ԱՄԷ-ի միջուկային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է «Բարաքա» ատոմակայանի առաջին կայանի գործարկման մասին

01/08/2020 schedule19:13

Արաբական Միացյալ Էմիրությունների միջուկային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպությանն առընթեր «Nawah Energy Company» ընկերությունը պատմական ձեռքբերում է գրանցել՝ հաջողությամբ ավարտին հասցնելով «Բարաքա» ատոմակայանի առաջին կայանի գործարկումը։

2020 թ․-ի փետրվարին ԱՄԷ-ի ատոմային գործունեության կարգավորման դաշնային գործակալության կողմից «Բարաքա» ատոմակայանի առաջին կայանի գործարկման թույլտվություն տալուց և 2020 թ․-ի մարտին ատոմակայանի ռեակտորում միջուկային վառելիքի բեռնումիցհետո Էմիրությունների միջուկային էներգիայի կազմակերպությանն ու Կորեական էլեկտրաէներգիայի ընկերությանը պատկանող «Nawah Energy Company»ընկերությունը սկսել է համապարփակ փորձարկումների ծրագիրը՝ հաջողությամբ ավարտելով առաջին կայանի գործարկման աշխատանքները։

Առաջին կայանի գործարկումը տեղի է ունենում անվտանգ կերպով ռեակտորի մեջ ջերմություն ստանալու միջոցով, որից առաջանում է գոլորշի, որն էլ իր հերթին պտտում է տուրբինը՝ արտադրելով էլեկտրականություն։ «Nawah» ընկերության փորձագիտական խումբն իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես  այս գործընթացի անվտանգության ապահովման, ինչպես նաև ռեակտորի կողմից արտադրած էներգիայի մակարդակի վերահսկման վրա:

Մի շարք փորձարկումներից հետո առաջին կայանը պատրաստ կլինի միանալ ԱՄԷ-ի էլեկտրական ցանցին՝ մատակարարելով  էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա։

Այս բոլոր փորձարկումներն իրականացվել են Միջուկային հսկողության դաշնային մարմնի վերահսկողության ներքո՝ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի կողմից վերանայումն ավարտելուց հետո։ Վերջինս հաստատել է, որ կայանը համապատասխանում է  միջուկային էներգիայի ոլորտի լավագույն չափանիշներին:

«Անկասկած սա Արաբական Միացյալ Էմիրությունների համար պատմական պահ է, որն իրականացել է ԱՄԷ-ի խաղաղ միջուկային ծրագրի ավելի քան մեկ տասնամյակ տևած հավակնոտ տեսլականի, ռազմավարական պլանավորման և խիստ կառավարման շնորհիվ:

Չնայած աշխարհում առկա մարտահրավերներին՝ մեր թիմերը ցուցադրել են մեծ ճկունություն և պատասխանատվություն` ավարտին հասցնելով առաջին կայանի անվտանգ գործարկումը և ևս մեկ քայլ կատարելով դեպի երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մեկ քառորդ մասի ապահովման մեր նպատակի իրականացմանը: «Բարաքա» ատոմակայնը դարձել է ԱՄԷ-ի աճի շարժիչ ուժը: Ատոմակայանի 4 կայանների լիարժեք գործարկումից հետո դրանք կարտադրեն երկրի էլեկտրաէներգիայի 25% -ը՝ աջակցելով նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը»,-ասել է Էմիրությունների միջուկային էներգիայի կազմակերպության գործադիր տնօրեն Մուհամմադ Իբրահիմ ալ-Համադին:

Ալ-Համադին շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարությանը շարունակական աջակցության համար, ինչպես նաև ԱՄԷ-ի և Կորեայի իրենց գործընկերներին՝  երկրի խաղաղ միջուկային ծրագրում այս ձեռքբերման համար:

«Nawah»ընկերության գործադիր տնօրեն Ալի ալ-Համադին ասել է․  «Առաջին կայանի շահագործման մեկնարկը խոշոր ձեռքբերում է մեր ընկերության համար, որը կատարում է կայանի շահագործման և պահպանման իր պարտավորությունները՝ անվտանգության և որակի բարձրագույն միջազգային չափանիշներին համապատասխան։ Այսօր մենք հպարտանում ենք մեր աշխատանքային թիմերի նվիրվածությամբ,  ինչպես նաև մեր կորեացի գործընկերների և այս ոլորտում զգալի փորձ ունեցող բազմաթիվ միջազգային կազմակերպություններհետ սերտ համագործակցությամբ»։

Նա հավելեց. «Մենք հատկապես հպարտ ենք էմիրաթցի մեր միջուկային ինժեներների և տեխնիկական մասնագետների կարողություններով, որոնք իրենց ներդրումն են ունեցել առաջին կայանի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու գործում»։

Այս ձեռքբերումով Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է արաբական աշխարհում առաջին և աշխարհում 33-րդ երկիրը, որին հաջողվել է գործարկել ատոմակայան`անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր  էլեկտրաէներգիա արտադրելու համար։

«Բարաքա» ատոմակայանի բոլոր 4 էներգաբլոկներիամբողջական շահագործումից հետո այն կունենա   5,6 գիգավատ հզորություն՝  տարեկան ածխածնի արտանետումները կրճատելով 21 միլիոն տոննայով:

2009 թվականին ԱՄԷ-ի խաղաղ միջուկային ծրագրի գործարկումից ի վեր Էմիրությունների միջուկային էներգիայի կազմակերպությունը սերտորեն համագործակցել է միջուկային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած միջազգային հաստատությունների և մարմինների հետ։

Էմիրությունների միջուկային էներգիայի կազմակերպությունը վերջերս հայտարարել է «Բարաքա» ատոմակայանիերկրորդ կայանի շինարարական աշխատանքների ավարտի և դրա գործարկաման նախապատրաստական փուլի մեկնարկի մասին։ Իսկ ատոմակայանի 3-րդ և 4-րդ կայանների շինարարությունն ավարտվել է 94 տոկոսով։ 

 

 

Տպել
2265 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում