Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին. Աննա Հակոբյան

25/07/2020 schedule10:25

ՀՀ վարչապետի տիկին, Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է աշխարհի տարբեր քաղաքներում վերջին օրերին ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգումներին:

«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Դա արեցի, որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ:

Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվող Ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:

Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի`ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում:

Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին: Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը:

Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից:

Ռուսաստանում, Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայերակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին:

Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:

Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում:

Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը:

Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը:

Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար:

Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես:

Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն`իրենց որդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ Կանայք հանուն խաղաղության արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը:

Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում: Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեր պահանջի հետ»,-ասված է գրառման մեջ:

Տպել
1957 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին