Երևան
12 °C
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմն ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո նրան անհապաղ կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:
Նշենք, որ Գագիկ Խաչատչյանը տեւական ժամանակ բուժում է ստացել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, սակայն մայիսի 22-ին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա տեղափոխվել է ՔԿՀ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է ապահովել համարժեք բուժում, այդ թվում՝ արտասահմանյան մասնագետների միջոցով՝ խնդիր դնելով, որ դա իրականացվի Հայաստանում։
Հիշեցնենք՝ պաշտպանական թիմը այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Մարդու իրավունքների դատարանը բավարարել է իրենց դիմումը եւ պետությանը պարտավորեցրել Խաչատրյանին համարժեք բուժմամբ ապահովել:
Դիմումի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել պաշտպան Երեմ Սարգսյանը.
-Պարոն Սարգսյան, կոնկրետ ի՞նչ պահանջ էիք ներկայացրել ՄԻԵԴ-ին՝ որ ապահովվի Գագիկ Խաչատրյանի համարժեք բուժումը քաղաքացիական հիվանդանոցում թե՞ որ բուժումը թույլատրվի արտերկրում։
- Մենք նշել էինք, որ նա ունի վիրահատական եւ ֆիզիոթերապեւտիկ բուժումների կարիք, ինչը հաստատվել էր հենց Առողջապահության նախարարի հրամանով իրականացված կոնսուլիումով, եւ պահանջում էինք, որ պետությունը ապահովի համարժեք բուժումը։ Մայիսի 21-ին, երբ Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեցին ՔԿՀ, թույլ չտվեցին այնտեղ ստանալ այն բուժումը, որը գոնե Հայաստանում հնարավոր էր։ Բազմաթիվ դիմում-բողոքներով մենք պահանջեցին, որ բուժման հնարավորություն տրվի, սակայն այդ ամենը մերժվեց, եւ ստիպված դիմեցինք Եվրոպական դատարան՝ խնդրելով, որ այն միջանկյալ միջոց կիրառի եւ պետությանը պարտավորեցնի, որ նախ, հետ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, եւ որ համարժեք բուժման, այդ թվում՝ արտերկրում՝ Գերմանիայում, վիրահատության ենթարկվելու հնարավորություն տրվի։ Բայց Եվրոպական դատարանն իր որոշմամբ խնդիր է դրել, որ դա իրականացվի Հայաստանում:
- Պատրաստվո՞ւմ եք արտասահմանյան ձեր բժիշկների հետ կապ հաստատել, փորձել հասկանալ՝ որքանով է հնարավոր նրանց Հայաստան գալը։
- Դեռ 2019 թվականին արված կոնսիլիումի եզրակացություն կա, նաեւ՝ արտասահմանից տրված, որոնցով նշվել է, որ դա հնարավոր չէ Հայաստանում իրականացնել։ Հիմա մեկ անգամ եւս կփորձենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան դրա հետ կապված, թե պետությունը ինչ միջոցներ է ձեռնարկում առողջության պահպանման համար, որովհետեւ կալանքի տակ գտնվող անձի առողջության պահպանման առաջնահերթ պարտավորությունը կրում է պետությունը։
- Մայիս ամսին, երբ Գագիկ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս էր գրվել, տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանո՞ց» թե՞ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։
- Տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն», այնուհետեւ՝ «Վարդաշեն» ՔԿՀ։ Ընդ որում, խնդիրն ինչո՞ւմ էր. կոնսիլիումը կատարեցին, երբ անձը գտնվում էր բժշկական կենտրոնում, պարզեցին, որ ունի բուժման կարիք, եւ նույն կոնսիլիումը հիմք ընդունելով՝ որոշեցին, որ բուժումը դադարեցնում են եւ տեղափոխում ՔԿՀ։ Այդ ժամանակ մենք հենց սրա մասին էինք խոսում, որ հետ տեղափոխեն, որպեսզի բուժում ստանա, ինչը մինչեւ հիմա չի արվել, ավելին ասեմ, որեւէ բուժում չի ստացել, բացի ցավազրկողներից:
- Այդ ժամանակ Արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնից փաստաթուղթ է անհետացել, ըստ որի՝ նա ենթակա է դուրսգրման, եւ նշեց, որ հետո այդ փաստաթղթի բովանդակությունը փոխվել է։
- Որեւէ փաստաթուղթ չի փոխվել, դա սուբյեկտիվ մեկնաբանություն է. այդ փասատթուղթը իրենց մոտ առկա է եւ ձեւավորվել է հենց «Քրեականատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գրության հիման վրա։ Այսինքն՝ դիմել էին, ասել էին, որ կոնսիլիումի պատասխան ենք ստացել այսպիսի բովանդակությամբ, այդ բուժումը կիրականացնենք ՔԿՀ պայմաններում, եւ նույն օրը եկել էին՝ նրան տանելու։ Դրա հիման վրա բժշկական հաստատությունը դուրս էր գրել, հետո պարզել էր, որ ոչ թե համարժեք բուժման են տանում, այլ պարզապես տանում են ՔԿՀ: Մեր հարցման հիման վրա՝ խնդրել էին, որ ՊՈԱԿ-ը ի վերջո պարզաբանի, եւ առանց այդ պարզաբանումը ստանալու՝ տեղափոխել էին, այսինքն՝ խնդիր էր դրվել նրան հիվանդանոցից տեղափոխելու, ինչը արվեց։
- Ձեր հաղորդագրության մեջ նշված էր, որ մեկ ամսվա ընթացքում նոր փորձաքննություն է իրականացվել, ըստ որի՝ վիրահատության անհրաժեշտությունը չի հաստատվել։
- Իրենք իրենց կողմից կատարված կոնսիլիումներով ստանում են, որ կա վիրահատության կարիք, հետո, երբ ստիպված են լինում դա գնահատել, տեսնում են, որ դա ցանկալի չէ իրենց համար, նշանակում են փորձաքննություն այն անձանց մասնակցությամբ, ում նախընտրում են, եւ ընդամենը մեկ օրվա մեջ փորձաքննություն է արվում, որով նշում են, որ ոչ միայն փորձաքննության, այլեւ վերականգնողական բուժման կարիք չունի, բացի ցավազրկողներից։ Սա ուղղակի աբսուրդ է. ովքեր երբեւէ առնչվել են այս փորձաքննությունների հետ, կասեն, որ այլ քրեական գործով հավանաբար չի եղել նման պրոցես, դա ամիսներ է տեւում։ Դժվար թե Կառավարությունն ասեր՝ «ունի բուժման կարիք, բայց մենք չենք բուժում», դրա համար այդ փորձաքննությունը մեկ օրվա մեջ կատարվեց, նշվեց, որ ընդհանրապես բուժման կարիք չունի. փաստորեն, չի ընդունվել այդ պատասխանը, եւ մեր դիմումը բավարարվել է։
- Դիմումը ներկայացրել էիք հունիսի 11-ին, պատասխանը ստացվել է հուլիսի 21-ին: Ակնկալվո՞ւմ էր նման արագ պատասխան:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ հենց այդ արագության ռեժիմով է տեղի ունենում միջանկյալ միջոց կիրառելու հարցը, ընդ որում, մենք միաժամանակ կալանքների, խոշտանգումների հետ կապված բողոքներ ենք ներկայացրել, որոնց առաջնահերթություն է տրվել, ինչը նշանակում է, որ բուն բողոքը կարճ ժամկետում է քննարկվելու: Այդ բողոքը մենք ներկայացրել էինք կալանավորման հենց առաջին որոշումից հետո: 2019 թվականին Գագիկ Խաչատրյանը ընդհատեց բուժումը եւ քննիչի կանչով ներկայացավ Հայաստան, դրանից հետո պիտի գնար, շարունակեր այն, որպեսզի կրկնակի վիրահատության կարիք չլիներ, սակայն այդ ժամանակից սկսած՝ թույլ չտվեցին գնալ, հետո պարզվեց, որ դրա հետեւանքով առաջացավ կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, դա էլ թույլ չտվեցին, հետո նշվեց, որ սա չանեն, ավելի բարդ հետեւանքներ կառաջանան, ինչը առաջացել է, եւ պետությունը գիտի, այսինքն՝ այս ամենը պետության իրավասու մարմինների մեղքով է տեղի ունեցել, եւ եթե այսպես շարունակվի, ցավոք սրտի, կարող են ավելի բարդ եւ անդառնալի հետեւանքներ լինել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում
Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան
42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին
Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մյուս մարզերում՝ անձրև. ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել
Պառավաքար գյուղում հրդեհի տարածումը կանխվել է
Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողության մասին
Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման ավարտը
«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում են գործունեությունը. պատճառը Թրամփի հրամանն է
Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները
ԱՄՆ-ը Թրամփի հրամանով օդային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին, նա անձամբ հետևել է գործողությանը. տեսանյութ
Կրակոցներ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բախվել են «Հոնդա»-ն և «Պորշ»-ը. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին
Հրդեհ՝ Թեղուտ գյուղում
Չենք թերագնահատում որևէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է. վարչապետ
Կոթի գյուղում անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան
Բեկում՝ Կովկասում․ Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2093 դեպք. մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրվարույթ
Ձեր դաշնակ առաջնորդները 100 տարի առաջ էին ասում՝ Թուրքիայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Միրզոյան
Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչինչ չկա. Միրզոյան
Ինչ ճանապարհ կտրվի և ինչպես, որոնք են 3-րդ երկրի ուժերը. մանրամասնում է Սուքիասյանը. տեսանյութ
Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան. լուսանկար
Ճապոնիան պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի համար
Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը, ամուր կապը Կանադայի հետ. Փաշինյանը հաջողություն է մաղթել Թրյուդոյին
2024-ին ուսումնասիրվել է Միքայել Մինասյանի ստեղծած հանցավոր կազմակերպության 100 և ավել դրվագով քրվարույթը
Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀ-ն իրազեկում է
Մենք գալիս ենք ձեր թաղեր ձեր խնդիրները լսելու ու մեր ծրագրերի մասին պատմելու համար. Սարիկ Մինասյան
Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը. տեսանյութ
Վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի. երեխան «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան
Ադրբեջանը ՓԲԸ է, որտեղ բաժնետեր է մի քանի երկիր. երբ «հովանոցը» հանվի, Ալիևը լուրջ խնդիրներ կունենա. Խալաթյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի. լեռնային շրջաններում ձյուն ու անձրև կտեղա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT