Պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից. ընդարձակել ոչ թե մեր անվտանգության տարածքը, այլ՝ մեր հայրենիքը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի մասին երեկ հնչեցրած հայտարարությանը: Ադրբեջանի նախագահը նոր կենտրոնի բացմանժամանակ Հայաստանի իշխաանություններին կոչ էր արել դուրս բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, քանի շատ ուշ չէ: 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետևանքներով և տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար աղետի: Արկածախնդրությունն ու ուժի սպառնալիքները մեզ համար շարունակում են մնալ անընդունելի գործելաոճ:

Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության  նկատմամբ ցանկացած սպառնալիքի, մեկ անգամ ևս հաստատում եմ մեր հետևյալ վճռականությունը. Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալու հակառակորդին:

Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ:

Իհարկե սա պատասխան է հաճախակի, և վերջին անգամ երեկ Ադրբեջանի նախագահի անհիմն, անտրամաբանական, անհեռանկարայյին հայտարարություններին ու խոսքերին:

Կասկածի տակ չպետք  է դրվեն մեր այն քայլերը, որոնց սկիզբը դրել ենք միասին 88-ից:

Այն սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնար է փոփոխել: Փոփոխելու պարագայում ավելի ընդարձակել մեր ոչ թե անվտանգության տարածքը, այլ մեր հայրենիքը: Սա ոչ թե պոպուլիստական հայտարարություն է, այլ իրատեսական ծրագիր է»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Նախագահը Ֆեյսբուքի իր էջում այս մասին նաև տեսանյութ է հրապարակել:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:

Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ Տոնայնն ասել էր, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի:

Տպել
4941 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան