2020-ին ՀՀ 10 մարզերում նախատեսված է իրականացնել շուրջ 251.6 կմ երկարությամբ ճանապարհատվածների հիմնանորոգման աշխատանքներ

31/07/2020 schedule22:32

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով` 2020 թվականին ՀՀ 10 մարզերում նախատեսված է իրականացնել շուրջ 251.6 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական‚ հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհահատվածների (այդ թվում՝ մոտ 111 կմ միջպետական‚ 96 կմ հանրապետական և 44 կմ տեղական նշանակության ճանապարհահատվածներ) եւ 3 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխանեց հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարությունից նշել են, որ 2020թ. հուլիսի 29-ի դրությամբ` հայտարարվել է 56 ճանապարհահատվածների (251.6 կմ ընդհանուր երկարությամբ) եւ 3 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ: 45 ճանապարհահատվածների (232.2 կմ ընդհանուր երկարությամբ) եւ 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար կնքվել են պայմանագրեր‚ եւ շինարարական աշխատանքները մեկնարկել են։ 1 ճանապարհահատվածի եւ 1 տրանսպորտային օբյեկտի մասով մրցույթը չի կայացել, իսկ մյուս ճանապարհահատվածների հիմնանորոգման պայմանագրերը կնքման փուլում են: 

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով 2020 թվականին նախատեսվում է իրականացնել նաև շուրջ 109.9 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներ:

Նախարարությունից նաեւ հայտնել են, որ կորոնավիրուսը որոշակի ազդեցություն է ունեցել ճանապարհաշինական աշխատանքների վրա։

Նշենք, որ այստեղ ներառված չէ պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։

Նախարարությունից նաեւ հայտնել են, որ կորոնավիրուսը որոշակի ազդեցություն է ունեցել ճանապարհաշինական աշխատանքների վրա։

«Մասնավորապես‚ համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով (փոքր խմբերով շինարարների ներգրավում շինաշխատանքներին‚ սոցիալական հեռավորության պահպանում եւ այլն) որոշակիորեն նվազել է աշխատանքի արդյունավետությունը։ Վարկային միջոցներով իրականացվող որոշ ծրագրերում խնդիրներ էին առաջացել արտասահմանցի մասնագետների Հայաստան ժամանելու հետ կապված»,- նշել են ՏԿԵ նախարարությունից։

Տպել
3435 դիտում

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն