Նորաձեւության տներն առաջարկում են «վարակասպան» ջինսեր

Դեռ մարտ ամսից աշխարհում կորոնավիրուսի փաստի հետ սկսել են հաշվի նստել նորաձեւության առաջատար ընկերությունները: Նրանք ոչ միայն առաջարկում են զգեստների հետ ներդաշնակ ինքնատիպ դիմակներ, այլեւ փորձում են հագուստը դարձնել իրենց հաճախորդների համար անվտանգ, վարակի տարածումը կանխարգելող: Ամիսների հետազոտական աշխատանքի եւ փորձարկումների փուլն ավարտվել է, եւ ահա հոկտեմբերի մեկին շուկա դուրս կբերվեն «վարակահաղթ» Viroblock տեխնոլոգիայով պատրաստված առաջին հավաքածուները. հայտարարում է նորաձեւության առաջատար ընկերություններից Warp + Weft եւ DL196-ը:

Viroblock NPJ03 տեխնոլոգիան պատկանում է HeiQ ընկերությանը. տեքստիլի ասպարեզում նորարարություններով հայտնի այս շվեյցարական ընկերությունն է մշակել ջինսի արտադրության մանրէազերծ մակերես ապահովող տեխնոլոգիան արծաթե մանրաթելերով:

Նոր կորոնավիրուսն աշխարհի ռիթմը հեղաշրջել է արդեն վեց ամիս, եւ դրանից ազատվելու համար անդադար կատարվում են հետազոտություններ: Գիտնականները վարակի մասին երբեմն իրարամերժ հայտարարություններ են անում, սակայն ընդհանուր առմամբ համակարծիք են, որ վարակը փոխանցվում է առավելապես օդակաթիլային տարբերակով եւ ավելի քիչ՝ մակերեւույթներից: Հիմա, ինչպես ցույց են տալիս լաբորատոր հետազոտությունները, այս նոր Viroblock տեխնոլոգիան չեզոքացնում է մակերեսներից վարակի փոխանցման վտանգը 99,99%-ով:

Համաշխարհային Warp + Weft- ը եւ DL1961 ապրանքանիշը, HeiQ-ի Viroblock NPJ03 տեխնոլոգիայով առաջին արտադրանքն արդեն պատրաստել է: Առայժմ կարելի է հագնել «վարակահաղթ» բաճկոններ ու տաբատներ, սակայն նախատեսվում է կարել նաեւ տնային-կենցաղային գործվածքներ: Կարելի է դնել նաեւ HeiQ Viroblock տեխնոլոգիայով պատրաստված դիմակներ, որ Շվեյցարիայում ճանաչվել են՝ որպես բժշկական դիմակներ, այսինքն՝ կանխում են վարակի փոխանցումը գրեթե 100 տոկոսով: Միեւնույն ժամանակ, ըստ Beta Analytics թեստավորման լաբորատորիայի տվյալների, այս տեքստիլ արտադրանքը լիովին համապատասխանում է Եվրամիության ISO / IEC 17025 հագուստի չափանիշներին:

Մասնագետների խոսքով՝ այս հագուստի պատրաստման ընթացքում ավելացվում է վարակասպան հեղուկ, որը թույլ չի տալիս, որ «իր տարածքում» հայտնված վիրուսները ողջ մնան: «Քանի որ անվտանգությունը հիմա մեր սպառողների առաջին մտավախությունն է, մենք ուզում ենք այնպես անել, որ նրանք հանգիստ լինեն: Մեր ջինսերը նախատեսված են, որ լավ տեսք ունենաք եւ Ձեզ լավ զգաք»,- նշել է Warp + Weft-ի գործադիր տնօրեն Սառա Ահմեդը, սակայն ջինսերի հաղթական կարողությունն անսպառ չէ. պահպանվում է մինչեւ մոտ 30 լվացք:

Vogue ամսագրի հետ զրույցում HeiQ-ի ավագ շուկայագետ Հոյ Քուան Լամն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակը հագուստի աշխարհում բեկում է բերել. հիմա մարդիկ ավելի գնահատում են ֆունկցիոնալությունը՝ գիտակցելով, թե որքան կարեւոր է ունենալ թեկուզ քիչ, բայց լավ հագուստ: «Եթե կա հագուստ, որը հովացնող է, ջրակայուն եւ հակավիրուսային միաժամանակ, միգուցե գերադասեք հինգ բաճկոնի փոխարեն գնել մեկը, բայց՝ ա՛յս մեկը»: Այն, ի դեպ, կարող է արժենալ շուրջ 2500 եվրո:

«Վարակասպան» տեխնոլոգիայով արտադրանք առաջարկելու մասին է հայտարարել նաեւ առցանց խանութների Diesel ցանցը շվեդական Polygiene ֆիրմայի հետ համատեղ: Այնուամենայնիվ, այդ առաջարկը վերաբերելու է միայն SS21 հավաքածուի որոշ կտորների:

Այսպիսով՝ քանի դեռ համավարակը շարունակվում է, նորարար մասնագետները շարունակում են լուծել իրենց ոլորտների հին խնդիրները կորոնավիրուսի առաջադրած նոր տվյալներով: Արդեն կան թարգմանիչ դիմակներ, որ ոչ միայն մարդու քիթն ու բերանն են պաշտպանում վարակից, այլեւ կարող են զրուցակցի համար թարգմանել նրա խոսքը: Կասկածամիտ-զգուշավորների համար կա ակնոց, որ ցույց է տալիս դիմացինի մարմնի ջերմաստիճանը: «Վարակասպան» գործվածքներն էլ հերթականն են այս նորարարությունների շղթայում: 

Տպել
2424 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին