«Ակնկալում եմ, որ բացահայտվեն բոլոր մեղավորները». «Պապլավոկում» սպանված Պողոս Պողոսյանի որդին իրավահաջորդ է ճանաչվել

Լուսանկարում՝ Գեւորգ Պողոսյանը, Պողոս Պողոսյանը

Տասնինը տարի առաջ «Պապլավոկում» սպանված Պողոս Պողոսյանի որդին՝ Գեւորգ Պողոսյանը, կարծում է, որ արդար դատաքննության դեպքում կբացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել իր հոր հետ տեղի ունեցած միջադեպին, եւ այն՝ արդյո՞ք դրա համար հրաման տրվել է թե ոչ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Պողոսյանը՝ նշելով, որ ինքը իր հոր գործով իրավահաջորդ է ճանաչվել:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը հուլիսի 6-ին բավարարեց  դատախազության բողոքը եւ բեկանեց Պողոս Պողոսյանի սպանության համար 2002 թվականին դատապարտված Աղամալ Հարությունյանի դատավճիռը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի եւ Պողոս Պողոսյանի միջեւ «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով տեղի ունեցած միջադեպի մասին է: Այդ գործի շրջանակում Աղամալ Հարությունյանը հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Հեղափոխությունից հետո, սակայն, դատախազությունը գործի վերանայման վարույթ էր հարուցել ականատես վկաների, մասնավորապես՝ Սթիվեն Ջոն Նյուտոնի վկայությունների հիման վրա, որից հետո  բողոք էր ներկայացրել դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով դատավճիռը բեկանելու պահանջով։ Ըստ դատախազության՝ նոր հանգամանքները վկայում են Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին։

Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել Պողոս Պողոսյանի որդին՝ Գեւորգ Պողոսյանը.

- Պարո՛ն Պողոսյան, ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանը վերջերս բեկանեց Ձեր հոր գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի դատավճիռը՝ գործն ուղարկվելով նոր քննության: Այս տարիների ընթացքում երբեւէ հավանական համարե՞լ եք, որ օրերից մի օր կարող էր նման բան լինել:

- Այո, իհարկե, վերջիվերջո պիտի գար մի օր, որ ամեն ինչ բացվեր, փառք Աստծո, որ շատ չուշացավ: Դա ոչ թե սպասելի է ինձ համար, այլ ես ուղղակի ակնկալում եմ արդար դատաքննություն, որի ընթացքում կբացահայտվեն բոլոր մեղավորները, եւ կտեսնենք՝ կբացահայտե՞ն արդյոք՝ եղե՞լ է հրաման թե՞ ոչ, իսկ եթե չի եղել, ինչո՞ւ երկրի նախագահը ամբողջությամբ չբացահայտեց, չէ՞ որ իր անվան հետ էր կապվում:

- Մասնավորապես, նշվում էր, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության: Դուք ի՞նչ կարծիքի եք, Ձեզ ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

- Տեղեկություններ հայտնի չեն, բայց տրամաբանորեն դա այդպես է. առանց երկրի նախագահի հրամանի կամ հրահանգի իրենք (թիկնապահները,-խմբ.) ինչպե՞ս կարող էին վերադառնալ, սպանություն գործել: Եվ նորից եմ ասում. եթե ինքը չի հրամայել, ապա ինչո՞ւ չցանկացավ բացահայտել եւ պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են. չէ՞ որ մի հոգի չի եղել, ամբողջ խումբ է եղել:

- Այդ մասին այս տարիների ընթացքում բազմիցս խոսվել է, դրա վերաբերյալ նախորդ տարի վկայություն տվեցին նաեւ ականատես վկաները: Մասնակից այլ անձանցից Ձեզ տեղեկություններ հայտնի՞ են, անուններ գիտե՞ք:

-Անուններ չգիտեմ, բայց ականատեսներ կան, շատ մարդիկ են եղել ու իրենք են ասել, անգլիացի Սթիվեն Նյուտոնն էլ էր ասել, որ մի հոգի չի եղել, մի քանիսն են եղել: Եվ էլի մարդիկ են վկայություններ տվել:

-Այդ ականատես վկաների հետ այս տարիների ընթացքում երբեւէ հանդիպե՞լ  էիք, փորձե՞լ էիք համատեղ ինչ-որ քայլեր ձեռնարկել:

-Մինչեւ հեղափոխությունը՝ ոչ, ոչ մի բան չի եղել, ես ոչ մեկի հետ կապ չեմ ունեցել: Հեղափոխությունից հետո հորեղբայրս է դիմել Դատախազություն, նրանք էլ ասել են, որ նոր հանգամանքներ են պետք, այդ ժամանակ կարծես չկային, իսկ հետո Սթիվեն Նյուտոնի վկայությունը նոր հանգամանք եղավ, եւ գործը վերաբացեցին:

-Վկայություններ տալուց հետո՞ էլ չեք հանդիպել, չե՞ք զրուցել նրանց հայտնի հանգամանքների մասին:

- Ոչ, ես անձամբ իրենց չեմ ճանաչել, ոչ մեկի հետ չեմ զրուցել:

-Պարոն Պողոսյան, ըստ Ձեզ՝ այժմ հնարավոր լինելո՞ւ է բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները՝ հաշվի առնելով, որ ի վերջո 19 տարի է անցել:

- Եթե դատավարական արդար գործընթաց լինի, կարծում եմ՝ ամեն ինչ էլ կբացահայտվի. կբացահայտվեն եւ նրանք, ովքեր մասնակից են եղել, եւ այն՝ հրաման եղել է արդյոք, թե չէ, որովհետեւ այդքան մարդիկ են ներկա գտնվել, եւ բոլորն էլ տեսել են:

-Պաշտպանական կողմը մեր զրույցում նշել է, որ համաձայն չէ դատավճռի բեկանմանը եւ բողոք է ներկայացնելու դրա դեմ:

-Դե, դա իրենց իրավունքն է, բողոքում են, թող բողոքեն:

-Երբ բուն դատաքննությունը սկսվի, հնարավորություն ունենալո՞ւ եք նիստերին մասնակցելու՝ հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում չեք:

-Այո, պիտի մասնակցեմ, իհարկե, կորոնավիրուսի պատճառով հիմա չեմ կարողանում Հայաստան վերադառնալ, բայց երբ սկսվի, անպայման կգամ, կմասնակցեմ:

-Դուք ի՞նչ եք ակնկալում դատարանից:

- Ես հուսով եմ, որ կգտնվի ազնիվ դատավոր, որը դատական արդարացի գործունեություն կիրականացնի: Չասեմ՝ արդարադատությունը, բայց արդար մարդիկ, արդար դատավորներ միշտ էլ եղել են, ուղղակի կարծում եմ՝ այն ժամանակ կային վերեւից հրահանգներ, կարգադրություններ՝ ինչպես անել-չանել, հիմա դա ոնց որ թե չկա, եւ արդարության առաջընթաց կա:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կողմերը դեռեւս չեն ստացել: Ստանալու պահից մեկամսյա ժամկետում այն ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում, որից հետո միայն գործը կարող է ուղարկվել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Դատավճռի բեկանումից հետո Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեր զրույցում ասել էր, որ թեեւ որոշման հիմնավորումներին դեռ ծանոթ չէ, բայց անվիճելի է դրա բողոքարկման հարցը: Ըստ պաշտպանի՝ անցել էր դատախազության բողոքը վարույթ ընդունելու ժամկետը, եւ նոր ի հայտ եկած հանգամանքներ առկա չէին:

Տպել
4449 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով