Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

06/08/2020 schedule11:29

Պետության տրանսպորտային համակարգի զարգացման մակարդակը տեխնիկական առաջընթացի և հասարակության զարգացման աստիճանի հիմնական հատկանիշներից մեկն է: Ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգության բարձր մակարդակ ունեցող և տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործումը երաշխավորող տրանսպորտային համակարգը խթանում է երկրի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումը, բնակչության շարժունակությունը, բիզնեսի զարգացումը և քաղաքացիների կյանքի որակի կատարելագործումը:

Ինչպես և ավտոճանապարհները, երկաթուղին հանդիսանում է բարձր վտանգի գոտի, և դրանց հատումները մեկ կետում ճանապարհային ցանցի ամենավտանգավոր հատվածներն են հանդիսանում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների առավելագույն թվով վայրեր: Վերջին հինգ տարիների ընթացքում երկաթուղային գծանցներում 61 դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ 2015-ի համեմատ աճելով 4 անգամ: Մեքենաների և երկաթուղային շարժակազմի անհամաչափ քաշի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարը, որպես կանոն, ավտոտրանսպորտային միջոցների համար ծանր հետևանքների է հանգեցնում: Սակայն, հաշվի առնելով, որ գնացքը միանգամից 2000-4000 տոննա բեռ է փոխադրում, և դրանք վտանգավոր բեռներ են, գծանցներում ՃՏՊ-ների հետևանքները կարող են ծանր լինել նաև շրջակա տարածքների համար:

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննությունը, որը ներառում է լոկոմոտիվի արագաչափների վերծանումը, վկայում է, որ չնայած գնացքի կանգնեցման համար ձեռնարկվող լոկոմոտիվային բրիգադների օպերատիվ և ճիշտ գործողությունների, ավտոմեքենների հետ բախումը կանխարգելել անհնար է: Դրա պատճառը արգելակման ուղու երկարությունն է (մինչև 500 մետր), իսկ առանձին դեպքերում նաև տեսանելիության սահմանափակումը՝ երկաթուղային ենթակառուցվածքի մոտակայքում գործունեություն ծավալող քաղաքացիների պատճառով: Գծանցներում ՃՏՊ-ների վիճակագրությունը վկայում է, որ պատահարների հիմնական պատճառը վարելու ցածր մշակույթն է, վարորդների կողմից արագությունների խախտումները, ճանապարհային նշանների արհամարհումը, անուշադրությունը, ոչ սթափ վիճակում վարելը:

 Ցավոք, ՃՏՊ-ները եկաթուղային տրանսպորտի աշխատանքին ազդող միակ վտանգավոր ազդեցությունը չէ:

Կամուրջներից երկաթուղային գծերի վրա մեքենաների ընկնելը, գծերի վրա հող, կենցաղային և շինարարական աղբ թափելը, շինարարական կազմակերպությունների կողմից ժայռաբեկորների (մինչև 10 տոննա քաշով)  փլուզումը, երրորդ անձանց կողմից գետի բնական հունի փոփոխությունների հետևանքով  հողի էրոզիա, երկաթուղային գծերի վրա արածեցվող տնային անասունների հետ բախման հետևանքով գնացքի վթար՝ ահա ընդամենը մի քանի օրինակներ, որոնք հանգեցնում են երկաթուղու աշխատանքի խափանմանը և, որպես հետևանք, գնացքների ուշացումներին, ոչ արտադրողական ծախսերի աճին, «ՀԿԵ» ՓԲԸ-ի բիզնեսի վատթարացմանը:

Սակայն, ամենաբարդ հետևանքները, որոնք հնարավոր չէ գնահատել, առաջանում են քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի վրա գտնվելու կանոնները խախտելիս: Սա հղի է լրջագույն հետևանքներով, օրինակ մարդկանց վրաերթերով: Մահացածի ընտանիքի համար սա ողբերգություն է, ծանրագույն սթրես լոկոմոտիվային բրիգադի համար, որը, չնայած լիակատար անմեղությանը, իրեն զգում է որպես ողբերգության մասնակից, և որը միջադեպից երկու-երեք օր անց, ուշքի չգալով կատարվածից, պետք է վերադառնա աշխատանքին:

Դեռևս 20 տարի առաջ երկաթուղային տրանսպորտի գործունեության վրա արտաքին ազդեցության դեպքերը հազվադեպ էին, իսկ երկաթուղայիններին փոխադրումների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ էր միայն կատարել գնացքների երթևեկության անվտանգության ապահովման պահանջները:

Սակայն երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական փոփոխությունները` ավտոմեքենների թվաքանակի աճ, մեծ թվով փոքր ֆերմերային տնտեսությունների առաջացում (ավտոճանապարհներով երկաթուղու ապօրինի հատումներ դեպի հողամասեր), երկաթուղային ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ անասնապահական տնտեսությունների առաջացում, անասունների անվերահսկելի արածեցում և տեղափոխում երկաթուղային գծերով, երկաթուղու անմիջական հարևանությամբ անշարժ գույքի օբյեկտների կառուցում և այլն, հանգեցրել է փոխադրումների անվտանգության խախտումների աճին:

2020 թվականի 7 ամիսների ընթացքում Հարավկովկասյան երկաթսուղու երթևեկության անվտանգության խախտումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտաքին ազդեցությունների պատճառով տեխնիկական միջոցների խափանումները կազմում են ընդհանուր խափանումների թվի 60%-ը: Բացի այդ, երկաթուղու աշխատողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել երթևեկության անվտանգության վրա արտաքին վտանգավոր ազդեցությունների ավելի քան 250 դեպք:

Կոնցեսիոն գործունեության 10 տարիների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործառնական աշխատանքն ակտիվացել է՝ ավելացել է առանց կանգառների ընթացող գնացքների թիվը, գնացքների արագությունն աճել է 2,4 անգամ, քաշը՝ 34%-ով, գնացքների երթևեկության ինտենսիվությունն աճել է 7%-ով: Այս փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ երկաթուղու հարևանությամբ գտնվող տարածքներում բնակվող քաղաքացիների կյանքի վրա, իսկ դա հանրապետության 8 մարզերի բնակիչներ են:

Հանրապետությունում տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումը, էկոանվտանգության ապահովման ավելի բարձր պահանջները և բնակչության շարժունակության բարձրացումը նոր պահանջներ են թելադրում՝ փոխկապակցելով գնացքների երթևեկության անվտանգության ապահովման հարցերը տրանսպորտային անվտանգության հետ:

Տրանսպորտային անվտանգությունը մեկնաբանվում է որպես «տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների և տրանսպորտային միջոցների պաշտպանություն ապօրինի միջամտությունից», ինչից հետևում է, որ տրանսպորտային անվտանգության հիմնական խնդիրն է հանդիսանում պետության տրանսպորտային համալիրի ձևավորման և պաշտպանվածության համար պատասխանատու կողմերի միջև իրավական հարաբերությունների ձևավորումը:

Խնդրի նման ընկալումը որոշակի ճշգրտումներ է մտցնում անվտանգության ապահովման գործում վարչական մարմինների, ուժային կառույցների, բիզնեսի և Հայաստանի քաղաքացիների նպատակների, խնդիրների և պատասխանատվության մեջ: Միայն պաշտպանված տրանսպորտային ենթակառուցվածքի ձևավորման համար պատասխանատու բոլոր մասնակիցների իրավական հարաբերությունների ճիշտ ձևավորումը կարող է փոխել ներկայիս վտանգավոր իրավիճակը` հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի գործունեության վրա արտաքին ազդեցության դեպքերի աճը:

Տրանսպորտային անվտանգությունը մշտական մարտահրավեր է: Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների` մարզպետների և համայնքների ղեկավարների, գործունեությունը ցույց է տալիս նրանց դերի աճը պետական կարևորագույն խնդիրների լուծման գործում: Հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են կարող իրական աջակցություն ցուցաբերել երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային անվտանգության խախտումների խնդիրը լուծելու գործում: Միայն համատեղ, ամենօրյա աշխատանքը և Հայաստանի Հանրապետության օրենքների խստագույն կատարումը կարող է ապահովել ինչպես երկաթուղու, այնպես էլ պետության քաղաքացիների անվտանգությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյան

Տպել
6835 դիտում

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը