եւ ՀԱՊԿ-ում եւ Ռուսատանի հետ, անընդհատ իրենց դրդենք մեզ համար ավելի դրական քայլերի: Հիմա մենք հաղթող ենք դուրս եկել, ինչո՞ւ պետք է նեղացվածի դիրք ընդունենք, ընդհակառակը: Շատերը մոռացել են, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Բելառուսը եւ Ղազախստանը մեր դեմ ելույթներ ունեցան: Բայց այս անգամ իրենք հայտարարեցին, որ հայ եւ արդբեջանցի ժողովուրդները իրենց բարեկամ ժողովուրդ են: Դա քիչ չէր: Եկեք լինենք ավելի հանգիստ, մենք հաղթող ենք, եկեք շարունակենք աշխատել, քանի որ դեմարշները մեզ ձեռնտու չեն: Այն, որ Հայաստանը ե՛ւ հակահարված հասցրեց հակառակորդին եւ դիվանագիտական ասպարեզում իրեն զուսպ դրսեւորեց, դա բարձրարցեց մեր վարկանիշը: Եթե նկատել եք, մեր օգտին հայտարարությունների մեծ մասը եղավ հուլիսի 15-ից հետո, որովետեւ այդ ընթաքում ցույց տվեցինք, որ մենք ավելի համաբերատար, կառուցողական ու բաց ենք: Դա է պատճառը, որ շատերը մեր կողմն անցան՝ Ադրբեջանին մեղադրելով սադրանք հրահրելու մեջ: Այդ ընթացքում նաեւ հայտնվեց մի երկիր՝ Կիպրոսը, որը Եվրամիության անդամ է եւ կառավարության մակարդակով մեր կողմից խոսեց:

- Պարոն Գրիգորյան, վստահ եմ, ձեզ համար ինչ-որ վերլուծություններ արել եք մարտական գործողությունների այս կարճ ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի պահվածքի վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի պահվածքը: Մեծ մասն իհարկե համախմբվեցին բանակի շուրջը, կառավարության շուրջը: Եղա՞ն չհամախմբվողներ, ինչո՞ւ:

- Ինձ համար ամենակարեւորը, որ ՀՀ քաղաքացիները, հասարակությունը համախմբվեց: Այն, որ մենք ունենք մի փոքր (չգիտեմ ինչ ասել՝ քաղաքական ուժեր չեմ համարում) 5-րդ շարասյուն, որը չհամախմբվեց, մեզ էլ, ձեզ էլ դա պետք չէ: Կարեւորը, որ ժողովուրդը ակնհայտորեն համախբվեց կառավարության շուրջ: Բավականին դինամիկ աշխատեցին կառավարության ինստիտուտները, ԱԳՆ-ն, ՊՆ-ն, խորհդարանը՝ առաջին հերթին պարզ է «Իմ քայլը» խմբակցությունը: Շատ ու շատ քաղաքական ուժեր իրենց ճիշտ պահեցին, սպասում էին, աջակցող կոչ էր էին անում: Հիմա փոքր- մոքր էն նախկին իշխանություններից մնացած 5-րդ շարասյունը պետք էլ չի, որ միանար ընդհանուրին: Հախամբումը բավականին բարձր մակարդակի էր, եւ դա մեր հասարակության  մասին շատ դրական է խոսում:

Տպել
6436 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են