Ուղեւորափոխադրող ընկերությունները հարկվում են նաեւ չաշխատած ամիսների համար.բողոքողներին ՊԵԿ-ը հորդորում է դիմել ԱԺ

Երեւանում կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող մասնավոր կազմակերպություններից մեկը, որը սպասարկում է միկրոավտոբուսային երկու երթուղի, Հայաստանում արտակարգ իրավիճակով պայմանավորված 1.5 ամիս գործունեությունը դադարեցնելու, ապա նաեւ նվազ ուղեւորահոսքի պատճառով հայտնվել է ֆինանսական խնդիրների առաջ:

Օրերս էլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է գրություն, որով պարտավորեցվել է կուտակված պարտքերի հետ միասին վճարել նաեւ չաշխատած 1.5 ամսվա հարկերը: Կազմակերպությունը, որի անունը չենք նշում տնօրինության խնդրանքով, չաշխատած ժամանակահատվածի համար պետք է մոտ 2 միլիոն դրամ հարկ վճարի:

Ինչպես հայտնի է, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչեւ այժմ, իսկ ապրիլի 1-ց մինչեւ մայիսի 18-ը դադարեցված էր հանրային տրանսպորտի աշխատանքը: Մայրաքաղաքում հարկադիր պարապուրդի էին մատնված առնվազն 900 վարորդ:

Աշխատանքը վերսկսվելուց հետո էլ տրանսպորտը գործում է զգալիորեն թերբեռնված ու պակաս եկամտաբեր: Վերոնշյալ ընկերության փոխտնօրեն Արշակ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ սույն թվականի մարտից, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանգնել են ֆինանսական ճգնաժամի առաջ՝ աշխատել վնասով: Ըստ նրա, իրականացվել է, մեղմ ասած նվազ ուղեւորափոխադրում՝ երթուղայիններում զբաղեցված է եղել ընդամենը մեկ-երկու նստատեղ: Մարտին կարելի է ասել գրեթե հասույթ չեն ունեցել, հետո ընդհանրապես չեն աշխատել, հիմա էլ, քանի որ չի թույլատրվում կանգնած ուղեւոր տեղափոխել, վնասով են աշխատում:

Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում վարորդն այսպես կոչված օրվա պլանը չի վճարել: «Իհարկե՝ ոչ: Չաշխատած ժամանակահատվածի համար մենք ինչպե՞ս կարող ենք մեզ թույլ տալ վարորդներից գումար պահանջել: Մի շաբաթ առաջ գազն էլ 20 դրամով թանկացավ, հիմա ամեն մի մեքենայի համար օրը մոտ 1200 դրամի տարբերություն է տալիս: Այդ բեռը մեզ վրա ենք վերցրել, հարկվող գումարը 1000 դրամ պակաս ենք վերցնում իրենցից»,- ասաց փոխտնօրենը: Այժմ էլ, ըստ նրա, նախկին պլանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Վարորդներից ընկերությունը պահանջում է նախկինում վճարած գումարի ընդամենը 30 տոկոսը, այսինքն մոտ 5 հազար դրամ:

«Օր օրի մեր պետական պարտքն ավելանում է, բայց դա չէ մեր բողոքը: Դիմել էինք ՊԵԿ, որ գոնե այդ չաշխատած ժամանակահատվածի հարկերը չպահանջեին, սակայն նամակով պատասխանեցին, որ պարտավոր ենք վճարել: Նույնիսկ չեն ասել, թե կդիարկվի մեր խնդիրը կամ կքննարկվի»,- ասաց Արշակ Խաչատրյանը:

 

Վերջինս նաեւ հայտնեց, թե ինչն է պատճառ դարձել չաշխատած ամիսների համար հարկեր պահանջելու: Խաչատրյանը նշեց, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2020 թվականի ապրիլ ամսի համար սահմանված արտոնագիրը ստանալու համար մարտի 31-ին հարկային մարմին են ներկայացրել գործունեություն իրականացնելու հայտարարություն, եւ նույն օրը ժամեր անց, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրահանգով դադարեցվել է Հայաստանում տրանսպորտային գործունեությունը: Այսպիսով, չունենալով հայտարարությունը հետ կանչելու հնարավորություն, կազմակերպության վրա այն որպես հարկային բեռ է նստել:

Կառավարության ապրիլի 16-ի որոշման համաձայն՝ ընդլայնվել էր սոցիալական աջակցության 8-րդ միջոցառման շրջանակը, որում ներգրավվել էին նաեւ վարորդները: Միջոցառման շահառու էին ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ) գործունեության մեջ ներգրավված քաղաքացիներն ու անհատ ձեռնարկատերերը:

Արշակ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե օգտվե՞լ են Կառավարության ընձեռած հնարավորությունից: «Որպես տուժող ոլորտի աշխատողներ կազմակերպության բոլոր աշխատողները ստացել են 68 հազարական դրամ աջակցություն: Կազմակերպությունն էլ կարող էր դիմել, բայց չենք դիմել, պետությունից որեւէ աջակցություն չեն ստացել, որովհետեւ  իմաստ չուներ: Եթե վաղը չեմ կարողանալու հարկը վճարեմ, դիմեմ այդ գումարը վերցնեմ ինչ անեմ»,- ասաց նա:

Չնայած բոլորին քաջ հայտնի է, որ երկրում արտակարգ դրություն մտցնելուց հետո, մինչեւ մայիսի 18-ը Հայաստանում հանրային տրանսպորտը չի շահագործվել, միեւնույնն է հարկերի խնդրին որեւէ արձագանք չի եղել պետական ատյաններում: Ֆինանսական նման իրավիճակում հայտնվել է ոչ միայն մեզ դիմող կազմակերպությունը, այլեւ ուղեւորափոխադրում իրականացնող մի շարք այլ ընկերություններ եւս: Որոշ ժամանակ առաջ կրկին խնդրի մասին բարձրաձայնվել էր, սակայն դեռեւս արձագանք չի եղել: Նույն այս իրավիճակի առաջ էին կանգնել նաեւ հանրային տրանսպորտը սպասարկող այլ մասնավոր ընկերություններ, նրանք հրապարակավ բողոքում էին, թե ինչու պիտի վճարեն չաշխատած ամիսների համար, պահանջում էին հարցին լուծում, սակայն առայժմ ոչինչ չի փոխվել: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ եթե անձը հայտարարություն է գրել, կապ չունի՝ աշխատել է, թե ոչ, պետք է հարկվի: «ՊԵԿ -ը չի կարող, իրավունք չունի անհատական մոտեցում ցուցաբերել: Եվ ասել, թե տվյալ մարդն ընդամենը 1 օր կամ 5 ժամ առաջ է հայտարարություն տվել, եկեք չհարկենք նրան, չի լինի»,- անդրադառնալով այսօր բողոքող ընկերության օրինակին՝ ասաց նա: Լուսինե Մկրտչյանը նշեց, որ այս պահին չկա այլ կարգավորում. բոլոր նրանք, ովքեր գրել են հայտարարություն, ՊԵԿ -ն ուղղակի պարտավոր է ծանուցել եւ հարկել:

Մեր դիտարկմանը, թե այս խնդիրը միայն մեկ կազմակերպության դեպքում չէ, այլ բազմաթիվ, Լուսինե Մկրտչյանն ասաց. «Եթե ԱԺ-ն նման որոշում կայացնի, որ այն անձինք, ովքեր հայտարարություն են գրել, բայց իրավիճակով պայմանավորված չեն կարողացել աշխատել, նրանք չպետք է հարկվեն, մենք չենք հարկի: Ներկա պահին չկա նման կարգավորում, իսկ ՊԵԿ -ը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, մենք պարզապես իրազեկում ենք մարդկանց, որ ունեն վճարելու հարկեր»:

Անդրադառնալով մեր հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում ՊԵԿ-ը նման նախաձեռնությամբ հանդես գա, որով կառաջարկի վերը նշված խնդրով պայմանավորված չեղյալ համարել չաշխատած ամսիներին հարկերի պարտադրումը, Մկրտչյանն ասաց. «Մենք ամենամեծ ցանկության դեպքում էլ իրավունք չունենք միջամտել նման քաղաքականության մշակմանը: ՊԵԿ-ը միայն կիրառող մարմին է»:

Տպել
4913 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը