Բուհերի հոգաբարձուների խորհուրդները կուսակցականացված չեն, բայց տեւական ժամանակ է պետք դրանց զարգացման համար

Հայաստանի բուհերի հոգաբարձուների խորհուրդներում անելիք շատ կա, սակայն դրանք կուսակցականացված չեն:

Այս կարծիքին է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ կուսակցականացված լինելու որեւէ դիտարկման հետ չի կարող համաձայնել, որովհետեւ նման բան պարզապես չի տեսնում:

«Ցավոք սրտի, մեր նախորդ փորձը բոլորովին լավը չէ, խորհուրդներն ավելի շուտ գործել են իբրեւ նոմինալ, քան բուհի կյանքում իրական դերակատարություն ունեցող մարմիններ: Մեզ տեւական ժամանակ պետք է լինելու ջանք դնել, որպեսզի հոգաբարձուների խորհուրդները բուհերում լինեն իրապես դրանց զարգացմանը նպաստող եւ այդ աշխատանքը տանող մարդկանց խմբեր»,- նշեց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ նա Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Երեկ տեղի ունեցավ այդ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ՀԽ նախագահ վերընտրվեց Գեւորգ Մուրադյանը, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Միքայել Մալխասյանն ընտրվեց ՀԽ քարտուղար:

Անդրադառնալով նշված նիստին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ համալսարանում հնչած առաջարկությունները թույլ են տալիս հասկանալ, որ ունենք խորհուրդների զարգացմանը շահագրգիռ մարդկանց խումբ եւ լավ պայմաններ: Հետեւողական լինելու դեպքում դրանց արդյունավետությունը կբարձրանա:

Լրագրողի դիտարկումը, թե կարծիք կա, որ Մուրադյանը չի վայելում համալսարանականների վստահությունը, բայց ընտրվել է ՀԽ նախագահ, քանի որ ընկալվում է որպես ԿԳՄՍՆ-ի թեկնածու, Անդրեասյանը չմեկնաբանեց: Նրա խոսքով՝ վստահելիությունը մեկնաբանելու համար անհրաժեշտ են տվյալներ, ուսումնասիրություն, որը կարելի է կատարել՝ վերջնական հասկանալու համար՝ ի՞նչ հանրային կարծիք կա համալսարանականների շրջանում ոչ թե կոնկրետ անձի, այլ տարբեր մարդկանց վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հաստատվել էր շաբաթներ առաջ ՀՀ վարչապետի հրամանով: Այն բաղկացած է ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, լիազոր մարմնի (ԿԳՄՍՆ) եւ բուհի հետ համագործակցող գործատուներից, որոնց առաջադրում է հիմնադիրը (Կառավարությունը): Յուրաքանչյուր կողմից՝ ութ ներկայացուցիչ, ընդհանուր՝ 32 անդամ:

Ստորեւ լիազոր մարմնի եւ հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամների գործող ցանկը.

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝

Ժ. Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան – ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Վ. Սիսեռյան – ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

Վ. Պապիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներն են՝

Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Վ. Յակուբյան - ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Ն. Կոստանդյան - Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Նավասարդյան - Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն:

Համեմատելով այս ցանկը նախորդ ՀԽ կազմի հետ՝ կարող ենք ասել, որ այն մեծ մասամբ փոփոխվել է: Նախորդ հոգաբարձուների խորհրդի կազմում հիմնադրամի անունից առաջադրված խորհրդի անդամների մեջ էին Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը, ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը եւ այլք: Փոխարենն այս անգամ ընդգրկած են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը եւ այլք:

Լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամները եւս մեծամասնությամբ փոփոխվել են: Նախկինում այս ցանկում ներառված էին «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԻ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփիս Արմենիա» ՓԲԻ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ այլք: Այժմ անդամներից են Կոմիտասի թանգարան ինստիտուտի տնօրեն Ն. Կոստանդյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ այլք: Ինչպես նախորդի ժամանակ, այս անգամ եւս խորհրդի անդամների մեջ են «Մետրիա» ՍՊԸ-ի հիմնադիր, արդեն հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյանը:

Ստորեւ նախորդ կազմի անդամների ցանկը.

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ՝

 Հ․ Հովհաննիսյան – ՀՀ ԿԳՆ տեղակալ

Հ․ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ս․ Գոգյան- ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Ա․ Իսրայելյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ

Դ․ Գյուրջինյան – ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ

Ա․ Շագաֆյան – ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար

Տ․ Վիրաբյան – Երեւանի քաղաքապետի տեղակալ

Ռ․ Սուքիասյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ՝

Ռ․ Յիրիկյան – «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն

Ռ․ Կարապետյան- ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն

Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ

Գ․ Մուրադյան- «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր

Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ

Ա․ Թորոսյան – Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Ա. Թադևոսյան- ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ

Տպել
1292 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ