Առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագծի քննադատությունների կողքին սակավաթիվ լավ կարծիքներ կան

Արդեն քանի օր է՝ սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագիծը։

Թեեւ չափորոշիչը քննադատող մեկնաբանությունները գերակշռում են, կան նաեւ սակավաթիվ դրական կարծիքներ։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ քննարկումներում գրեթե ամեն մեկս մեր այս պահի ճաշակն ենք թելադրում։ Իր կարծիքով՝ Հայաստանում հայապահպանության խնդիր չկա այլեւս, կա մտքի ու մտածողության զարգացման խնդիր։ «Ամենակարեւոր բանը, որ մի մատ երեխու մեջ պետք է հայաստանյան դպրոցում զարգացնել, երեւակայությունն է: Մնացածը նոր տեխնոլոգիաներով, կյանքով, ընտանիքներով, սոցիալիզացիայով, համայնքային մակույթով գալիս է անխուսափելի»։

Ավելի վաղ նաեւ նշել էր, որ բազմաթիվ լավ գրքեր են գրվել վերջին տասնամյակներին, մեծ է բանական մարդու սոցիալական կարծրատիպերի փոփոխությունը, ամուր ու ընդգրկուն են տրանսամենինչյան կոմունիկացիաները։ «Պետք է լուրջ վերանայենք մեր երեխաների համար ցանկալի գրականության մասին մեր պատկերացումները»։

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանն ավելի կարճ է անդրադարձել նախագծին ու քննարկումներին։

«Արմեն Օհանյան հայաստանցու նման տաղանդավոր ու ազատախոհ հեղինակի հավանական ներկայությունը գրականության դպրոցական ծրագրում անչափելի կսկիծով տանողներ (տեսակ-տեսակ նավթալինապաշտներ, ֆեյսբուքյան իմաստակներ, գրականամերձ կանայք եւ այլք), մի քիչ կամաց ճողփեք կեղծ բարեպաշտության խոր ջրերում՝ կխեղդվեք»։

Նշենք, որ շատերն այս օրերին դժգոհում էին, որ դպրոցական առարկայական ծրագրում կարող են տեղ գտնել, օրինակ, ժամանակակից արձակագիր Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։ 

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ երիտասարդ գրողի պինդ գիր ու ապագայի լուսավոր հեռանկար պա­րա­գր­կող մի պատմվածքն ավելին արժե, քան ուզածդ դասականի հանկարծ հայտ­նա­բեր­ված միջին մակարդակի անտիպների մի հատորը: Ավելի ուշ նա եւս մեկ գրառմամբ պարզաբանել էր, որ իր հրապարակումը չի նշանակում, որ ամեն մի երիտասարդ գրողի գիր պինդ է ու ապագայի լուսավոր հեռանկար պարագրկող, եւ որ ուզածդ դասականի հանկարծ հայտնաբերված անտիպների հատորը միջին մակարդակի է։ Նիկողոսյանը որոշ ժամանակ անց եւս մեկ գրառում էր արել՝ նշելով, որ ամեն դեպքում գրականության նոր չափորոշիչների՝ այս տեսքով շրջանառության մեջ դնելուն, դեմ է։

Նախագծի մասին ավելի մանրամասն ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էր գրել: Նրա խոսքով՝ չափորոշիչների մասին հերթական անհեթեթությունը հասցրել են տարածել։ «Պարզվում է՝ ամոթ է եւ խայտառակություն, որ վեցից տասը տարեկան երեխան մարմնի մասերը իմանա, քանի որ սա, իհարկե, կհանգեցնի վաղ սեռականացման եւ այլասերման։ Կներեք իհարկե, վաղ սեռականացման ավելի շուտ կհանգեցնեն նման այսպես կոչված մասնագիտական վերլուծությունները, որոնք մարմնի հետ կապված ցանկացած գիտելիք ու հմտություն ընկալում են միայն սեռականության կոնտեքստում»։

Նա հավելել էր, որ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկայի 2012 թվականի չափորոշիչով արդեն իսկ գրված է եղել, որ երեխան պետք է կարողանա ներկայանալ, նկարագրել իր արտաքինը, զանազանի մարդկանց միջեւ գոյություն ունեցող տարիքային, սեռային տարբերությունները: Կարողանա ցույց տալ մարդու օրգանները։ Փոխնախարարը պատասխանել էր կենսաբանության առարկայի՝ առողջ ապրելակերպի թեմաների վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացը դպրոցներում արդեն քանի տարի է՝ դասավանդվում է, որի նպատակն է սովորողների մեջ ձեւավորել սեփական եւ այլոց առողջությունը որպես կարեւորագույն արժեք գնահատելու որակ եւ անվտանգ վարքագիծ: Դասընթացում ներառված են վերարտադրողական առողջության եւ սեռական դաստիարակության մասին թեմաներ։

Երեկ տեղեկացրել էինք, թե ինչ քննադատությունների է արժանացել նախագիծը, իսկ որպես պատասխան ԿԳՄՍՆ-ն առայժմ հիշեցնում է, որ ներկայացվածը դեռեւս նախագիծ է, եւ մասնագետներին կոչ անում ներկայացնել առաջարկներ։ 

Տպել
2414 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում