Երևան
5 °C
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հուլիսի 29-ին տեղի ունեցավ Ռուսաստանում ապրող եւ ստեղծագործող մի խումբ հայ արվեստագետների հանդիպումը, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին վերջին շրջանում Մոսկվայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների եւ դրանց արձագանքի համատեքստում: Մշակույթը այն ուժն է, որը պետք է խաղաղ երկխոսության կոչ անի հանրությանը՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից. համոզմունք հայտնեցին հավաքվածները:
Հանդիպմանը ներկա էին ռոժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսերներ Տիգրան Մանասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, դերասան Կարեն Անդրեասյանը, Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը, գրող-հրապարակախոս Ռոբերտ Բաբլոյանը, Մարկ Արենը եւ այլք: Այսպիսով՝ ստեղծվող «Հայ-ռուսական մշակութային կամուրջ» հարթակի նախաձեռնությունը հայտնի նկարիչ Աշոտ Թադեւոսյանինն է:
«Գաղափարը վաղուց կար, սակայն գործուն քայլերի համար խթան հանդիսացան վերջին շրջանի իրադարձությունները, որնք տեղի ունեցան Մոսկվայում: Ես կուզենայի, որ այդ կամուջը ունենար ավելի լայն ընդգրկում՝ համախմբելով ոչ միայն, օրինակ, նկարիչներին, այլ նաեւ մշակույթի մյուս թեւերի գործիչներին: Մենք պլանավորում ենք կազմակերպել կինոդիտումներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, տարատեսակ լսումներ եւ քննարկումներ: Այսօրվա շնորհանդեսով մենք առաջին քայլը արեցինք դեպի այդ նպատակի իրականացումը: Պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են այն մտավորականները, նաեւ երիտասարդ սերնդի մտավորականները, որոնք կարող են հարկ եղած պարագայում իրենց ձայնը բարձրացնել եւ ազդեցություն ունենալ ինչ-ինչ խնդիրների լուծման հարցում»,- բացման իր խոսքում նշեց Աշոտ Թադեւոսյանը:
Հանդիպմանը ներկա էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, որը, կարեւորելով մշակույթի դերը հանրային դիվանագիտության մեջ, հույս հայտնեց, որ նախաձեռնությունը շարունական բնույթ կունենա, կներգրավի ռուսահայ համայնքի ողջ պոտենցիալը եւ կունենա կառուցողական նշանակություն:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն էլ իր հերթին ընդգծեց, որ հարթակի օգնությամբ փորձ է արվելու հասնել մշակութային երկխոսության, ինչը կարտահայտի արվեստի գործիչների վերաբերմունքը ընդանուր առմամբ այս կամ այն իրադարձության նկատմամաբ, լինի դա քաղաքական, հասարարական, թե մշակութային բնույթի, սակայն դա չի նշանակում, որ մշակույթը քաղաքականացնելու նպատակ կա:
«Ես կարծում եմ, որ այսօր հասարակական տրամադրաությունների վրա ազդելու ամենահզոր գործիքը սոցիալական հարթակներն են, եւ եթե մեզնից՝ մշակույթի գործիչներից յուրաքանչյուրը, լավ պատկերացնելով հայկական մշակույթի նշանակությունն ու կշիռը եւ դրա ազդեցությունը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում, սկսի բարձրաձայնել, հրապարակել ու տարածել այսպիսի հարթակների կաեւորության մասին՝ չտրվելով ավելորդ պրովոկացիոն գործունեության, ապա դա կլինի ավելի հզոր պատասխան այն ամենին, ինչ տեղի է ունենում եւ կունենա առավել գործուն նշանակություն: Ես վստահեցնում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում կա մշակութային էլիտայի այն շերտը, որի ձայնը կարող է լսելի եւ նշանակալի դառնալ, բայց պետք է նշեմ, որ, ցավոք, այդ էլիտայի մեծ մասը այնքան էլ ակտիվ չէ հանրային հարթակներոմ, քանի որ իրական մտավորականները միշտ նախընտրում են ստվերում մնալ, եւ ստացվում է, որ սոցիալական հարթակներում այսօր ավելի բարձր է ոչ կառուցողական կոչերով հանդես եկողների ձայնը: Կարծում եմ, որ մտավորականությունը պետք է արտահայտի դիրքորոշում, քանի որ հատկապես հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների համատեքստում մշակույթը ունի համախմբման ամենամեծ ուժը»,- ընդգծեց Վլադիմիր Գաբբեն:
Վլադիմիր Գաբբեն ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց նաեւ, որ աշնանը դեսպանությանը կից մշակութային կենտրոնը պատրաստվում է անցկացնել խոշոր մասշտաբի մշակութային ֆորում, որտեղ հրավիրված կլինեն մեծ թվով հայ եւ ռուս արվեստագետներ, մտավորականներ, բժիշկներ, լրագրողներ, գիտնականներ, որոնք իրենց ներկայությամբ եւ վերաբերմունքով կընդգծեն մշակույթի առանձնահատուկ նշանակությունը հայ-ռուսական պատմական կապերի համատեքստում:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
ԱԺ պատգամավորը կգործուղվի Նյու Յորք. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել
Շունը մարդու բարեկամը չէ՞ այլևս. թափառող կենդանիների ահագնացող խնդիրն ու դրա հետևանքները. ինչ է առաջարկվում
Ֆրանսիան ողջունում է պահվող անձանց ազատ արձակելու և հարաբերությունները կարգավորելու ՀՀ-ի ու Ադրբեջանի հայտարարությունը
Ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի՝ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ
Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանը իր և եղբոր անունից շնորհակալություն է հայտնել
Հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը
Կոլումբիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Հունաստանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին. Միրզոյանը հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
20 ոստիկան Իտալիայում վերապատրաստում կանցնի. ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Վիտտորիո Պիսանիի հետ
Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է
Ալիևը փորձում է 2024-ի համար իրեն որոշակիորեն ազատել հերթական ընտրությանը տանող նախընտրական բեռից. Հակոբ Բադալյան
2024-ին կապիտալ ծախսերը 2018-ի համեմատ կաճեն 300 տոկոսով. վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. հաշվետվությունը
Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին
Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը սադրանք է. Էրդողան
ԼՂ-ից բռնի տեղահանվածը որ դեպքերում և ուր կարող է դիմել մայրության, նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար
Առաջիկա շաբաթ օրերը Երևանի անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքային կլինեն. կսպասարկվեն ԼՂ-ից տեղահանված անձինք
Լեոնիդ Ագուտինը շտապ հոսպիտալացվել է
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Էկոնոմիկայի նախարարությունը, ՍԱՏՄ-ն ու Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է
Արցախը լուծարեցին, հիմա էլ ՀՀ-ն են ուզում վարի տալ, Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող լինել. Սուքիասյան
Միրզոյանն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու համատեղ հայտարարությանը
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Արագյուղն ու Քարաշամբը իրար կապող ճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանված 5351 անձ արդեն աշխատանքի է տեղավորվել. տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ
Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել
Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել
Սպասում եմ՝ լսեմ ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը լուսանկար է հրապարակել
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունելի են. Ավստրիայի ԱԳՆ
Հայաստանը կկիսվի իր դրական փորձով. քննարկում ԱԳՆ-ում՝ Ժնևում կայանալիք Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործած գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը, ով ունակ է կրել զենք, տիրապետի դրան և կարողանա հեշտ հասանելիություն ունենալ․ Արշակյան
Դրանից օգուտ չկա. Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումները
Հրազդանում շների սպանդի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ. կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում
Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին
© 2023 Հայկական ժամանակ