Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման

Լուսանկարում՝ Արտակ Գեւորգյանը

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին դատապարտեց 2 տարի 6 ամիս ազատազրկման և 3 տարի ժամանակով զրկեց պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ ն179 հոդվածի 2 մասի (յուրացնելը կամ վատնելը), և 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշերով:

Գևորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքի ղեկավարի նկատմամբ ազատազրկում չի կիրառվելու: «Քանի որ 2015 թվականի հոկտեմբերին, ընդունվեց և նոյեմբերին ուժի մեջ մտավ համաներման ակտ, իսկ Գևորգյանին մեղսագրվող արարքները մինչև այդ համաներման ակտն էին իբր կատարվել, համաներման ակտով պատժի կրումից դատարանը ազատեց: 

Թողեց լրացուցիչ պատիժը, որը վերաբերում է պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելուն, որի իրավունքը ևս չկար»,-ասաց Հայրապետյանը:

Ըստ փաստաբանի, դատարանն ընդհանրապես պետք է նման որոշում չկայացներ. «Ընդհանրապես արդարացման դատավճիռ պետք է լիներ: Այս պահին ես չեմ կարող հասկանալ, թե դատարանը փաստական հիմք որպես ինչը կարող էր հաշվի առնել, երբ որ բոլոր փաստերը հերքվել էին: Երբ որ ՊԵԿ-ը հայտարարեց, թե միլիոնների վատնումներ կան, հետո դա արդեն չապացուցվեց և հերքվեց, մնաց ընդամենն այդ գործից մեկ դրվագ՝ վարորդին վերաբերող հատվածը: Համաձայն դրա, Արտեմ Մանուկյանը 2014-18թթ գրանցված է եղել որպես վարորդ, սակայն շաբաթը մեկ անգամ այլ աշխատանքի է գնացել:

Փորձագիտակն հաշվարկով ներկայացվեց, որ 5 տարում, 2018 թվականն էլ ներառյալ, 580.000 դրամ ավելի աշխատավարձ է վճարվել: Դրանով գործն ուղարկեցին դատարան: Հետո  փորձագետը դատարանում հայտարարեց, որ այլ հանգամանքներ են ի հայտ եկել, վարորդը նաև արտաժամյա աշխատանք է կատարել, ինչի դիմաց համայնքապետարանն օրենքով պարտավոր էր նրան վճարել, սակայն չի վճարել: Ստացվում է, որ վարորդը ոչ թե քիչ աշխատել շատ է վարձատրվել, այլ հակառակը՝ շատ աշխատել՝ քիչ է վարձատրվել»,-ընդգծեց նա:

Փաստաբանն ասաց, այլ մանրամասներ չի ուզում հիմա քննարկել, երբ վճիռը կստանա, կբողոքարկի: Սակայն մեկ շեշտադրում, այնուամենայնիվ ունի:

Դատարանն իրավունք չունի դադարեցնել ընտրված համայնքապետի լիազորությունը, եթե չկա կիրառված դատավճիռ: Սրանցից զատ, երբ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը միջորդել էր Շիրակի մարզպետին դադարեցնել Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի լիազորությունները, դատարանը գտել էր, որ պահանջն անօրինական է, և մերժել էր այն:

«Հիմա չգիտեմ ինչու, էսօր դատարանն ուրիշ դիրքորոշում հայտնեց: Դադրեցնել լիազորությունները: Այսինքն էն, ինչ-որ էս գործի նպատակն էր իմ կարծիքով: Բայց թյուր կարծիք չստեղծվի, Գևորգյանը շարունակում է պաշտոնավորումը»,-ասաց փաստաբանը:

Ըստ նրա, անգամ, եթե հաստատվեր չարաշահման փաստը, այդ պարագայում նույնիսկ, դա այն թիվը չէր, որի համար ազատազրկում պահանջվեր: Սա զուտ աշխատանքային իրավահարաբերություն է, իսկ օրենքն, ըստ Հայրապետյանի, արգելում է պետությանը քիթը խոթել նման հարաբերությունների մեջ:

«Եթե իրենց նպատակը գումարն էր, ապա 2 մլն դրամ Արտակ Գևորգյանը մինչև էս գործի դատարան ուղարկելը, դեպոզիտ գումար է  մուծել: Ասել եղբայր, եթե կհամարեք, որ հանցանք եմ գործել,  տարեք գումարը, եթե չէ՝ ետ տվեք:

Հիմա լավ, հաստատեցիք , որ 580.000 դրամի յուրացման հանցանք  է եղել, բա 1մլն 420.000 դրամն ո՞ւր է: Էդ էլ էն վերցրել պետությանն ապօրինի: 3-4 անգամ ավել գումար է մուծել, որ չմտածեն գումարի կռիվ է: Մուծված գումարն ամբողջությամբ տարել են»,-տեղեկացրեց փաստաբանը:

Նաև մեկ խնդրի անդրադարձավ: Ասաց,արդեն 2-րդ տարին է Անի խոշորացված համայնքի համայքնապետարանի դուռը փակ է, մի խումբ ակտիվիստներ, որոնք պահանջում են համայքնի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժրականը, թույլ չեն տալիս ներս մտնել: Սրանով հանդերձ որևէ իրապահ ոչ մի անգամ չի մոտեցել, ստեղծված իրավիճկաը հարթելու քայլ չի արել:

Համայնքապետը ստիպված աշխատանքները կազմակերպում է հեռավար տարբերակով:

«Հիմա, եթե էս մթնոլորտում քրեական գործ է քննվում, ինձ համար սա վստահելի գործընթաց չէ, շարժառիթները վստահելի չեն»,-նշեց Գևորգյանի փաստաբանը:

Տպել
3671 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են