Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ՝ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ում

Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ են հայտնաբերվել «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու գործընթացներում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ  ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն  է պահանջվել և ստացվել նաև  ՀՀ կադաստրի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից:

Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերությունը 2012թ․ մարտին վարձակալության պայմանագրով  160․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով N ՍՊԸ-ին է հանձնել Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մի մասը` առաջին հարկի 21,2քմ, 17,1քմ և 6,3քմ մակերեսներով տարածքները:

Պայմանագրով վարձակալը պարտավորվել է ժամանակին վարձատուին վճարել վարձակալված տարածքի համար վարձավճարը, ինչպես նաև իր կողմից օգտագործված էլէներգիայի, ջրի, կոմունալ ծառայությունների վարձը։ Վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության ենթավարձակալության հանձնելու իրավունք: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2015թ․ մարտի 23-ը, հետագայում կողմերի միջև այն երկու անգամ երկարաձգվել է մինչև 2021թ. մարտի 23-ը՝ առանց վարձավճարի փոփոխության։

Վարձակալ ընկերությունը 2012-2019թթ. այլ ընկերությունների հետ կնքել է նշված տարածքները ենթավարձակալությամբ տրամադրելու, դրանց ժամկետները երկարաձգելու պայմանագրեր՝ յուրաքանչյուր անգամ սահմանելով ավելի բարձր վարձավճար՝ 210․000 ՀՀ դրամից հասցնելով մինչև 425.000 ՀՀ դրամ:

Ենթավարձակալության պայմանագրերից հետևում է, որ N ՍՊՆ-ն 2012թ․ ապրիլից մինչև 2015թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար այդ եղանակով ստացել է շուրջ 7․3մլն ՀՀ դրամի չափով, 2015թ․ մարտից մինչև 2016թ․ ապրիլ ամսի համար շուրջ 4․6մլն ՀՀ դրամի չափով, 2016թ․ ապրիլից մինչև 2018թ․ օգոստոս ամսվա համար՝ շուրջ 13․3մլն ՀՀ դրամի չափով, իսկ 2018թ․ օգոստոսից մինչև 2020թ․ մարտ ամիսը՝ շուրջ 8․1մլն ՀՀ դրամի չափով վարձավճարի գումարներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 33․300․000 ՀՀ  դրամի չափով վարձավճար: Մինչդեռ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ն նույն ժամանակահատվածի համար N ՍՊԸ-ից ստացել է ընդամենը 15․406․000 ՀՀ դրամի չափով վարձավճար։

Վարձակալության ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքների ենթավարձակալությամբ ծանրաբեռնված լինելու հանգամանքը վկայում է, որ դրանք ունեցել են պահանջարկ և ենթավարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ նշվել է դրա իրական շուկայական արժեքը, ինչը շուրջ 17․894․000 ՀՀ դրամով ավելի է, քան «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալն իրավունք ունի գույքը հանձնել ենթավարձակալության, միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ իրավական ակտերով: Սակայն  տվյալ դեպքում տարածքը ենթավարձակալության հանձնելու համար «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ին երբեք համաձայնության հարցում չի կատարվել, քանի որ կողմերի միջև կնքված պայմանագրով օրենքի պահանջների խախտմամբ սահմանվել է ենթավարձակալության հանձնում առանց վարձատուի գրավոր համաձայնության։

Պարզվել է նաև. որ այդ տարածքների կոմունալ վճարների մոտավոր արժեքները ներառված են վարձավճարի հաշվարկներում, և 94 ամիսների ընթացքում վճարված 15․406․000 ՀՀ դրամ վարձավճարից շուրջ 887․454 ՀՀ դրամը ուղղվել է կոմունալ վճարումներին: Մինչդեռ  կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք առանձնացված վճարներ էին և չպետք է ներառվեին վարձատուին վճարման ենթակա վարձավճարում։

Այսինքն «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից 2012թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ որպես վարձատու ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում գույքը տրամադրվել է վարձակալության իրական արժեքից շուրջ 17․9մլն ՀՀ դրամ էժան գնով և վարձավճարի գումարի մեջ կոմունալ վճարները ներառելով փաստացի շուրջ 887․454 ՀՀ դրամի չափով վարձավճարը նվազեցվել է: Արդյունքում պետական բաժնեմասով «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ է մուտքագրվել իրական արժեքից ավելի պակաս գումար՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Ուսումնասիրության արդյունքում նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
1052 դիտում

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին