Դատավորների ընդհանուր ժողովը որոշել է այսօրվա նիստն անցկացնել դռնփակ. ներկա է 180 դատավոր

Մարզահամերգային համալիրում այս պահին ընթանում է ՀՀ դատավորների ընդհանուր, ամենամյա ժողովը: Այն պետք է կայանար դեռ մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ նիստն իրավազոր է, ներկա է 180 դատավոր: Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժետ է 119 դատավորի ներկայություն, իսկ ՀՀ-ում այս պահին փաստացի պաշտոնավարում է 233 դատավոր:

Խաչատրյանի խոսքով՝ դատավորների ընդհանուր ժողովը որոշում է կայացրել այսօրվա նիստը դռնփակ անցկացնելու մասին:

Նիստի օրակարգը բավականին հագեցած է. քննարկվելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության հարցերը:

Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:

ԲԴԽ թափուր տեղի համար թեկնածություն են ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի երեք դատավորներ՝ Սուրեն Անտոնյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածություն են ներկայացրել Աշխեն Ղարսլյանը, Արսեն Թավադյանը, Անահիտ Մանասյանը: 

Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ են առաջադրվել Գաբրիել Պետրոսյանը, Հասմիկ Հարությունյանը, Արտաշես Խալաթյանը, Աշխեն Ղարսլյանը:

Բոլոր թեկնածուների ընտրությունը արվելու է փակ, գաղտնի քվեարկությամբ, ինչից հետո դատավորների ընդհանուր ժողովը արդյունքների մասին կհայտարարի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3438 դիտում

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը