ՔԾ-ն առաջին անգամ անցկացրել է կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողների ֆիզ. պատրաստվածության քննություն

Այսօր՝ հուլիսի 31-ին, Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ «Ալաշկերտ» մարզադաշտում առաջին անգամ անցկացվել են  հատուկ նշանակության բաժնի ծառայողների քննություններ:

ՔԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի հրամանով կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության պատշաճ մակարդակը ստուգելու և այն բարելավելու նկատառումներով պայմանավորված այսուհետ յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ անցկացվելու են քննություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը: 

 

Ծառայողներն առաջադրված վարժանքներում՝ ձգում պտտաձողի վրա, հատակից հրում, ծանրաձողի հրում, զուգափայտերի վրա հրում, յուրաքանչյուր ձեռքով 16 կգ ծանրաքարի հրում, վազք 100 մետր (վայրկյանում) և 1000 մետր (րոպեում), ձեռնամարտ, ատրճանակի և ինքնաձիգի քանդում-հավաքում, աչքի են ընկել ընկան իրենց արհեստավարժությամբ և պատրաստվածության բավարար մակարդակով՝ շնորհիվ հատուկ նշանակության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ, Հայաստանի ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան Կարեն Աղաջանյանի հետևողական և խստապահանջ աշխատանքների: 

Հատուկ նշանակության բաժինը  մոտ ժամանակներս համալրվելու է նորագույն անհատական պաշտպանության և հատուկ միջոցներով ծառայողների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, արտահայտելով իր գոհունակությունը մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ, հույս է հայտնել, որ հետայսու յուրաքանչյուր ծառայող ավելի անձնվիրաբար կկատարի իր ծառայողական պարտականությունները՝ ըմբռնելով, որ հատուկ նշանակության բաժինը մշտապես պետք է պահպանի էլիտար ստորաբաժանման համբավը:

Դրանում պետք է ընդգրկված լինեն բացառապես արժանի և իրենց գործին նվիրյալ ծառայողներ՝ գիտակցելով, որ իրենց առջև դրված են համակարգի առանցքային գործառույթները՝ արագ արձագանքումը քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս, աջակցումը հիմնարկների պահպանությանը և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց փոխադրումների իրականացմանը: Իսկ այդ գործառույթները պահանջում են մշտապես լինել ֆիզիկական և հոգեբանական բարձր աստիճանի պատրաստականության վիճակում:

Ըստ ՔԾ տեղեկատվության, համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարևորելով արդի մարտահրավերներին և պահանջներին համահունչ գործելու հրամայականը՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողների թվաքանակն ավելացվել է գրեթե երկուսուկես անգամ, ընդ որում,  բոլոր համալրումները կատարվել են սպորտի և մարտաձևերի ասպարեզում որոշակի հաջողություններ գրանցած ու փորձառություն ունեցող անձանցով:

Քրեակատարողական ծառայության կողմից մշակվել և հաստատվել են նաև ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության պարապմունքների և քննությունների անցկացման բոլորովին նոր կարգ և նորմատիվային պահանջներ՝ ապահովելու նրանց առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացումը:

Տպել
1711 դիտում

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան