Երևան
6 °C
Ես հրետակոծության առաջին օրվանից Տավուշի մարզում եմ եղել։ Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում։ ՀԺ-ի հետ զրույցում պատմեց ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Նշենք, որ հուլիսի 12-ից սահմանի Տավուշի հատվածում հրահրած սադրանքից եւ պատասխան հարվածից հետո, ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ինչի հետեւանքով շուրջ 1 տասնյակ տներ վնասվել են։ Ստեղծվել է գույքագրման եւ գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 29-ին իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործուղել է Տավուշի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու եւ խնդիրներին տեղում ծանոթանալու համար։
ՀԺ-ն Ռոբերտ Ղուկասյանի հետ զրուցել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ներկա վիճակի եւ զարգացման մասին։
- Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում։
- Այս պահին իհարկե՛, ամեն ինչ շատ լավ է, քան օրեր առաջ, որովհետեւ հարաբերական անդորր է, գրեթե բոլորը վերադարձել են իրենց տները, փորձում են շարունակել իրենց առօրյան։ Ավերածությունների վերականգնման հետ կապված ակտիվ փուլում ենք, ամեն ինչ վերականգնվում է։ Աշխատանքները շատ մեծ տեմպով առաջ են գնում։ Շատ կարեւոր է մարդկանց բարոյահոգեբանական կողմը, որը, ի զարմանս ինձ, հենց առաջին օրվանից էլ շատ բարձր է եւ դրական։ Մյուս կողմից մտածում ենք նաեւ Բերդի տարածաշրջանի հետագա զարգացման մասին։ Մշակում ենք հայեցակարգը, ռազմավարությունը, թե ինչպես պիտի զարգանա Բերդը։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն այս պահին գնահատում եմ շատ դրական։
-Վնասները մե՞ծ են:
- Պատճառված վնասի չափի մեծությունը գալիս է նաեւ նրանից, որ բավականին մեծ թվով տներ շատ վատ վիճակում են։ Այսինքն՝ մի փոքրիկ խնդիրը մեծանում է, որովհետեւ շատ հին տներ են կամ անցյալում վնասված հատվածներ ունեն, ինչը բարդացնում է խնդիրը։ Այս առումով սա նաեւ լավ հնարավորություն է, որպեսզի այդ խնդիրները վերացնենք։ Ծավալների առումով, կարծում եմ, Չինարին եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը շատ ավելի լավ վիճակում են, քան Այգեպարը։ Հենց դա է պատճառը, որ հիմնական աշխատանքները կատարվում են Այգեպարում։
- Վարչապետը նախորդ շաբաթ հայտարարեց, որ սա սովորական վերականգնում չէ, բոլորովին նոր միջավայր է ձեւավորվում։ Կմանրամասնե՞ք, թե ինչ տեսակի փոփոխությունների մասին է խոսքը։
- Այդ միջավայրը նախ եւ առաջ բարոյահոգեբանական միջավայրն է։ Նույնիսկ հրետակոծության հենց հաջորդ օրը մարդիկ գիտեին, որ պետությունն իրենց կողքին է, ամբողջ Հայաստանն է իրենց կողքին, եւ դա ոչ միայն խոսքով է, այլեւ գործով՝ մարդիկ գալիս, չափագրում են, շինարարություն է գնում։ Մենք յուրաքանչյուր բնակավայրի համար մտածում ենք, թե ինչպես պետք է զարգանա։ Ընդհանուր կոնցեպցիան էլ է փոխվում՝ սկսած փողոցներից, տանիքներից։ Չափազանց կարեւոր է, որ մենք սահմանին ունենանք ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ բնակավայրեր։ Սա նաեւ ունի շատ կարեւոր այլ նշանակություն, որ մարդիկ, ովքեր այդտեղ ապրում են, իմանան՝ իրենց մասին ավելի շատ են մտածում, քան այլ բնակավայրերի։ Շատ կարեւոր է հատկապես սահմանին, երբ բնակիչը գիտի, որ իրենց միշտ հատուկ ուշադրությամբ է նայում պետությունը։ Պետություն ասելով՝ ես նաեւ նկատի ունեմ մեր ժողովուրդը, դա իրականությունն է, ամբողջ հայ ազգը այս պահին կենտրոնացած է հենց այս բնակավայրերի վրա։ Հիմա կատարվում են նախագծային, նախահաշվարկային աշխատանքներ՝ երկարաժամկետ զարգացման ուղղությամբ, ամբողջ Բերդ խոշորացված համայնքին է վերաբերում:
- Տնտեսական առումով էական վնասներ հասցվե՞լ են մարզին։ Ի՞նչ իրավիճակ է գյուղատնտեսության առումով։
- Չեմ կարծում, որ այնպիսի վնասներ կան, որոնք կարող ենք գնահատել որպես էական։ Բնականաբար, որոշ ջերմոցային տնտեսություններ (պոլիէթիլենից ծածկված)՝ վնասվել են, բայց դրանք չնչին են։ Իհարկե՛, չմոռանալով, որ մի քանի օր մարդիկ, իրավիճակով պայմանավորված՝ գյուղատնտեսությամբ չեն զբաղվել, միեւնույն է, վնասները մեծ չեն եղել։
- Որո՞նք են սահմանամերձ համայնքներում արձանագրված մյուս հիմնական խնդիրները։
- Համար մեկ խնդիրը խմելու ջրի խնդիրն է՝ բոլոր բնակավայրերում։ Այստեղ դա մեծագույն խնդիրներից մեկն է եւ կարծում եմ, որ գլխավոր ուժերը պետք է կենտրոնացնել այս ուղղությամբ։ Երկրորդը՝ Բերդ համայնքն իր սահմանամերձ բնակավայրերով հանդերձ կտրված է։ Այսինքն՝ չի անցնում ինչ-որ մարզերի միջով կամ այդ խաչմերուկում չի գտնվում։ Դա բերում է նաեւ մնացած բոլոր հետեւանքներին։
- Վարչապետը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը սկսվում է սահմանապահ գյուղերից եւ այդտեղ պետք է հնարավորությունները զարգացնել։ Որպես վարչապետի խորհրդական ունե՞ք արդեն գաղափարներ այդ հնարավորությունները զարգացնելու վերաբերյալ։
- Դա նոր հանձնարարական է եւ հենց հիմա մենք զբաղվում ենք այդ հարցով՝ գտնելու այն ուժեղ կողմը, որը կդառնա շարժիչ։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ առաջնայինը մարդկանց աշխատասիրությունն է, որն ակնհայտ է։ Ես միշտ ցանկացած խնդիր վերլուծելու համար առկա իրավիճակն եմ փորձում հասկանալ եւ մարդկանց մտածելակերպը։ Ես ռմբակոծության առաջին օրվանից այստեղ եմ եղել՝ արկը երկնքում մարդիկ զվարճալի պատմություններ էին հորինում։ Սա շատ կարեւոր բնավորություն է, որը յուրահատուկ է հենց այս տարածաշրջանի մարդկանց։ Այստեղ չափազանց կարեւոր է գյուղատնտեսության վրա շեշտը դնելը։ Մեծ պոտենցիալ ունեն թզենու այգիների հիմնումը, ակնհայտ է, որ դա նաեւ գյուղատնտեսության առումով այցեքարտն է համայնքի, նաեւ խաղողը այստեղ շատ տարածված է։
Ինչ վերաբերում է սոցիալական ընդհանուր միջավայրի ստեղծմանը՝ բավականին հետաքրքիր բան ենք նկատել, այստեղ մարդիկ շատ հաճախ հրաժարվում են պարենի տեսքով օգնություններից, շատ դեպքերում վատ են զգում դրանից։ Ասում են՝ մենք կարող ենք մեկս մյուսի մասին հոգ տանել։ Իրականում շատ ուրախացա, երբ դա նկատեցի։ Մարդիկ դուրս են գալիս այդ հոգեբանական վիճակից եւ ավելի շատ ուզում են ունենալ այնպիսի միջավայր, որ իրենց ստեղծագործ միտքն իրացնեն։
- Տեսնելով սահմանամերձ համայնքների վիճակը, ի՞նչ եք կարծում, մինչեւ հեղափոխությունը այդտեղ լուրջ աշխատանքներ կատարվե՞լ են։
- Ասել, որ ընդհանրապես ոչ մի բան չի արվել՝ բնականաբար այդպես չէ. ինչ-որ բաներ արվել են։ Բայց նաեւ այլ բան պիտի ասեմ՝ կան բազմաթիվ հարցեր, որոնց վրա ակնհայտ է, որ Սովետական Միությունից հետո ուշադրություն չեն դարձրել։ Նույն ապաստարանների խնդիրը, խմելու ջրի խնդիրը։ Գյուղեր կան, որ ընդհանրապես ոչինչ չի արվել։ Ինչքան էլ մարդը սիրի հողը՝ պիտի պարտադիր 24 ժամ խմելու ջուր ունենա։ Սրանից է մեծապես կախված սոցիալ-տնտեսական վիճակը։ Մարդը պիտի խոհանոց ունենա, սանհանգույց։ Այդ ուղղությամբ շատ չնչին բաներ են արվել՝ յոլա գնալու տրամաբանությամբ։ Այս խնդիրներն արդեն բարձրաձայնվել են վարչապետի մոտ եւ դրանք արդեն գտնում են իրենց լուծումները։
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
© 2024 Հայկական ժամանակ