ԿԳՄՍՆ-ն վաղը գրավոր կպատասխանի ՄԻՊ-ին․ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հանդիպել են Արման Թաթոյանի հետ

22/07/2020 schedule17:57

Բուհ չընդունված մի քանի դիմորդ եւ նրանց ծնողները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Ծնողներից մեկն իր խոսքում նշել է՝ առաջարկում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բուհերում լրացուցիչ տեղեր հատկացնի բոլոր դրական գնահատական ստացողների համար։ «Եթե դա հնարավոր չէ, գոնե 11 եւ բարձր գնահատական ստացողների համար, առաջին հայտը դնենք մի կողմ, գոնե երկրորդից մինչեւ 4-րդ հայտ-ով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնեն: Դրանով շահում են բոլորը՝ բուհը, դիմորդը, նաեւ՝ պետությունը»։

Ծնողի խոսքով՝ եթե մեր պետությանն ի սկզբանե այդ քանակի բուհ ընդունվողներ հարկավոր չեն, առաջին կիսամյակի քննությունների ժամանակ վատ առաջադիմություն ունենալու դեպքում կարող են ուսանողներին դուրս թողնել:

Արման Թաթոյանը նշել է, որ խնդրին ծանոթ է, եւ այն լիարժեք հասկանալի է: Երեկ 55 քաղաքաքացի դիմել է իրենց, բացի դրանից, ունեն 13 անհատական բողոք, որտեղ ընդունելության հետ կապված տարբեր հարցեր են բարձրացված։ Նա տեղեկացրել է, որ խոսել է ԿԳՄՍ նախարարի հետ, հարցն այժմ քննարկվում է: «Մենք այս փուլում ձեռնպահ ենք մնացել առաջարկ ներկայացնելուց, ներկայացրել ենք ձեր առաջարկները եւ հրապարակային մտահոգությունները, պարզաբանումների հարց ենք դրել, նաեւ նախարարության դիրքրոշումն ենք պահանջել՝ որպես իրավասու մարմնի»։

Թաթոյանը նշել է, որ դրանից հետո նախարարի հետ եւս մեկ անգամ խոսել է, եւ վաղը կունենան ԿԳՄՍՆ-ի պատասխանը, որից հետո միայն ՄԻՊ-ը կկարողանա գնահատականներ եւ եզրահանգումներ տալ:

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ԿԳՄՍ նախարարություն։

Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհ են ընդունելության նոր կարգից, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ։

Տպել
1645 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան