Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր գյուղն ամբողջությամբ պետք է տեղափոխվի եւ զրոյից նոր գյուղ կառուցվի

Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր գյուղն ամբողջությամբ պետք է տեղափոխվի եւ զրոյից նոր գյուղ կառուցվի: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործողությունների պլանը:

Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է իրականացնել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում եւ վերականգնում, 1-փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցում, հետագա ընդլայնման հնարավորությամբ՝ մինչեւ 60 մլն խմ:

Ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, քանի որ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը: Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն եւ բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաեւ գյուղական շրջանների զարգացման խթանմանը եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Բացի դրանից, ծրագրի նպատակն է նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը եւ բիոբազմազանությունը, ինչպես նաեւ նվազեցնել Կապսի ջրամբարից ներքեւ գտնվող բնակչության անվտանգության ռիսկը: Համաձայն Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության (ՏՏՀ) ուսումնասիրության արդյունքների Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3)՝ ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի  Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաեւ նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի՝ մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։

Հետագայում Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի՝ դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային, եւ հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաեւ Մարմաշեն համայնքի Կապս եւ Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում  իրականացնել ազդակիր հողերի օտարում:

Ծրագրի վարկային համաձայնագրի առանձին համաձայնագրով հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման հարցի կարգավորումը սահմանված է որպես ջրամբարի շինարարական պայմանագրի ստորագրման նախապայման, (Վարկային համաձայնագրի Առանձին համաձայնագրի 4-րդ կետի՝ «Հատուկ իրականացման համաձայնագրեր»), իսկ վերաբնակեցման ծախսերի փոխհատուցման պարտավորությունը վերապահված է ՀՀ Կառավարությանը (Վարկային համաձայնագրի Առանձին համաձայնագրի 3-րդ կետի՝ «Ընդհանուր արժեք եւ ֆինանսավորում»)։

Որոշման ընդունումից հետո հնարավոր կլինի Ծրագրի ազդակիր համայնքներում, հաստատված պլանի համաձայն, սկսել հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործընթացների իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա հետագայում շինարարական պայմանագրի ստորագրման համար։

Վաչե Տերտերյանը նշեց, որ 1988-ի երկրաշարժի հետեւանքով այդ շինարարությունը կասեցվեց, որի հետեւանքով այսօր ունենք քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը:

«Ծրագրի առաջին փուլով նախատեսված է Կապսի ջրամբարի շինարարություն՝ 25 մլն խմ տարողությամբ: Երկրորդ փուլով նախատեսվում է մինչեւ 60 մլն խմ տարողությամբ ջրամբարի կառուցում: Առաջին փուլի ժամանակ Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբողջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը: 72 եւ ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարեւանությամբ: Տեղը նախնական ընտրված է: Ամբողջ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում ենք իրականացնել պետության հաշվին, սա պետական ծրագիր է»,- ասաց Տերտերյանը:

Նա տեղեկացրեց, որ վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ բնակիչներին, երկրորդը՝ նոր բնակավայրի կառուցում: Առաջին տարբերակով արժեքը եղել է 3,2 մլրդ դրամ, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում 4,9 մլրդ դրամ է արժեքը: Բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը:

«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական եւ բնակելի հատվածներով: Դա հնարավորություն է՝ ունենալու նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի զբոսաշրջային, նաեւ այլ կարգի ներուժը: Շուրջ 10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո մենք կներկայացնենք նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կսկսենք շինարարության մրցույթ եւ շինարարության գործընթացը»,- ներկայացրեց փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստորեն զրոյից գյուղ է կառուցվելու. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ մենք զրոյից գյուղ ենք կառուցելու, և շատ կարևոր է այս ծրագիրը ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլեւ 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ մեր պատկերացումները կոնկրետացնելու առումով»:

Վարչապետը նշեց, որ բնակությունը գյուղում եւ գյուղատնտեսությունը բացարձակապես տարբեր բաներ են:

«Այսինքն՝ գյուղական բնակավայրը մի բան է, գյուղատնտեսությունը՝ ուրիշ բան: Կարծում եմ՝ այս հայեցակարգի գործնական իրագործումը պետք է կարողանանք իրականացնել կոնկրետ զրոյից կառուցվող բնակավայրում, ինչը կարող է հեշտ գործ չլինել, որովհետեւ կարող են լինել պատկերացումներ, կարծրատիպեր, որոնց հաղթահարումը կարող է հեշտ չլինել, բայց մենք հետեւողականորեն պետք է այս ճանապարհով գնանք»,- ասաց նա:

Տպել
1195 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը