«Առնվազն 2500 տարվա պատմություն ջնջված է»․ պատմաբանները դժգոհ են առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագծից

24/07/2020 schedule14:55

Առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագծի շուրջ բուռն քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում, հայոց լեզու, գրականություն առարկաներից բացի, վիճելի է նաեւ հայոց պատմություն առարկայի հարցը։

Հուլիսի 22-ին Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնն առցանց նիստ է անցկացրել, եւ անդամների 100%-ն իր դժգոհությունն է հայտնել նախագծի հետ կապված։

Այսօր լրագրողների հետ զրույցում ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշել է, թե առկա դասագրքերը կատարյալ չեն, աշխատելու տեղ կա, սակայն դրանք ընդհանրապես մի կողմ դնելն ու այլ երկրի կրթական մոդել վերցնելը ճիշտ չի համարում։ Կրթությունն այն ոլորտը չէ, որ տարբեր իշխանություններ գան, իրենց նախասիրություններով փոփոխություններ անեն։ Ժողովրդական խոսքն է հիշեցնում․ «Կրթությունը որբի գլուխ չէ, որ եկող-գնացողը վարսավիրություն սովորի»։

Փաստաթղթերում տերմինները, ուղղագրական խայտառակ սխալները (իր խոսքով՝ դրանք կան) մի կողմ դնելով՝ ասուլիսի ժամանակ ներկայացրել է առկա խնդիրները։

Նրա խոսքով՝ դասագիրքը սկսվում է Ք․ա 9-րդ դարից՝ Ուրարտուից, բաց են թողնվում վաղ պետական կազմավորումները՝ նախնադար, վաղնջական Հայաստան (բանախոսը նշել է, որ ներածության բաժնում որոշ պատմաշխարահագրական տվյալներ կան)։ Ստացվում է՝ առնվազն 2500 տարվա պատմություն ջնջված է։

«Հնագիտական պեղումները մի կողմ դրած՝ մենք գրավոր ավանդված ունենք 5000 տարվա պատմություն, 2500 տարին վերցնել, մի կողմ դնելը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- նշել է նա։

Մովսիսյանը դժգոհել է, որ մի շարք թեմաներ ընդհանրապես չեն նախատեսվում դասագրքերում, օրինակ՝ առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատն ու կամավորական շարժումը, Բագրատունյաց դարաշրջանում էլ միայն Անիի թագավորության մասին կա։

Բանախոսի կարծիքով՝ դասագրքերում խախտված է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը։ Ընդհանրապես ծրագրում հայրենասիրություն տերմինը բացակայում է, սակայն համակեցությունը 31 անգամ կրկնվում է։

Գիտությունների ագային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր խոսքում ժամանակագրությանն է անդրադարձել, որն իր կարծիքով այս նախագծում չկա, միայն տարբեր տեղերից թռիչքներ են: Նա Խորենացու խոսքերն է նշել, թե երեխայի մոտ պետք է ձեւավորվի պատմական մտածողություն, որը պետք է կառուցվի ժամանակագրության հիման վրա։ Նա հավելել է, որ երբ այն խախտվում է, երեխայի մոտ տրամաբանական կապը չի ձեւավորվում, հիմքը պետք է լինի, պետք է երեխան մի դարաշրջանը պատկերացնի, նոր անցում կատարի մեկ այլ դարաշրջանի:

Իրեն զարմացնում է նաեւ այն, որ նման փաստաթղթերը նախապես չեն քննարկում մասնագետների հետ։

«Երբ իմ գործընկերները զանգում են համալսարանից եւ մանկավարաժականից, ասում՝ ծանոթացե՞լ ես, հասկանում եմ, որ հաջորդ ծրագիրն է շրջանառվել, որի մասին մենք տեղյակ չենք, եւ պետք է մեզ կանգնեցնեն փաստի առաջ։ Մենք հո մեր երկրի թշնամին չե՞նք»,- նշել է նա։

Բանախոսները հիշեցրել են, որ 2009 թվականին դասագրքերի ստեղծողների խմբում են եղել, ամբողջ նախորդ փորձը նկատի են ունեցել, այստեղ դա բացառված է։ Այդ դասագրքերով 2016 թվականի Ապրիլյան հերոսական սերունդն է կրթություն ստացել, իսկ հայրենասիրական ոգին դասագրքերի ներդրման շնորհիվ էր նաեւ։

«Մենք բացարձակապես չենք հավակնում նոր դասագրքերի ստեղծման, ովքեր ուզում են, թող գրեն, բայց ոչ այս չափորոշիչներով, որոնք տանում են փակուղի, ազգային նկարագիր ձեւավորելու առումով այս դասագրքերը առ ոչինչ են»,- շեշտել է Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագիծը:

Տպել
1233 դիտում

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)